Եթե փորձեք ընտրական պրոցեսի դեմ մի բան անել՝ այնպիսի հետընտրական պրոցես կտեսնեք. Մարուքյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր հրավիրված հավաքում «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանն ամփոփեց քարոզարշավի ընթացքը՝ հայտարարելով. «Մենք անցանք ՀՀ բոլոր քաղաքներով, այնտեղ հասցնելով «Ելք կա»-ի մեր կոչը: Շատ-շատերը մեզ հետ վանկարկեցին, շատ-շատերը պատուհաններից ողջունեցին ու մենք համոզվեցինք, որ «Ելքը» ճանաչում ունի հանրապետությունով մեկ»:

Ըստ Սարգսյանի՝ այն ամենը, ինչ իրենք տեսել են ընտրարշավի ժամանակ, բերել է համոզման, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին վերարտադրելով, նույն երգը երգելով, նույն ջեմն ու մուրաբան բաժանելով, փորձում են սողոսկել մարդկանց տները, ընտրությունից ընտրություն հիմնավորելով, որ ընդդիմադիր են, ընտրությունից հետո կոալիցա կազմելով:

«Հասել է ժամանակը, որ մենք վատը լավից տարբերենք, հասել է ժամանակը, որ մենք ընտրեք «Ելք»-ին»,- նշեց նա:

Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում լրատվամիջոցներով փորձում են լուրեր տարածել, թե ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը համաձայնության են եկել ու քվոտավորել իրենք քվեները. «Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի անդրադառնում դրան, չի ասում՝ այդպես է, թե ոչ: Դրան չի անդրադառնում նաեւ ՀՀԿ-ն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ իրենք մրցակից են, ինչպես Հոլիվուդն ու Բոլիվուդը: Ախր, այ պարոն Աշոտյան ջան, Բրյուս Ուիլիսի սանրվածքն ունենալը դեռ չի նշանակում Հոլիվուդից լինել: Դուք երկուսդ էլ Բոլիվուդից եք, դուք Զիտան եւ Գիտան եք, էդ կինոն միեւնույն է ավարտվելու է նրանով, որ պարզվելու է, որ դուք հարազատ քույրեր եք, նույն հորից ու մորից»,- եզրափակեց Սարգսյանը:

«Ելք» դաշինքի առաջին համարը ներկայացնող Էդմոն Մարուքյանը ելույթի սկզբում անդրադարձավ ՀՀԿ-ին ընտրապայքարից հեռացնելու վերաբերյալ դիմումին, որ այդ պահին քննարկվում էր ԿԸՀ-ում: «Մենք այստեղ ենք, որովհետեւ քննվում է Հանրապետական կուսակցությանը դոպինգ օգտագործելուց բռնվելու հետ կապված դիմումը»,- իր ասելիքը «սպորտի լեզվով» բացատրեց Մարուքյանը եւ շարունակեց.

«Երբ մենք քննադատում ենք՝ ասում են ինչպես կարելի է, դպրոցների տնօրենների՞ն եք վատ բան ասում: Մենք դպրոցների տնօրեններին չենք վատ բան ասում, մենք ասում ենք էն մարդկանց, ովքեր տարբեր ծառայություններ են մատուցել իշխանությանը եւ դրա դիմաց տնօրենի պաշտոն են ստացել: Նրանք մեզ համար դպրոցի տնօրեն չեն, տարրական, շարքային ընտրակեղծարար են, շարքային ձայն հավաքողներ: Այն ազնիվ մարդիկ, որ աշխատում են այդ ոլորտում, չպետք է լռեն»:

Էդմոն Մարուքյանը խոսեց նաեւ ընտրակեղծարարներին «բռնելու» ոստիկանության հորդորի մասին: «Ոստիկանությունն ասում է՝ ցույց տվեք, ով, որտեղ, երբ է փող բաժանել, գնանք բռնենք: Բա եթե դա մենք անենք՝ դուք ինչի՞ համար եք մեր հարկերից գումար ստանում: էդքան օպերատիվ աշխատող ինչի՞ համար ունեք, էդքան ագենտուրան ինչի՞ համար եք պահում: Մենք փող բաժանող բռնող չենք, մենք ընտրակաշառք բաժանող բռնող չենք, կաշառքների դեմ մենք կարող ենք պայքարել քարոզարշավով, քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելով»,- հայտարարեց Մարուքյանը՝ եզրակացնելով, որ Հայաստանում պետականորեն թույլատրված է փող բաժանել, ընդ որում՝ ամեն ուժին իր չափով:

Եվ վերջում, անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց ուղղված հարցերին՝ «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջնորդը հայտարարեց. «Մենք հանգիստ, խաղաղ, պոզիտիվ, ժպտալով, «ելք կա» ասելով, ելքը ցույց տալով մեր քարոզարշավն անցկացրել ենք, բայց եթե մեր վստահված անձերից մեկի գլխից մազ պակասի,  եթե այդ օրը մեկի նկատմամբ բռնություն կիրառվի, եթե իմանանք, որ մեր դաշինքի ձայներից 0.001 ձայն կորել է, դրել եք ուրիշ ուժերի քվեաթերթիկների վրա կամ ինչ-որ մեկը փորձել է մեր կամ ընտրական պրոցեսի դեմ մի բան անել, ապա այնպիսի հետընտրական պրոցեսներ կտեսնեք, այնպիսի բողոքի ակցիաներ կտնեսնեք, այնպիսի իրավական պրոցեսներ կտեսնեք, որ երեւի երբեւիցե չի եղել: Մենք խաղաղ իշխանափոխության կողմնակից ենք»:

Նա հորդորեց ՀՀ քաղաքացիներին՝ չփոշիացնել իրենց ձայները՝ այն տալով ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ եղած կամ ներկայումս համագործակցող ուժերին, որոնք չեն տարբերվում ՀՀԿ-ից: Կոչ արեց քվեարկել «Ելք»-ի օգտին՝ սպասելով փոփոխությունների:

Տպել
4126 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում