Հանրապետականները քանդել են մեր երկիրը. Վոլոդյա Ավետիսյանը 3 տարի անց խոսեց դատարանում

31/03/2017 schedule17:48

Պահեստազորի գնդապետ, խարդախություն կատարելու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումի քննարկումն այսօր այդպես էլ չսկսվեց:

Երեք տարվա ընդմիջումից հետո Ավետիսյանը, ուղեկցող ոստիկանների ուղեկցությամբ, բերվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մինչ նիստը սկսվելը Ավետիսյանը, դիմելով լրագրողներին, ասաց. «Կոչ եմ անում Հանրապետականներին ոչ ոք չընտրի, որովհետեւ մեր երկիրը քանդել են»:

Նիստը սկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստին չի ներկայացել «Անկախ հանձնաժողովի» ներկայացուցիչը: Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դատարանը որեւէ տեղեկություն չունի ներկայացուցչի չներկայանալու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ առանց նրա հնարավոր չէր քննարկել պաշտպանի դիմումը, դատական նիստը հետաձգվեց: Նիստն ավարտելուց հետո Վոլոդյա Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, վերջինս ի պատասխան ասաց, որ հույս չի կապում դատարանի հետ եւ որ մայիսի 25-ին ազատ է արձակվելու «մայիսի 25-ին դուրս եմ գալու, որ միասին պայքարենք»,- հայտարարեց ազատամարտիկը:

Այսօրվա դատական նիստին դատարանում էին Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները, վերջիններիս բարկացրեց դատական նիստը հետաձգելու դատավորի որոշումը: «Թող զանգեն ճշտեն, գուցե անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը ճանապարհին է», «վաղն էլ դատախազը չի գա», «հետո՝ չգիտեմ ինչ կլինի»,- իրենց դժգոհությունն էին արտահայտում Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները:

Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր վստահորդն արդեն կրել է պատժի մեծ մասը եւ բավականին քիչ ժամանակ է մնացել պատժի կրման ավարտին: Նրա խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանը դրական է գնահատվում ՔԿՀ վարչակազմի կողմից: Նրան վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով 6 անգամ դիմել են «Անկախ հանձնաժողով»-ին, սակայն առանց հիմնավորման մերժում ստացել: Մենք չենք բողոքարկում «Անկախ հանձնաժողովի» որոշումը, մենք ուղղակի դիմում ենք, որպեսզի դատարանը որոշի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը: Իմ վստահորդը պատժի մեծ մասը կրել է, բավականին կարճ ժամանակ է մնում կրելու, բայց դա որեւէ նշանակություն չունի, որպեսզի թեկուզ մեկ օր շուտ ազատ արձակվի: Շատ հետաքրքիր կլինի, որ Անկախ հանձնաժողովի ներկայացուցիչ գա դատարան, հիմնավորումները հետաքրքիր կլինի լսելու, թե ինչպես են որոշում, որ կոնկրետ մեկը պետք է հավանություն դա ինչ-որ դատապարտյալին, մյուսին՝ ոչ»,- ասաց փաստաբանը:

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներից, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը մեր զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ սույն թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը կլինի ազատության մեջ: Նրա խոսքով՝ ազատամարտիկն ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետեւանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում: Նա նաեւ իր դժգոհությունն արտահայտեց «Անկախ հանձնաժողովից»: Ծանոթ լինելով էս ռեժիմին աշխատող ցանկացած ատյանի աշխատելաոճին մենք ուղղակի չենք հավատում, որ «Անկախ հանձնաժողովի» ներկայացուցչի բացակայությունն ուղղակի պատահականություն էր:

Ի՞նչ ա, դատարանը չունե՞ր էդ ներկայացուցչի հեռախոսահամարը, որ կարողանային զանգեին, միգուցե մարդը ճանապարհին էր, գուցե 10 րոպե սպասեին: Սա ցույց է տալիս, որ իրենք թքած ունեն դատարանների վրա, վերեւից պապան ոնց ասել ա, տենց էլ պիտի լինի: Մոտ 6 անգամ մերժել են Վոլոդյա Ավետիսյանին, այն դեպքում, երբ կալանավայրի ադմինիստրացիան համարում է, որ այս մարդը ուղղվել է, համարում է, որ ինքը խախտումներ չի արել, դուք՝ անկախ հանձնաժողով, ինչի՞ց ելնելով եք մերժում, ի՞նչն  է պատճառը»,- ասաց Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը կալանքի տակ է 2013թ-ի սեպտեմբերից: 2014թ-ի հուլիսի 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի վճռով Վոլոդյա Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (խարդախությունը` մի խումբ մարդկանց հետ ընդհանուր համաձայնությամբ) եւ ՀՀ ՔՕ 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախության փորձը) եւ դատապարտվել 6 տարի ժամկետով ազատազրկման:

Համաձայն մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Ավետիսյանը, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում եւ համարում է, որ իր դատապաշտպան պատճառը քաղաքական է:

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում ամենախնդրահարույցներից մեկն է: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 76-77-րդ եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-115-րդ հոդվածների` պայմանական-վաղաժամկետ ազատման հնարավորությունից կարող են օգտվել բոլոր այն դատապարտյալները, ովքեր ազատազրկումը կրելիս խախտումներ չեն ունեցել, բնութագրվել են դրականորեն: Այս պահանջին ներքին կարգով ավելացրել են նաեւ ուրիշները, մասնավորապես` նախկինում դատապարտված չլինելը, տուժողի հայցապահանջը բավարարելը: Դատապարտյալները հիմնականում բողոքում են «Անկախ հանձնաժողովի» որոշումներից. բացառիկ դեպքեր են լինում, երբ դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման դիմումը դրական որոշում է ստանում: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարբերաբար հայտարարում է, որ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը ամբողջական վերանայման կարիք ունի: Թե երբ պետք է վերանայվի այս կարեւոր խնդիրը, դեռ պարզ չէ, պարզ է միայն այն, որ այս կարեւորագույն խնդիրն արդեն մի քանի տարի է` լուծում չի ստանում:

Տպել
8649 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա