Մեկնարկել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

30/03/2017 schedule16:30

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճեւան գյուղական համայնքների եւ Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձեւերը հաստատելու մասին» որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առեւտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ եւ ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային եւ գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առեւտրային եւ լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Ազատ տնտեսական գոտին առավել արդյունավետ կգործի ԻԻՀ սահմանագծին՝ Սյունիքի մարզում, ինչը կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաեւ կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման:

ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ ի օգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կարեւորելով ազատ տնտեսական գուտու ստեղծումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Վրաստանի գործընկերներին ուղարկել այդ տեղեկատվությունը հարթակի պատրաստ լինելու վերաբերյալ:

«Մենք պատրաստ ենք պայմաններ տրամադրել տվյալ երկրների տնտեսվարողներին, որոնք շահագրգռված են համագործակցելու իրանական կողմի հետ»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հետաքրքրվել է նախարարից, թե որ փուլում է գտնվում իրանական կողմի հետ արտահանման ընկերության ձեւավորման վերաբերյալ բանակցությունները: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ բանակցություններն ակտիվ ընթանում են եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ այցելել է Իրան, որտեղ քննարկումներ են իրականացվել: Իրանական կողմը խոստացել է, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձեւավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնի: Կարեն Կարապետյանը հորդորել է հետեւողական լինել այդ հարցում: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է տեղեկանք պատրաստել ազատ տնտեսական գոտիների եւ այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների գործունեության արդյունավետության վերաբերյալ:

Տպել
2110 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը