Գյումրիում փլվել է տան միջնապատը. փոքրիկները մնացել են փլուզման պատրաստ սենյակում. վիդեո

Անցած գիշեր, ժամը 01:00-ին Գյումրիում ինքնափլուզում է տեղի ունեցել: Ամբողջովին փլուզվել է Խանջյան փողոցի 9-րդ շարքի 24 առանձնատան միջնապատը, իսկ առաստաղի որոշ քարեր, էլեկտրալարերից կախված, մնացել են օդում:

«Գիշերը քնած էինք, ձեներ լսեցի՝ էդ ձենից արթնացա: Եկա, տեսա, որ մեջտեղի լրիվ պատը փլուզվել է: Գազի գրասենյակից եկան՝ գազը պլոմբեցին, գնացին»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց տան սեփականատեր Ալվարդ Ալավերդյանը:

Փլուզվածը տան խոհանոցն ու սանհանգույցը միմյանցից տարանջատող պատն է եղել: Այժմ Ալավերդյանները չեն կարողանում տան այս հատվածը օգտագործել: Փլուզման հետեւանքով վնասվել է գազօջախը եւ բնակարանը գազով սնուցող խողովակը, ինչի պատճառով գազի ներտնային ծառայության գրասենյակը թույլ չի տալիս, որ ընտանիքն օգտվի բնական գազից:

«Ասացին, որ վտանգավոր է, մինչեւ նոր պլան չլինի՝ գազից չենք կարող օգտվել»,-ասում է Ալվարդը:

Գումարի բացակայության պատճառով ընտանիքը չի կարողանում հեռացնել փլուզված պատի բեկորները եւ սկսել վերանորոգման աշխատանքներ: Ալվարդ Ալավերդյանն ասում է, որ սոցիալական խնդիրներ ունեն: Ընտանիքում, թեեւ երեք անչափահաս երեխա կա, բայց ընտանեկան նպաստ ծրագրի շահառու չեն, քանի որ նշյալ հասցեում այլ մարդիկ կան հաշվառված:

33-ամյա Ալվարդը իր երեք անչափահաս՝ 1, 5 եւ 8 տարեկան երեխաների հետ շարունակելու է բնակվել տան դեռ չփլուզված սենյակներից մեկում: Նշում է, որ ապրելու համար վտանգավոր է, բայց այլ ելք չունի: Ընտանիքի հայրը մոտ կես տարի առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով, բայց գումար չի ուղարկում: 

«Ստիպված շարունակելու եմ այստեղ ապրել: Երեխաներիցս մեկին ուղարկել եմ ծնողներիս տուն, այս երկուսն էլ չեն գնում: Հիմա մի սենյակ կա, որը դեռ էսպես չի փլուզվել, բայց ժամանակ առ ժամանակ պատերից քարեր են ընկնում»,- պատմում է Ալվարդը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
12575 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան