ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումը. ՀՀԿ-ի հարցով դատարան չեն դիմի

31/03/2017 schedule01:08

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերն անց արտահերթ նիստում, որը երկու անգամ 1.5 ժամով ընդմիջվեց, որոշեց մերժել «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ վարչական դատարան դիմելու պահանջը:

Ըստ հանձնաժողովի՝ Սյունքի մարզի Խոզնավար դպրոցի տնօրենի գործառույթներին իրավական գնահատական տալը դուրս է ԿԸՀ-ի լիազորություններից, սակայն այս դեպքով նյութերը կուղարկվեն դատախազություն:

Մուկուչյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունների մանկավարժներին արգելված չի քարոզչական նյութեր տարածելը եւ քարոզչություն իրականացնելը, արգելվում է քարոզչությունը լիազորություններն իրականացնելիս: Նա նաեւ նշեց, որ դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցների մի մասը հերքել են, որ ցուցակագրումները եղել են դպրոցներում, այլ խոսք է գնացել ընտրատեղամասում ընտրողների ցուցակների մասով: «Ցուցակների կազմումը չի համարվում քարոզչություն, իսկ վարչական ռեսուրսի կիրառումը ապացուցված չէ»,- ԿԸՀ որոշման նախագիծն ընթերցելիս ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դատարան դիմելուց պետք է լինեին ընտրախախտման շարունակական լինելու դեպքեր, որոնց վերաբերյալ վարչական վարույթում ապացույցներ ձեռք չեն բերվել:

Որոշումից առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերսկսել էր արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր «Ելք» դաշինքի դիմումը: Դաշինքի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր ԿԸՀ հրավիրել մանկապարտեզների եւ դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններին, որպեսզի լսեն նրանց բացատրությունները կամ հանձնաժողովի նիստը հետաձգեն մինչեւ վաղը ժամը 10:00-ն, որպեսզի դաշինքի ներկայացուցիչները ծանոթանան այդ անձանց՝ ԿԸՀ-ին տրամադրած բացատրություններին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երկու հարցն էլ դրել էր քվեարկության, որոնք մերժվեցին ԿԸՀ 7 անդամների դեմ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ժամը 19:00-ին մեկնարկեց «Ելք» դաշինքի դիմումի քննարկումը: Նշենք, որ դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է դիմել դատարան ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու նպատակով: Նրանք որպես հիմք հանձնաժողովին են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց ձայնագրությունները, որտեղ դպրոցների եւ մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենները վարչական ռեսուրսի կիրառմամբ ստիպել են իրենց ենթականերին եւ սաների ծնողներին քվեարկել ՀՀԿ-ի օգտին եւ ցուցակագրել են այդ անձանց:

ԱԺ պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը հանդես է գալիս որպես դաշինքի ներկայացուցիչ: «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ինքը այլ կուսակցության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմում ներկայացնել հանձնաժողով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կարճ իրավական բանավեճից հետո ասաց, որ ինքը փոխում է դիմումի պահանջը: 

Ըստ Զեյնալյանի, իր այլընտրանքային պահանջն է՝ պահպանելով առաջին պահանջը, ավելացնել նաեւ այն, որ հանձնաժողովը դիմի դատարան, որպեսզի ուժը կորցրած ճանաչվի պատգամավորության այն թեկնածուների գրանցումը, որոնց օգտին աշխատել էին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները՝ ընտրողների ցուցակները հավաքագրելով:

Նիկոլայ Բաղդասարյանը քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նույնաբովանդակ դիմումի վերաբերյալ ԿԸՀ-ի որոշմանը, որով մերժվել էր այդ դաշինքի դիմումի պահանջը: Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց մի ձայնագրության սղագրություն, որտեղ ակնհայտ էր քարոզչության փաստը եւ հայտարարեց՝ ձեր որոշման հակառակն է տեղի ունեցել: Սյունիքի մարզի Խոզնավար դպրոցի տնօրենի ձայնագրության մասին Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այդ ապացույցը կուսումնասիրեն եւ դիրքորոշում կհայտնեն: Նիկոլայ Բաղդասարյանը տրամադրեց ձայնագրությունը սկավառակի տեսքով, որից հետո այն միացրեց նիստի ժամանակ: Մոտ 20 րոպե ծավալով ձայնագրությունը հանձնաժողվի անդամները լսեցին, ապա Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ձայնագրության փաստերը ճիշտ չի ներկայացվել: 

«Եթե 5 հոգի հրավիրեք, հարցաքննությամբ ես կապացուցեմ, որ ձեր որոշման փաստերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Արտակ Զեյնալյանն էլ պահանջեց ԿԸՀ-ից ներկայացնել տնօրենների ներկայացրած բացատրությունները: ԿԸՀ նախագահը հայտարարեց 1,5 ժամ ընդմիջում, որպեսզի «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ծանոթանան բացատրություններին: 

Տպել
2791 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի