Երկխոսության լիմիտը սպառված է. կողմերը պատրաստ են իրար սատկացնել

30/03/2017 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 31-ի համարում

Երեկ, երբ պարզ դարձավ, որ ԱԺ նիստն սկսելու համար կոալիցիան չի ցանկանում ապահովել անհրաժեշտ քվորում, մի քանի րոպեի ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը հայտնվեց ԱԺ-ում: Վերջիններս մտավախություն ունեին, որ կոալիցիան տապալելու է քվորումը, որպեսզի չկայանան խորհրդարանական հայտարարությունները: Եթե ԱԺ նիստ տեղի չունենար, տեղի չէին ունենա նաեւ հայտարարությունները: Ընդդիմության մտավախությունը հիմնազուրկ չէր, քանզի երեկ գրանցվեց ընդամենը 44 պատգամավոր՝ մի քանի հանրապետական, մի քանի դաշնակ, ՕԵԿ-ից մի քանի պատգամավոր եւ գրեթե ողջ «Ժողպատգամավոր» խումբը, որը երեկ խիստ տրամադրված էր օրինաստեղծ աշխատանքի: «Ամեն օր ընդդիմությունն է բոյկոտում խորհրդարանի աշխատանքները, այսօր էլ մենք բոյկոտենք»,- կոալիցիայի բոյկոտը փորձեց կատակի տալ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Այդուհանդերձ, նկատելի էր, որ ընդդիմության անակնկալ հայտնությունն ԱԺ շենքում՝ խիստ զարմացրել էր կոալիցիոն պատգամավորներին, որոնք արդեն հագել էին իրենց բաճկոններն ու, խորհրդարանի աշխատանքները համարելով տապալված, պատրաստվում էին գնալ տուն: «Էս ինչի՞ են եկել: Բա այս անթասիբները քաղաքական բոյկոտ չէի՞ն հայտարարել»,- ընդդիմությանը տեսնելով՝ խիստ զարմացավ դաշնակցական մի պատգամավոր: Մինչդեռ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» պատգամավորները, անտեսելով կոալիցիոն պատգամավորների տարակուսած բացականչությունները, հերթով մտնում էին նիստերի դահլիճ եւ գրանցվում՝ քվորում ապահովելու համար: «Այսօր էլ մենք ենք որոշել օգնել կոալիցիային՝ քվորում ապահովելու ծանր գործում: Այնպես որ՝ եկել ենք միասին աշխատելու»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

Մինչեւ ԱԺ կանոնակարգով սահմանված ժամը 13-ը գրանցվեց 69 պատգամավոր: Մինչ այդ՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր ընդամենը 66 պատգամավորի ներկայություն, ու այդ 66-րդ պատգամավորը, որ գրանցվեց՝ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանն էր: Ի դեպ, երեկվանից Հակոբ Հակոբյանին ԱԺ-ում արդեն  «քվորում Հակոբ» էին ասում: «Հիմա հասկացա՞ք, որ ընդդիմությունը երբ ուզի՝ դուք խելոք նիստ կանեք»,- հայտարարեց «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանն ու հպարտ քայլերով մտավ նիստերի դահլիճ: Ինչեւէ, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ժամը 13-ին ստիպված էր խորհրդարանի աշխատանքները համարել սկսված: Նա խիստ բարձր տրամադրությամբ ողջունեց ընդդիմության վերադարձը խորհրդարան՝ համառորեն հերքելով Աղասի Արշակյանի մեղադրանքը, թե կոալիցիան ուզում էր նիստը տապալել:

«Եթե տապալելու միտք ունենայինք՝ հաստատ սամթը կգտնեինք»,- հայտարարեց ԱԺ նախագահը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ անկեղծորեն խոստովանեց, որ իրենք շատ երկար էին տարբերակներ փնտրում ընդդիմությանը խորհրդարան բերելու համար ու վերջապես գտան: Եւ չնայած գրանցված 69 պատգամավորին՝ մինչեւ ԱԺ հայտարարությունների ժամը դահլիճում ներկա էր ընդամենը 8 պատգամավոր: Սակայն ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանում անշլագ էր: Ակնհայտ էր, որ պատգամավորներին խորհրդարան էր բերել մեր թերթի նախորդ համարում տպագրված այն լուրը, թե հայտարարությամբ հանդես է գալու Արամ Զավենի Սարգսյանը: Երեկ «Արդարություն» դաշինքում հաստատեցին մեր այդ տեղեկությունը՝ ասելով սակայն, թե վերջին պահին որոշվել է, որ Արամ Սարգսյանը խորհրդարան կմտնի միայն Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը լսելու համար:

Ինչպես վկայում են ԱԺ հնաբնակները, երեկ գրանցվեց հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ չգերազանցված դեպք. հայտարարություն անելու համար գրանցվեց ուղիղ 41 պատգամավոր: Կոալիցիայի ծրագիրը պարզ էր. ամեն ինչ անել՝ կոճակն առաջինը սեղմելու համար, որպեսզի ընդդիմությանը հնարավորություն չտրվի հայտարարություն անել: Սակայն ընդդիմությունը եւս միամիտ չէր, ու նրանք եւս յուրացրել էին կոճակն առաջինը սեղմելու նրբությունները: Այնպես որ, յոթ ընդդիմադիր պատգամավորի, այդուհանդերձ, հաջողվեց մինչեւ նիստի ավարտը հանդես գալ հայտարարությամբ:

Անկեղծորեն պետք է խոստովանել, որ երեկ, հայտարարությունների ժամին, կոալիցիայի պատգամավորները հայտնվել էին բավականին ողբերգական վիճակում. նրանք պարտադրված հայտարարություններ էին անում այսինչ գյուղի ծորակի «վինտիլի» կամ ինչ-որ մի դպրոցի կիսագրագետ ուսուցչուհու մասին՝ աշխատելով այնքան ձգել նախադասությունները, որ կանոնակարգով սահմանված իրենց երեք րոպեն լրանա: Իհարկե, վինտիլային մտահոգության արանքներում ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչները նաեւ խիստ մտահոգ հայտարարություններ արեցին երկրում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ՝ մեղադրելով ընդդիմությանը, որը չի հանդուրժում այն քաղաքական ուժերին, որոնք համարձակվում են կանգնել Քոչարյանի կողքին:

Կոալիցիայի ուժերը, վերջնականապես խաչ քաշելով ընդդիմության գիտակցության վրա, կոչով դիմում էին ժողովրդի գիտակցությանը եւ հույս հայտնում, որ ժողովուրդը չի դառնա մի խումբ բախտախնդիրների ձեռքի գործիքը: Իսկ «բախտախնդիր» ընդդիմադիրներն իրենց ելույթներում ընդամենը մեկ բան էին ասում՝ այս իշխանությունների անփառունակ վախճանին մնացել է ընդամենը մի քանի օր: Ի դեպ, երեկ հայտարարություն անելու համար հերթագրվել էր նաեւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Ընդդիմադիր մի քանի պատգամավոր հանեցին իրենց ելույթները, որպեսզի Գեղամյանը հնարավորություն ունենա ելույթ ունենալու, սակայն նիստն ավարտվեց:

Իհարկե, ընդդիմությունը կոալիցիայի հետ երկխոսություն սկսելու մի վերջին փորձով դիմեց դաշնակցությանը՝ առաջարկելով, որ հայտարարությունների համար Գեղամյանից առաջ հերթագրված Արմեն Ռուստամյանն իր ելույթից հրաժարվի, որպեսզի Գեղամյանը հնարավորություն ունենա հանդես գալ հայտարարությամբ: «Միեւնույն է, երեք րոպեում իշխանափոխություն չեք կարողանա անել»,- ասաց իր երեք րոպեն զիջել չցանկացող Արմեն Ռուստամյանը: «Իշխանափոխություն կարելի է անել անգամ մեկ րոպեում, որը եւ դուք կտեսնեք»,- պատասխանեց Արտաշես Գեղամյանը: Այսպիսով, իշխանություն-ընդդիմություն ճակատամարտը կարելի է համարել մեկնարկած: Երեկ ԱԺ նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչներն էլ հայտնեցին մինչեւ վերջ գնալու իրենց վճռականության եւ հակառակորդին հիմնահատակ ոչնչացնելու պատրաստակամության մասին:   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1183 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ