Արթուր Դավթյան. աշխարհի գավաթից այսքան մեծ սպասելիքներ չկային

29/03/2017 schedule17:37

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գոհ է Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում իր կատարած աշխատանքից եւ գրանցած արդյունքներից: Քաթարի մայրաքաղաքում մարտի 22-25-ը տեղի ունեցած մրցաշարում նա հենացատկում (իր հիմնական գործիքը) նվաճել է արծաթե, իսկ նժույգթափերում՝ բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջիկա առաջնությունում պայքարելու է բազմամարտում, եւ դրանից առաջ Քաթարում ուժերը փորձել է եւս մի քանի գործիքներում, որոնք իր համար հիմնական չեն համարվում: Ազատ վարժությունում զբաղեցրել է 4-րդ, զուգափայտերում՝ 8-րդ տեղը, իսկ պտտաձողում չի հաղթահարել որակավորման փուլը: Ամեն դեպքում, ինչպես ավելի վաղ նշել էր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, նա արդարացրել է սպասելիքները: Այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավթյանն ամփոփեց իր ելույթները:

«Չէինք սպասում, որ 4 մրցաձեւերում եզրափակիչ դուրս կգամ, բայց ուրախալի էր, որ ազատ վարժությունում էլ, զուգափայտում էլ եզրափակիչ դուրս եկա, իմ լավագույն փորձերը կատարեցի մրցման ժամանակ: Եզրափակչում փորձում էի անել ամեն բան, որ հնարավորության դեպքում նաեւ մեդալ նվաճեմ: Նժույգթափերում լավ հանդես եկա, բայց կային ուժեղներ, որոնք նույնպես լավ կատարեցին իրենց գործը: Հենացատկում 2-րդ ցատկս այդքան էլ բարդ չէ: 1-ին ցատկը լավ կատարեցի, իսկ երկրորդը՝ այդքան էլ ոչ: Ազատ վարժությունում իմ բազային գնահատականը ցածր էր, այդ պատճառով զիջեցի: Զուգափայտերում վարժությունը լավ կատարեցի, բայց ավելին չէի կարող անել, որովհետեւ այդտեղ նույնպես բազային գնահատականս ցածր էր»,- ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նույնպես ներկա էր ասուլիսին: Նա նշեց, որ մինչեւ մրցաշարը Քաթարում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձել են Արթուրի հետ նոր, բարդ ցատկ պատրաստել, սակայն ժամանակը չի բավականացրել, որպեսզի մարզիկը հասցնի այն այնքան լավ կատարել, որքան պետք է:

«Նոր, բարդ ցատկ է, բայց 9-10 օրը շատ քիչ է այն լավ կատարելու համար, ամենաքիչը 6 ամիս է պետք: Երբ այստեղ կունենաք նորմալ փոս, նորմալ սպունգներ, որ վնասվածք չստանա... այնտեղ նա փորձեց, պարզապես շատ աշխատանք է պետք, իսկ ժամանակը քիչ էր: Եվրոպայի այս առաջնությանը չի հասցնի, նույն՝ ավելի հեշտ, ցատկը կանի, ռիսկի չենք դիմի, որ վնասվածք չստանա»,- ասաց մասնագետը:

Սերոբյանը նաեւ ընդգծեց, որ հավաքականի անդամները բարձր արդյունքների են հասնում ոչ միայն քրտնաջան աշխատանքի, այլեւ միասնականության շնորհիվ: Նա նշում է, որ մարզիկները կարծես մեկ ընտանիք լինեն, եւ այդ մասին են վկայում նաեւ նրանց արարքները: Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը (օղակներ) 2-ն էլ Եվրոպայի 2016 թ. առաջնության արծաթե մեդալակիրներ են, սակայն Վահագնը 2016 թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում չէր ընդգրկվել: Արթուրն ընդգրկվել էր, եւ որոշել է իր մրցանակով կիսվել Վահագնի հետ:

«Ասաց՝ ընկե՛ր Հակոբ, ես այդ մեքենան կստանամ, կվաճառեմ ու գումարը կկիսենք, այն դեպքում, որ նա ամուսնացել է, ապրում է վարձով եւ գումար է հավաքում, որ տուն գնի: Ես շատ ուրախացա»,- պատմեց Սերոբյանը:

Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էին նաեւ Արթուր Թովմասյանը (օղակներ), որը ոսկե մեդալ նվաճեց, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), որը նախադաստակի վնասվածքի պատճառով չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, եւ Վահագն Դավթյանը (օղակներ), որը 4-րդ տեղը զբաղեցրեց:

Այս մրցաշարից հետո մարմնամարզիկները պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Այն տեղի է ունենալու Ռումինիայում՝ ապրիլի 19-23-ը: Բացի վերը նշված 4 մարզիկից՝ մասնակցելու են նաեւ Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Տպել
950 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին