Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցը. Թուրքմենստանը կրկին կանչում է

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել էր Թուրքմենստան: Շատերը` շատ-շատերը դա նույնիսկ չնկատեցին, ինչը բնական է:

Հանրության շրջանում Թուրքմենստանը չի դիտարկվում Հայաստանի համար կարեւոր երկիր, ու հենց այդ է պատճառը, որ վարչապետի այցը մնաց աննկատ: Աննկատ մնալու մյուս պատճառն այն է, որ Թուրքմենստան կատարած այցի ժամանակ ոչ հայկական, եւ ոչ էլ թուրքմենական կողմից չի հնչել գոնե մի քիչ հիշարժան կամ ուշագրավ հայտարարություն:

Ու թերեւս բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ամենաթեժ շրջանում գնաց Թուրքմենստան այն դեպքում, երբ նախընտրական այս օրերին նա ՀՀԿ-ի ամենագլխավոր անձն է, այսպես ասած՝ «շոգեքարշը»: Կարեն Կարապետյանին ճանաչողները կփաստեն, որ առանց անհրաժեշտության կամ լուրջ պատճառի նա նույնիսկ սեղանի աջ կողմում դրած գրիչը չի տեղափոխի ձախ կողմ: Նրա գործողությունները պետք է ունենան նպատակ, ցանկալի հետեւանք եւ պետք է հնարավորինս մանրակրկիտ հաշվարկված լինեն: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը պրագմատիզմի բարձունքներում է: Այս տեսանկյունից Թուրքմենստան կատարած նրա այցը, մեղմ ասած, ուշագրավ է:

Այցը ավելի ուշագրավ է դառնում, երբ ուսումնասիրում ենք այդ այցը նկարագրող պաշտոնական հաղորդագրությունները, որոնց միջով մի շատ կարեւոր «կարմիր թել է» անցնում` դրանք ըստ էության անբովանդակ են` այնտեղ ասելիք չկա ընդհանրապես: 

Օրինակ. «Թուրքմենստանի նախագահը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝ նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով եւ ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով»: Կամ` ««Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ եւ պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», - ասել է Թուրքմենստանի նախագահը»:

Եվս մի մեջբերում. «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը»: Հաղորդագրությունները ծայրից ծայր այս ոճով են` չկա  կոնկրետություն: Սրան էլ ավելացնենք այն, որ ներկայումս Թուրքմենստանը  տնտեսական լուրջ գործընկեր չէ Հայաստանի համար: Ներդրումներ Թուրքմենստանից ակնկալելն իսկ միամտություն է հաշվի առնելով այս երկրի առանձնահատկությունները` այնտեղ պարզապես չկա մասնավոր կապիտալ եւ միակ «կապիտալիստը» այդ երկրի նախագահն է` Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: 

Հիմա փորձենք գտնել այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչու Կարեն Կարապետյանը մեկնեց Թուրքմենստան: Կամ գոնե փորձենք գտնել պատասխանի ուրվագծերը: Որքան էլ տարօրինակ հնչի, Կարեն Կարապետյանը շատ նուրբ զգացմունքներ է տածում Թուրքմենստանի նկատմամբ: Երբ նա «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարն էր, այդ ընկերությունը իր միջոցներով թարգմանեց Թուրքմենստանի նախկին` հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) գրած գիրքը: Գիրքը ակնհայտորեն չուներ պահանջարկ, ու այն թերեւս կարդացել են միայն թարգմանիչը եւ սրբագրիչը: Դե, գրքի բովանդակության մասին ավելի լավ է չխոսենք: Բայց հենց Կարեն Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ թարգմանվեց այդ «էկզոտիկ» ստեղծագործությունը: Իսկ ինչպես նշեցինք վերեւում, Կարեն Կարապետյանը ոչինչ չի անում հենց այնպես` հավեսի համար: Անում է կոնկրետ նպատակով: Նպատակն էլ միայն այն էր, որ ավելի ջերմանան իր եւ Թուրքմենստանի հարաբերությունները: Իսկ նա, ով թարգմանում է այդ երկրի միանձնյա ու հավերժ նախագահի գրած գիրքը, դառնում է այդ երկրի հավերժ բարեկամը:  

Ինչպես տեսնում ենք, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար շատ թանկ են Թուրքմենստանի հետ իր ջերմ հարաբերությունները: Արդյոք սա ընդամենը զգացմունքայի՞ն հարթության վրա է: Ասենք, Կարեն Կարապետյանը անչափ սիրում է Թուրքմենստանի բնությունը, կամ այդ երկրի մշակույթը, պատմությունը: Հավանականությունը կա, բայց քիչ է:  

Այցի իրական նպատակները փորձենք գտնել հայ-թուրքմենական հարաբերություններին վերաբերող վիճակագրության մեջ: Ասել, որ դրանք հիմա չափազանց ակտիվ են, չենք կարող: Վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տատանվում է 10-20 միլիոն դոլարի սահմաններում, որը մեր ընդհանուր արտաքին առեւտրի նույնիսկ 0.2 տոկոսն էլ չի կազմում: Անցած տարի կտրուկ, մոտ 12 անգամ աճել է Թուրքմենստանից նավթամթերքների ներկրումը Հայաստան: Ինչ նավթամթերք է դա, դժվար է ասել, բայց հայտնի է, որ դրա մեկ լիտրի մաքսային արժեքը մեր սահմանին կազմել է կես դոլար: Եթե դա բենզին է, ապա բավականին էժան բենզին է: Բայց սա չի բացահայտում Կարեն Կարապետյանի եւ Թուրքմենստանի կապերի էությունը, քանի որ այդ նավթամթերքի մեծագույն մասը ներկրվել է տարվա առաջին կիսամյակում, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ չէր:

Սակայն մի ուշագրավ տվյալ կա արխիվներում: 2004-2005 թվականներին, երբ «Հայռուսգազարդի» ղեկավարը հենց Կարեն Կարապետյանն էր, Թուրքմենստանից Հայաստան ներկրվել է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի գազ, եւ այդ երկիրը մեր գազի հիմնական մատակարարն էր: Ընդ որում, գազը բավական էժան էր: 2006-ից այդ մատակարարումները դադարեցին: Եվ ուրեմն, որոշակի կասկածներ կարելի է ունենալ, որ Կարեն Կարապետյանի այցի նպատակը կարող է լինել համեմատաբար էժան գազի մատակարարումների վերականգնումը: Այստեղ կարող է առաջանալ «Գազպրոմի» հետ պայմանավորվելու հարցը, իսկ դա Կարապետյանի մոտ լավ է ստացվում: Դժվար է միանշանակ պնդել, որ սա է այցի նպատակը, բայց այլ վարկածներ գոնե առայժմ չկան:

Տպել
9369 դիտում

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է Կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին

Ես ու Ադրբեջանի նախագահը չաթ չենք անում. Նիկոլ Փաշինյան

Կալանք դրված է Մայրապետյանի հաշիվների վրա, Հ2-ի հաշիվների վրա կալանք չկա. Փաշինյան

Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն սպասվում

Փաստատթուղթը եկել է. մանրամասներ՝ առաջիկայում կալանավորվելիք պատգամավորի գործով

Անհարմար եմ զգում. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի չգնալու, աղքատության եւ անօթեւանների մասին

15 անձ է մեղադրվում. Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում բարկացավ. պատճառը «խոպանչի» բառն էր

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան. նախագահի հրամանագրերը

Ստավկաները մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ են դրել. Նիկոլ Փաշինյան

Արսեն Թորոսյանը ոտնձգություն է արել նախորդ կառավարության սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան

Թուրքիայում կա շուրջ 2 մլն իսլամացած հայ ազգաբնակչությո՞ւն. Ավետիս Հաջյանը վստահ չէ

Ինչպե՞ս են աշխատելու «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները. քննարկում նախարարությունում

Ներդրումները՝ ձեռքբերում, հանքարդյունաբերությունը՝ ձախողում. Փաշինյանը՝ իր կառավարության մասին

Իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել. ՀՀ վարչապետ