«Տեր-Պետրոսյանը հող հանձնողի անեծքը վերցրեց իր վրա, որ շարունակվի իր դինաստիան». Բադասյան

Մեր հարցերին պատասխանել է Մարտական խաչի ասպետ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը.

- Պարոն Բադասյան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջին օրերին 2 հարցազրույց տվեց, որոնցում հիմնական միտքն այն է, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող փուլային տարբերակին այլընտրանք չկա: Համամի՞տ եք այս թեզի հետ եւ եթե ոչ՝ ի՞նչ փաստարկներ ունեք:

- Ես մի փոքր պատմական էքսկուրս կատարեմ մինչեւ այդ հարցին անցնելը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա խումբը՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ են: Սովետական ԿԳԲ-ն է նրանց բերել-դրել շարժման կողքը, նրանք այն ժամանակ որպես գործակալներ չէին կարող դեմ գնալ ազգի խնդիրներին, իսկույն կարժանանային հասարակության պարսավանքին: Կամաց-կամաց, սակայն, նրանք սկսեցին շեղվել ազգի խնդիրներից: Օրինակ, 1991 թվականի այս օրերին, երբ Սովետական միությունը փլուզման վրա էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանին կոչ արեց անկախանալ՝ առանց հաշվի առնելու՝ բա ո՞ւր պիտի մնա Արցախը: Մոսկվան սկսեց դուրս գալ Հայաստանի դեմ՝ դրանով իսկ հայաթափելով Գետաշենը, Մարտունաշենը, Հադրութի շրջանի 14 գյուղեր, Շուշիի շրջանի գյուղերը, այսինքն հայտնի «օղակ» գործողությունը: Սովետական միության փլուզումից հետո այդ ամենն արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերահսկողությունից դուրս էր: Շատերն այսօր ասում են՝ ո՞վ էր գլխավոր հրամանատարը եւ այլն: Այն ժամանակ ազգը պատրաստ էր պաշտպանվելու, հազարավոր կամավորներ կային եւ առանորդները ծնվեցին իրենք իրենց: Միայն դաշնակցությունն էր, որ Լիբանանից զենք բերեց այստեղ: ՀՀՇ-ն մեկ հատ զենք չբերեց, չնայած գրավել էին ամբողջ Հայաստանի Դոսաֆի եւ ներքին գործերի նախարարության զինանոցը: Ինչեւէ, Արցախը պաշտպանվեց, հետո անկախացավ: Ադրբեջանը սկսեց ագրեսիա: Կամավեորները ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու Արցախը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե նրանց գլխավորեց, այլ մթի մեջ թողեց ամբողջ հայ ազգին: Այսպես եկավ 1992 թիվը, երբ Շուշին պետք է ազատագրվեր: Շուշիի ազատագրմանը մեծ դժկամությամբ պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ես եղել եմ դաշտային հրամանատար եւ հիշում եմ, թե Հայաստանից ինչպիսի ներքին արձագանք է եղել: Այստեղ եղավ Շահումյանի ու Մարտակերտի հանձնումը, որովհետեւ հանձնման սաբոտաժը կազմակերպել էր ՀՀՇ-ն, որպես Լաչինի եւ Շուշիի հակակշիռ: Նա ուղղակի սարքեց մեր գլխին եւ միջամտեց հանձնմանը: Ամբողջ ազգը նորից վեր կացավ եւ ընդդիմության ջանքերի շնորհիվ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին փոխարինեց Վազգեն Մանուկյանը: Վերջինիս խոհեմության  պատճառով կանգնեցվեց թշնամու առաջխաղացումը Մարտակերտի ուղղությամբ եւ 1993 թվականի գարնանը անցանք հակահարձակման, մեկ շնչով ազատագրեցինք Քելբաջարը, Աղդամը, Ջեբրայիլը, Կուբաթլուն եւ այլն: Եվ Աղդամի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարդիկ էր ուղարկել մեզ մոտ, որ դաշտային հրամանատարներիս համոզեն, որ մենք մեր զորքերը հետ քաշենք: Սամվել Բաբայանի գլխավորությամբ մենք ազգադավ հրամանների չէինք ենթարկվում: 1994 թվականին եղավ զինադադարը: Հաղթած բանակի գաղափարը Լեւոն Տեր-Պետրոսյանը չամրագրեց քաղաքականության մեջ: Նա կնքեց խայտառակ պայմանագիր: Հետո ընդունվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի փուլ առ փուլ տարբերակը, որը դավաճանություն որակվեց, իհարկե դրանից հետո մյուս նախագահները ավելի խայտառակ տարբերակներ առաջարկեցին եւ ապացուցվեց, որ 3-ն էլ նույնն են, նույն կերպ են մտածում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող հայ ազգի մասին մտածել այնպես, ինչպես յուրաքանչյուր հայի սիրտ բաբախում է, որովհետեւ նրա կինն ու որդին հրեա են, իսկ հրեաները պայքարում են, որպեսզի Հայաստանը եւ հայ ժողովուրդը չունենսա հայրենիք եւ հողակտոր: Սա պարզ է: Եվ լինելով փաստացի ղեկավար, բայց դավաճան՝ մենք իրավունք չունենք այսքանից հետո նրա ասածները հիմք ընդունել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին, նրանք նույնն են: Նրանք իրենց կրթությունը ստացել են Բաքվում՝ ադրբեջանական պաշտպանությամբ: Նրանք ազգը տանում են կործանման եւ պատերազմի, իսկ մենք պատերազմը ավարտել ենք ի օգուտ մեզ եւ կնքել ենք փաստացի խաղաղություն ոչ թե զենքի ուժով, այլ բանակցություններով: Երբեք չի լինում, որ տարածքներ հանձնվեն հանուն խաղաղության՝ հատկապես Ադրբեջանի եւ թուրքի հետ հարաբերություններում: Աշխարհում նման օրինակներ գոյություն չունեն: Մենք պետք է ժխտենք թե Տեր-Պետրոսյանին, թե Քոչարյանին, թե Սարգսյանին: Հատկապես ՀՀԿում ամբողջույամբ թափթփուկներ են, տականքներ եւ այնտեղ չկա պատերազմի որեւէ մասնակից: Այսպես կոչված կռվողները կռվող չեն: Այստեղ չկա ազգային մտածողությամբ որեւէ մարդ: Այստեղ տոմս ունեցող Հանրապետականներ են, ովքեր գողացել են գաղափարական մարդ հանդիսացող Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի ստեղծած Հանրապետական կուսակցությունը: Այնպես, ինչպես Հրանտ Մարգարյանը, օլիգարխներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը զավթել են ազգային մտածելակերպ ունեցող դաշնակցություն կուսակցությունը:

- Ինչո՞ւ եք դեմ առաջարկվող փուլային տարբերակին:

- Ինչու եմ ես դեմ: Միայն ես չեմ դեմ, բայց միայն իմ փոխարեն պատասխանեմ: Փուլային տարբերակն իրենից ներկայացնում է տարածքների զիջում, փոխարենը ինչ-որ մի բան ապագայում, որը խայտառակություն է: Ինչպե՞ս կարելի է: Թող Ղարաբաղի անկախությունը ճանաչեն, հետո մենք փուլ առ փուլ զիջումների գնանք: Այսինքն մենք ի՞նչ ենք զիջում, այն ինչ մեր ձեռքին է: Ադրբեջանն ի՞նչ է զիջում, ոչինչ: Այն, ինչ խոստանում է զիջել՝ հիմա էլ է մեր ձեռքում: Արցախն ունի անկախություն՝ ինքն ինձ խոստանում է, որ կտա ինքնավարություն: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ մենք պատերազմում պարտվե՞լ ենք, որ ամեն քայլի ստիպված ենք գնա՞լ, թե մենք հաղթել ենք: Եթե մենք պարտվել ենք՝ ինչո՞ւ են նրանք խնդրում, որ իրենց շրջանները հետ տանք, եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ մենք ունենք ազատագրած տարածքներ:

- Ըստ ձեզ ինչո՞ւ է այս փուլում Տեր-Պետրոսյանն առաջ քաշում այս տարբերակը:

- Որովհետեւ այս տարբերակն առաջ է քաշում նաեւ Սերժ Սարգսյանը եւ նա իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանին այս տեսանկյունից պաշտպանելու կուրսը, որպեսզի ասի՝ բա ես 20 տարի առաջ չէի՞ ասում:

- Ի՞նչ է ստանալու դրա դիմաց:

- Ստանալու է իր կնոջ, իր որդու, իր հարազատների կողմից մեծ շնորհակալություն՝ որպես իրենց ազգային խնդրի լուծում...Անկեղծ եմ ասում:

- Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե իշխանությունները համաձայնեն ստորագրել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ՝ հակամարտությունը լուծում կստանա: Համաձայն չե՞ք:

- Ոչ, եթե մենք թողնենք միջանցքը՝ Ադրբեջանը ուղղակի պատերազմ կսկսի եւ արցախահայությունը ֆիզիկապես չի փրկվի ուղղակի: Ես մտադիր չեմ իմ զավակների, իմ զոհված ընկերների զավակների կյանքը դնել արյան վտանգի տակ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք չունի իմ զավակի ապագայի մասին ինչ-որ բան որոշել: Մենք որոշել ենք արդեն: Մենք պետք է սահման ունենանք Իրանի հետ, հարաբերություններ ճշտենք մյուս հարեւանի՝ Ադրբեջանի հետ: Եվ կգա ժամանակ, երբ մենք լինենք արժանապատիվ պետություն, արժանապատիվ առաջնորդներ ունենանք, մենք կլուծենք այդ հարցերը, զրո խնդիր կունենանք հարեւանների հետ: Խաղաղություն ես ուզում՝ պետք է պատերազմի պատրաստ լինել, ոչ թե պատերազմելու համար, այլ պատերազմը կանխելու համար: Անցած տարի Ադրբեջանը մտածել էր, որ ինքը ուժեղացել է, կարող է հարձակվել, բայց մենք ուրիշ առավելություն ունեցանք՝ ազգի համախմբումը: Դա ամենակարեւորն է: Եվ սրանով այս կույրերին՝ նույն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ապացուցեցինք, որ գլխավորը ոչ թե զենքի տեսակն է, այլ մարդը: Հայ մարդը կանգնեց՝ թուրքը չոքեց: Եվ տարածքները հետ չվերցվեցին հենց միայն Սերժ Սարգսյանի անկարողության պատճառով: Նա հրաման չտվեց, ավելի շուտ հրաման տվեց հետ չվերցնել հանկարծ, որից ապշած էին թե Արցախի նախագահը, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը եւ թե ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը:

- Պարոն Բադասյան, ըստ ձեզ այս թեզերի առաջ քաշումն ի՞նչ ազդեցություն ունեցավ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վարկանիշի վրա: Ինչպիսի՞ արձագանքի արժանացավ:

- 2 տեսակի: 1. սադրանքի. որոշ մարդիկ, ովքեր թույլ էին քաղաքական կողմնորոշումների մեջ՝ հետեւեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ասացին՝ իսկապես պետք է հանձնենք տարածքները: Ճիշտ այնպես, ինչպես Սերո Խանազադյանի «Մխիթար Սպարապետի» մեջ Տեր Ավետիսը համախոհներ է գտնում եւ ասում՝ պետք է հանձնենք Հալիձորը, որ թուքերը չկոտորեն մեզ: Հալիձորը հանձնեցին՝ թուքերը կոտորեցին ամբողջովին: Հիմա նրանք հանձնողներն են, դրա համար ժողովուրդն ասում է հող հանձնողներ: Սրանով Տեր-Պետրոսյանը օգնեց իր սանիկին՝ Սերժ Սարգսյանին, հող հանձնողի անեծքը վերցրեց իր վրա, որ Սերժը քվե հավաքի, որ իրենց դինաստիան շարունակվի: Մարդկանց մի մասի վրա այս թեզի առաջ քաշումը առաջ բերեց զզվանքի, ժողովուրդը վերջնականապես զզվեց հող հանձնողներից:

Ուստի, հաշվի առնելով, որ երկու օրից Հայաստանում ընտրություններ են՝ ես իմ համախոհներին կոչ կանեի ձայն չտալ Հանրապետականին, քվեարկել կամ Սեյրան Օհանյանի դաշինքի կամ Փաշինյանի դաշինքի կամ Հրանտ Բագրատյանի օգտին, որովհետեւ այս երեքն են իրական ընդդիմադիրներ, մյուսները նախկին իշխանության մաս են եւ կեղտոտված:

Տպել
44866 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը