Արծվիկ. երգի մեղեդու մեջ միայն չինական մշակույթի տարրեր փնտրելն առնվազն զավեշտալի է

30/03/2017 schedule14:07

Երգչուհի Արծվիկն իր երաժշտական կարիերայի ամենազբաղված փուլում է: Մինչև մայիսին Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը նա շատ անելիքներ ունի: Այս շրջանում զբաղված է վոկալի, պարի պարապմունքներով, հագուստի ընտրությամբ, ելույթ է ունենում համերգների ընթացքում, եվրատեսիլյան անցուդարձի ամենաակտիվ մասնակիցներից է: Armtimes.com-ը փորձեց պարզել երգչուհու կարծիքը եվրատեսիլյան իր «Fly with me»-ի երգի վերաբերյալ հնչած քննադատությունների վերաբերյալ, ծանոթանալ մրցույթի նախապատրաստական աշխատանքների մանրամասներին:

- Արծվիկ, «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում հաղթելուց հետո ինչո՞վ էիք զբաղված:

- Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագիծն ավարտվեց դեկտեմբերի վերջին՝ Ամանորի նախաշեմին, այդ իսկ պատճառով միանգամից մրցույթից հետո շտապեցի պատրաստվել տոներին եւ մի փոքր հանգստանալ, քանի որ պատկերացնում էի, թե ինչ զբաղված փուլ է ինձ սպասվելու: Փաստորեն չսխալվեցի, վերադարձա Հայաստան, ու սկսվեց կյանքիս, թերեւս, ամենազբաղված եւ միաժամանակ ամենահետաքրքիր փուլը:

- Մեկնել էիք Ռուսաստան: Ե՞րբ վերադարձաք ու ե՞րբ սկսեցիք զբաղվել եվրատեսիլյան գործերով:

-Այո, իրավացի եք: Թեեւ ես անսահման երջանիկ եմ, որ մասնակցեցի «Դեպի եվրատեսիլ»-ին ու նախագծի շնորհիվ կանգնած եմ երազանքիս իրականացման ճանապարհին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ մի քանի ամիս շարունակ ստիպված եմ եղել հետաձգել բոլոր գործերս փորձերին եւ նկարահանումներին մասնակցելու համար: Այդ իսկ պատճառով մրցույթից հետո հնարավորություն ստեղծվեց ավարտին հասցնելու կիսատ մնացած աշխատանքները եւ վերադառնալ արդեն լիարժեքորեն ներգրավվելով «Եվրատեսիլ»-ի նախապատրաստական աշխատանքներին:

- Ի՞նչ կասեք Ձեր՝ «Fly with me» երգի արձագանքների վերաբերյալ: Դրանք բավականին սուր էին, շատ էին բացասական արձագանքները:

- Արձագանքները բավական տարբեր էին, ու պետք է խոստովանեմ, որ որպես արտիստ ինձ համար առավել ընդունելի են բացասական արձագանքները, քան չեզոք. բացասական մեկնաբանություններն ինձ համար որոշակի ցուցանիշ են: Սակայն կարեւոր է ընդգծել, որ «Fly with me»-ի շուրջ առկա, այսպես կոչված, բացասական արձագանքների մեծ մասն անհանգստություններ ու մտահոգություններ էին, ինչն ինձ համար դրական մեկնաբանությունների կողքին կարեւոր նշանակություն ունեին: Սա առաջին հերթին ցույց է տալիս մարդկանց սրտացավությունն ու անհանգստությունը, որի համար երախտապարտ եմ:

- Արծվի՛կ, երգի վերաբերյալ 2 հիմնական նկատառում-քննադատություն կար. 1-ինը, որ չինական մշակույթ է ներկայացնում, 2-րդը, որ երգը կառուցվածք չունի: Այս կարծիքների մասին ի՞նչ կասեք:

- Խոսել երգի ֆիքսված կառուցվածք չունենալու մասին ինձ համար առնվազն ոչ պրոֆեսիոնալ է: «Fly with me»-ն ունի կառուցվածք՝ իր կառուցվածքը, ու եթե այն չի համապատասխանում կառուցվածքի վերաբերյալ դասական մոտեցմանը, ապա չի նշանակում, որ լավը կամ ընդունելի չէ:

Իսկ ինչ վերաբերում է երգի մեղեդիին, ապա այն բազում էթնիկ հարմոնիաներ եւ լադային կառուցվածքներ է համադրում, ու այդ շարքում միայն չինական մշակույթի տարրեր փնտրելն առնվազն զավեշտալի է ինձ համար:

-Ի՞նչ կասեք, այսպես ասած, «Եվրատեսիլ 2017»-ի երգացանկի մասին:

- Ինձ համար այդ ամբողջությունը մի մեծ գունապնակ է հիշեցնում, որտեղ բազում գույներ կան՝ մեկը մյուսին լրացնող, հարստացնող, երբեմն նույնիսկ անզատելի: Ես էլ փորձում եմ իմ գույնով լրացնել գունապնակը եւ իրական երաժշտական տոն պարգեւել:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը «Եվրատեսիլում»:

- Եվրատեսիլյան փորձը ցույց է տվել, որ կանխատեսումներով զբաղվելն ամենաանշնորհակալ գործն է: Շատ անկանխատեսելի է ամեն բան իրականում, քանի որ քեզ գնահատողը ոչ թե մեկ մարդ է կամ միայն ժյուրիի անդամ, այլ 43 երկիր: Պատկերացնո՞ւմ եք, թե քո երգն ու կատարումը քանի մարդու պետք է միաժամանակ դուր գա, որպեսզի կարողանաս հաջողություն ունենալ տվյալ մրցույթում: Այնուամենայնիվ, մեծապես կարեւորում եմ կենդանի կատարումը փորձերին եւ մրցույթի շրջանակում, ինչից հետո շատ բան առավել պարզ կերեւա: Հաջողության հասնելու գործում անհրաժեշտ է նաեւ տարբերվող երգ ներկայացնել, որպեսզի այն առանձնանա եւ հիշվի:

- Տեսահոլովակի շնորհանդեսից հետո ինչո՞վ եք զբաղվելու մինչեւ «Եվրատեսիլը»:

- Այս տարվա մասնակիցների շրջանում եվրատեսիլյան «challenge» (խմբ. մարտահրավեր) եմ սկսել, որի շրջանակում ես ծանոթանում եմ տարբեր ազգերի էթնիկ երաժշտությանը եւ ամենահայտնի երգերից հատվածներ կատարում՝ առաջարկելով տվյալ երկրի մասնակցին էլ հայկական որեւէ երգ կատարել: Այս ընթացքն ինձ շատ է ոգեւորում, քանի որ այս ամենի արդյունքում հայկական երգն է տարածում գտնում ամբողջ աշխարհում, ինչն իհարկե շատ ոգեւորիչ է: Իսկ ես էլ կարծես աշխարհի մշակույթների կենտրոնում լինեմ, ինքս ինձ համար շատ հետաքրքիր բացահայտումներ եմ կարողանում անել: Բացի այդ՝ ողջ օրս բաղկացած է իրար հաջորդող պարապմունքներից՝ երգի, վոկալի, պարի, հագուստի՝ նույնը տարբեր հաջորդականություններով:

Տպել
1421 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)