Հարցազրույց. պարզաբանում է Խաչիկ Ասատրյանը

30/03/2017 schedule17:17

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 31-ի համարում

«Արդարություն» դաշինքի պատգամավորների՝ ընտրողների հետ կիրակի օրը Գյումրիում կայացած հանդիպումն, ինչպես հայտնի է, ծեծկռտուքով ավարտվեց: Իսկ որ այդ հանրահավաքը նման ելք էր ունենալու, պարզ էր դեռ մի քանի օր առաջ, երբ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը Գյումրիի քաղաքապետարանի գրությանն ի պատասխան գրավոր հայտնել էր, որ հանրահավաքի ընթացքում հասարակական կարգը պաշտպանելու նպատակով ոստիկանության Գյումրիի բաժինն ուժեր չի կարող տրամադրել` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի մասին է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանի հետ մեր հարցազրույցը: Պարոն Ասատրյանը մեր զրույցի ընթացքում համառոտ ներկայացրեց կատարվածի վերաբերյալ իր տեսակետը:

- «Արդարություն» դաշինքը մարտի 28-ին չարտոնագրված միտինգ էր կազմակերպել Թատերական հրապարակում: Նախօրոք ՏԻՄ ղեկավարին մենք ասել էինք մեր զբաղվածության աստիճանի մասին՝ որ չենք կարող հանրահավաքի անվտանգությունն ապահովել, նա էլ՝ չէր արտոնագրել հանրահավաքը: Հանդիպումը տեղի է ունեցել, ուր Գյումրիի ճնշող մեծամասնությունը համակարծիք չի եղել «Արդարության» լիդերների կարծիքի հետ, եւ ընթացքում տեղի է ունեցել երկու ուժերի բախում: Մենք այդ մասին ահազանգ ենք ստացել, դեպքի վայր ենք մեկնել ու կանխել միջադեպը: Մինչեւ մեր հասնելը խուլիգանություն էր եղել: Բռնել ենք: Դատախազությունում 2 քրեական գործեր են հարուցվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի համաձայն: Հինգ քաղաքացիներ են ձերբակալվել, եւս 4-ը ենթարկվել են 10-օրյա վարչական կալանքի: Հիմա օպերատիվ փնտրողական աշխատանքներ են տարվում՝ ձվով խփողներին եւ միջադեպը հրահրողներին գտնելու ուղղությամբ:

- Պարոն Ասատրյան, Ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ դուք պարտավոր էիք պատգամավորների՝ իրենց ընտրողների հետ հանդիպման ժամանակ ապահովել հասարակական կարգի անվտանգությունը:

- Թաղերում պատգամավորները իրենց ընտրողների հետ կարող են հանդիպել, բայց դա միտինգ էր, իսկ միտինգը պետք է արտոնվեր:

- Այսինքն՝ Թատերական հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ դուք ուժեր չեք տրամադրել հասարակական կարգն ապահովելու համար այն պատճառով, որ միտինգը արտոնված չի՞ եղել:

- Քաղաքապետն ի սկզբանե չէր թույլատրել միտինգ անել, հետեւաբար՝ մենք ո՞ւմ պաշտպանեինք: Եթե գրած լինեին, ասեին, որ արտոնել ենք, էդ ուրիշ բան, մենք էլ ուժեր կուղարկեինք:

- Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է այդ պրովոկացիաները կազմակերպելու մեջ:

- Բամբասանքներ են դրանք եւ չհիմնավորված փաստեր:

- Ընդդիմության լիդերների կողմից մեղադրանքներ հնչեցին նաեւ այն մասին, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն են վերջին շարքերում ծեծկռտուք հրահրել:

- Շատ բաներ են տարածում. մինչեւ հիմա ասում էին, որ էվոլյուցիայի արդյունքում մարդը կապիկից է առաջացել, բայց մինչեւ հիմա մարդը կապիկ դարձա՞վ: Մենք դեպքի վայր ժամանել ենք ահազանգ ստանալուց հետո միայն: Մինչ այդ այնտեղ ոչ քաղաքացիական հագուստով, ոչ էլ համազգեստով ոստիկան չի եղել:

- Տարօրինակ չէ՞, որ ձերբակալվել են միայն ընդդիմության ներկայացուցիչները եւ ոչ թե, ասենք, նաեւ նրանք, ովքեր ակտիվորեն հանրահավաքի ժամանակ կարգ էին խանգարում, պատգամավորների վրա ձվեր  էին նետում, մանկական «բոմբեր» պայթեցնում: Եւ այսօր այդ ամենից հետո ընդդիմությունը մտավախություն ունի, որ քննությունն էլ միակողմանի կկատարվի:

- Քննությունը կատարում է դատախազությունը, այնպես որ՝ դա իրենք կարող են ասել՝ միակողմանի կկատարվի, թե բազմակողմանի: Իսկ մենք ծեծկռտուքի ամենակտիվներին ենք բռնել: Ակտիվիստներն այդ տղաներն էին (Դեմիրճյանի թիկնապահը, Բազեյանի վարորդը), ձեռքերին էլ ունեցել են կաստետներ: Այդ պահին ով ում կարողացավ՝ բռնեց բերեց, մենք այդտեղ հո բոլորին չէինք ճանաչում: Բայց կրկնում եմ՝ ձեր նշած մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

- Ի վերջո, կիսո՞ւմ եք տեղի ունեցածի պատասխանատվությունը:

- Այդ օպերացիան ես անձամբ եմ ղեկավարել, ու այն հաջող է ընթացել: Ու եթե որեւիցե մեկը փորձի Գյումրիում եւ ընդհանրապես Շիրակի մարզում նման կարգի հանդիպում կազմակերպել, այսինքն՝ խուլիգանություն կատարել, վստահեցնում եմ՝ կարժանանա նմանատիպ համապատասխան հակահարվածի:

Արման Գալոյան

Տպել
1356 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան