Մոլորվել ենք երեք կեչիների (նախագահների) արանքում

31/03/2017 schedule11:46

Ղարաբաղյան պատերազմից մեկ կամ մի քանի ամիս անց որեւէ մեկին եթե ասվեր, որ ազատագրված տարածքները՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, վերադարձվելու են ադրբեջանցիներին, տեղում կարող էր արյունահեղություն լինել:

Այսօր ազատագրված տարածքները վերադարձնելու խնդիրը, փաստորեն, արդեն այնքան էլ ցավոտ չի ընկալվում: Հայաստանի հասարակությանը տարիների ընթացքում ենթագիտակցորեն հաշտեցրել են այս մտքին՝ ազատագրված տարածքները չբնակեցնելով, այդ թեմայով զրույցները վարելով գրեթե ամենօրյա ռեժիմով:

Այսօր արդեն ՀՀԿ-ն՝ իր արբանյակ կուսակցություններով, ՀԱԿ-ը պաշտպանում են ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու գաղափարը, ինչպես իրենք են ասում, տեւական խաղաղության, ԼՂ կարգավիճակը ապագայում քննարկելու դիմաց:

Թե ինչ է քննարկվում բանակցությունների սեղանի շուրջ, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, գիտենք մոտավորապես: Եթե իշխանությունները (95-ից հետո՝ Լ. Տեր-Պետրոսյանը, ապա Ռ. Քոչարյանն ու Ս.  Սարգսյանը) լեգիտիմ լինեին, գուցե բոլորս մեզ իրավունք չվերապահեինք հանդես գալ քաղաքագիտական սեփական վերլուծությամբ՝ վստահ, որ ընտրողների մեծամասնության վստահության քվեն ունեցող իշխանությունները կգտնեն Հայաստանի ու Արցախի համար լավագույն լուծումը:

Բայց երեք նախագահներն էլ, կեղծված ընտրություններով իշխանության գալով, զենքով, իրենց քաղաքացիներին սպանելու գնով, մնացել են իշխանության, եւ այսօր ներկայացնում են Հայաստանի ու Արցախի փրկության իրենց ծրագրերը:

Դա է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը՝ իր մասնագիտության մեջ խորանալու, աշխարհի հետ իր գիտելիքով ու իմացությամբ համաքայլ գնալու փոխարեն՝ փորձում է հասկանալ՝ հիմա՞ ինչ են ուզում Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը՝ Հայաստանից ու Արցախից:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցները ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, խաղաղության, բարիդրացիության մասին քաղաքական այդ գործչի տեսակետն է, որը կարող են հակափաստարկներով վիճարկել քաղաքագետները կամ ընդունել: Սակայն ի՞նչն է լարվածություն ու կասկածներ առաջացնում: Այն, որ Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հակասում է: Հոդվածը գրելուց առաջ արխիվում փորձում էի գտնել երեք նախագահների երբեմն արտահայտած կարծիքները ազատագրված տարածքների մասին, հանդիպեցի ահա այս նյութին:

2009-ի օգոստոսի վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանը Իջեւանում, լրագրողների ներկայությամբ, նկատել է. «(Գործող իշխանությունները-Լ.Ա.) Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան»: Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե` «Կարծում եք, Սերժ Սարգսյանը տալո՞ւ է Ղարաբաղը», Տեր-Պետրոսյանն առանց մեկ վայրկյան մտածելու՝ ասաց. «Տված-վերջացրած է արդեն»: Սակայն ավելացրեց, որ Ղարաբաղի հանձնումը հակառակորդին անշրջելի պրոցես չէ եւ դեռեւս կարող է կանխվել: Այսինքն՝ չարդարացրեց իշխանություններին, հակառակը՝ նկատեց, որ Ղարաբաղը «տալու» գործընթացն անշրջելի չէ:

Հիմա ասում է լրիվ այլ բան՝ մարդկանց խճճելով երեք կեչիների արանքում:

Մարդու կյանքը, հատկապես այնպիսի երկրում, որպիսին Հայաստանն է, իրենից արժեք չի ներկայացնում: Պետությունը չի կարեւորում իր քաղաքացիներից յուրաքանչյուրին, եթե կուզեք, մեկ առ մեկ: Թերեւս մի բացառությամբ. պետության աչքից չեն վրիպում միայն արական սեռի տասնութը լրացած քաղաքացիները: Ընդդիմության համար էլ անհատը լուծվում է, անհետանում մարդաշատ հանրահավաքներում: ՀՀ քաղաքացիները, չունենալով հիմնական ուղենիշ, որը կարող էին լինել օրենքն ու Սահմանադրությունը, ապրում են՝ ով ինչպես ճիշտ կամ նպատակահարմար է համարում: Ֆիզիկական գոյությունն ու բառացիորեն օրվա հացը հայթայթելու խնդիրը հասարակությանը թույլ չի տալիս զարգանալ՝ հասարակությանը պահելով սիրողական մակարդակի քաղաքագետների ստատուսում:

Սակայն աշխարհում կան մարդիկ, որոնք զբաղված են իրենց մասնագիտությամբ:

Միջազգային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Եվրոպայում գիտնականները գտել են մինչ օրս ամենաարդյունավետ միջոցը, որը 20 տոկոսով նվազեցնում է Այցհեյմերի ախտանիշով հիվանդանալու հավանականությունը: 20 տոկոսով քիչ մարդ կտառապի թուլամտությամբ, մարդկանց ինտելեկտը զրոյականի հասցնող ծանր հիվանդությամբ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ գիտնականները չզբաղվեին գիտությամբ, այլ կենտրոնանային քաղաքականության վրա, ընդգրկվեին կուսակցական ցուցակներում:  Այն երկրներում, որտեղ քաղաքական լեգիտիմ գործիչներն, իշխանությունները իրենց աշխատանքն են անում, հնարավորություն են տալիս նաեւ մյուս մասնագիտության տեր մարդկանց՝ անել իրենց մասնագիտական աշխատանքը: Այլ երկրներում աշխատող պրոֆեսիոնալների շնորհիվ մենք այստեղ` Հայաստանում, մի քանի տարուց կունենանք Այցհեյմերի հիվանդությամբ տառապողների ավելի փոքր տոկոս:

Ինչո՞ւ է Հայաստանում այդքան գայթակղիչ քաղաքականությամբ զբաղվելը, որ բոլորը՝ գինեկոլոգից՝ ուսուցիչ, գիտնականներից՝ գրողներ ու լրագրողներ, իրենց անմիջական պարտականությունն են համարում մտնել քաղաքականություն:

Ինչո՞ւ չեն կարեւորում ու հարգում իրենց հիմնական մասնագիտությունը: Ոչ ոք իր բուն գործով այսօր Հայաստանում չի զբաղվում: Բժիշկ Աշոտյանն այսօր ՀՀԿ-ում ամենացածր հարգի պատվերներ կատարող գործիքի դեր է ստանձնել, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները եւս, առանց կարմրելու, պատրաստ են գործիք դառնալ ՀՀԿ-ի կամ իշխանություն ու փող ունեցող ցանկացած թաղայինի ձեռքին…Նույնը՝ նաեւ բժիշկները, արվեստագետները, տնտեսագետները:

Սա այն դեպքը չէ՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվում: Սա այն դեպքն է, երբ վստահություն ու պատիվ չունեցող քաղաքական ղեկավարները, որոնց մասնագիտական ու մարդկային որակներին չենք վստահում, ստիպում են, որ բոլորը մտնեն քաղաքականություն:

Լիլիթ Ավագյան

Տպել
4482 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին