Նախընտրական ծրագրերը աղբանոցում. ինչու՞ են գյումրեցիները թերհավատ. տեսանյութ

Մարտի 31-ը նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Վաղը՝ լռության, իսկ ապրիլի 2-ն ընտրության օր է: Մեկ ամիս շարունակ՝ 4 դաշինք եւ 5 կուսակցություն իր ընտրազանգվածին փորձեց ներկայացնել իր նախընտրական ծրագիրը:

Իր տեսակով ընդդիմադիր համարվող Գյումրի քաղաքում 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանը մյուս ընտրությունների համեմատությամբ բավական հանգիստ անցավ: Սրան զուգահեռ, գյումրեցի ընտրողի համար անհասկանալի է մնում նոր ընտրակարգը, իսկ 9 քաղաքական ուժերի առաջարկած ծրագրերին, մասնավորապես Գյումրիում լավագույն դեպքում թերհավատորեն են մոտենում:

Armtimes.com-ը գյումրեցիների շրջանում հարցումներ է իրականացրել՝ պարզելու համար, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքական ուժերի առաջարկած նախընտրական ծրագրերի մասին:

«Ուզում է՝ մի ամիս, երկու ամիս կամ մի տարի քարոզարշավ տեւի, նշանակությւոն չկա, ոչ մի խոստում էլ չի իրականանա: Բոլորը իրանց ջուրն են ծեծելու»,- armtimes.com-ի հետ զրույցում նշում է գյումրեցիներից մեկը:

Ըստ գյումրեցիների՝ քաղաքական ուժերի խոստումներին չհավատալու միակ պատճառն այն է, որ նախորդ ընտրություններին լսածներն առ այսօր չեն կատարվել:

«Բոլորի ծրագրերին չեմ հասցրել ծանոթանալ, բայց հիմա ինչ-որ ասում են՝ ես չեմ հավատում, որ իրականություն է դառնալու: Չորս տարին մեկ խոստումները եղել են, բայց ամեն ինչ անփոփոխ մնացել է»,- ասում են գյումրեցիները:

Այս օրերին Գյումրու փողոցները եւ աղբամանները առատ են նախընտրական բուկլետներով: Պարզվում է՝ գյումրեցիները քաղաքավարությունից դրդված վերցնում են իրենց մեկնած բուկլետը, բայց հաջորդ քայլին նետում աղբամանը կամ փողոցում ինչ-որ տեղ:

«Բուկլետները չեմ կարդում, վերցնում եմ, որ իրենց չվիրավորեմ: …Մեկ-մեկ կարդում եմ»,- նշում են գյումրեցիները:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
3784 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին