«Ապօրինություն է». Մ. Ասլանյանը 15 հոգով Վանաձորի ավագանու նիստ է անում (տեսանյութ)

Վանաձորի ավագանին այս պահին ավագանու արտահերթ նիստ է անցկացնում, չնայած նրան, որ նիստին մասնակցում է ավագանու 33 անդամներից ընդամենը 15-ը եւ քվորում ապահովված չէ: Նիստի ընթացքում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մի քանի անգամ խոսքն ուղղելով լրագրողներին ընդգծեց, որ իրենք ամեն ինչ անում են օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, նա հայտարարեց, որ նիստերից բացակայող ավագանու անդամները կարող են պատժվել:

Չնայած սրան, մեզ հետ զրույցում ավագանու նիստերը բոյկոտող  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հայտնեց, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում քաղաքապետարանում՝ ապօրինի գործընթաց է:

«Դա չունի իրավական հիմք եւ ապօրինի նիստ է: Իրենք հղում են անում օրենքի այն կետին, որ կարող են 9 հոգով էլ նիստ անել, բայց սխալվում են, որովհետեւ նրանք կարող են նիստ հրավիրել միայն 17 հոգու մասնակցության պարագայում: Հետո կարող են այդ 17 հոգուց 9 հոգու քվեարկության պարագայում որոշում կայացնել, բայց 9 հոգով նիստ չեն կարող սկսել: Այնպես որ սա բացարձակ ապօրինի նիստ է, մենք այսօր քարոզարշավով ենք զբաղված, ընտրություններից հետո անպայման կանդրադառնանք այդ հարցին»,- մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Նշենք, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու, Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը: Այսօրվա նիստում նախատեսվում է հաստատել նաեւ Վանաձոր համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն, Վանաձորի համայնքի 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստերը մի քանի անգամ տապալվել էին՝ քվորում չլինելու պատճառով: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու միակ կայացած նիստը հոկտեմբերի 10-ի նիստն է եղել, որի ընթացքում փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը:

ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Հայկական վերածնունդ»-ը հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Ու թեեւ ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանու 33 անդամներից 18-ը քվեարկելու են Մարուքյանի օգտին, վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն:

Դրանից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ բոյկոտելու են նիստերը՝ պարզելու, թե ովքեր են ավագանու այն չորս ընդդիմադիր անդամները, ովքեր փակ քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել էին իշխանության թեկնածուին:

Տպել
8705 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին