Այսօր ու հետայսու. լռության եւ խաբելու խորհուրդը

01/04/2017 schedule09:16

Այսօր հանրապետությունում լռության օր է։ Այսինքն՝ վաղը համաժողովրդական քվեարկություն է՝ խորհրդարանի ընտրություն, եւ այսօր արդեն քարոզչությունն արգելվում է։ Այսօր ազգս պետք է մտածի իր վաղվա օրվա ճիշտ ընտրության մասին։ Իսկ ո՞րն է լռության օրվա պրակտիկ նշանակությունը։

Լռության օրվա՝ վերջին ընտրությունների խորհուրդը

Արդեն հայտնի փաստ է՝ լռության օրը գործնականում օգտագործվում է ընտրակաշառք բաժանելու համար։ Իմաստն այն է, որ հնարավորինս լուռ կազմակերպվի դրամաբաժանությունը՝ մրցակից քաղաքական ուժերի, դիտորդների, լրագրողների աչքից հեռու։ Ասում են՝ (ընտրական գործընթացներում թրծված «արհեստավարժներն» են ասում) այս օրը մի չգրված ոսկե կանոն էլ է գործում։ Նպատակին ծառայում է հենց լռության օրվա բաժանածը։ Կարճ ասած՝ այստեղ գործում է քաղաքական հայտարարությունների հակառակ կանոնը։ Եթե որեւէ փաստի վերաբերյալ ով առաջինը հայտարարություն արեց՝ «կրել է», հանրությունը նրան է հավատում, ապա ընտրակաշառք բաժանողներից հաղթում է նա, ով վերջինը տվեց։

Ոմանց ստվերային հետազոտությունները փաստել են, որ հենց նրա օգտին է քվեարկում կաշառվող քաղաքացին, ումից վերջինն է «աջակցություն» ստացել։ Այսինքն՝ ընտրակաշառվողները երբեմն, իսկ վերջերս՝ հաճախակի, ընտրակաշառողներին նաեւ խաբում են։ Պահում են իրենց ձայնը՝ ավելի ուշ, ավելի թանկով վաճառելու համար (չենք անդրադառնում այն ընտրողներին, որոնք «յոթ մոր կաթ են ուտում»՝ ձայնը վաճառում են մի քանի անգամ)։ Եվ հենց այստեղ է, որ մի առանձնահատուկ իմաստ է ստանում ա՛յս տարվա լռության օրը։ Չէ՞ որ այն համընկնում է խաբելու օրվան։ Կրկնակի տոն է լռության օրը նպատակային օգտագործելու սիրահարների համար։ Դե, իրար խաբեք ու խաբվեք։ Թուրը ցույց կտա, (քվեների հաշվարկը) թե ով հիմարացրեց, ով հիմարացավ՝ ապրիլի 1-ը շատ երկրներում նաեւ հիմարների օր է կոչվում։

Մանկավարժների դերը պրոցեսում

Ընտրարշավի հարթ ընթացքը երկու անգամ լուրջ ցնցման ենթարկվեց. առաջին անգամ, երբ վախճանվեց հաց բերող Արթուր Սարգսյանը, երկրորդ անգամ՝ Իրազեկ Քաղաքացի ՀԿ-ի հրապարակած ցուցակից ու ձայնագրություններից։ Որեւէ քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում այդ ձայնագրությունների հրապարակումից հետո կասկածի տակ կդրվեր ընտրությունների հետագա ընթացքը, մեզ մոտ՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար ընտրողների հավաքագրման փաստի հրապարակայնացումից հետո մինի լռության օր եղավ իշխանությունների համար, հետո սկսեցին խոսել ու պարզվեց, որ տեղի ունեցողի մեջ իրենք որեւէ հանցակազմ չեն տեսնում։ Մարզպետները, Երեւանի քաղաքապետարանն ու կրթության նախարարության հին եւ նոր պատասխանատուները տնօրեններին արդարացնելու ապարդյուն ճիգեր գործադրեցին։

Սակայն եկեք ծուռ նստենք ու շիտակ խոսենք։ Իսկ մանկավարժները, կրթության ոլորտի կարկառուն ներկայացուցիչները միայն ցուցակնե՞ր են կազմում։ Ո՞ւմ հայտնի չէ, որ մեծ քանակությամբ տնօրեններ, փոխտնօրեններ եւ ուսուցիչներ ընդգրկվում են ընտրական հանձնաժողովներում եւ ամբողջությամբ թաթախված են ընտրակեղծումների պրոցեսում։ Այս խնդիրը պետք է մտահոգվելու լուրջ տեղիք տա։ Քանզի՝ եթե դա են մանկավարժները, եթե այս «գործահմուտ» ընտրակեղծարարներն են սերունդներ կրթողն ու դաստիարակողը, ի՞նչ ենք ակնկալում վաղվա Հայաստանից, մանկավարժական այս սերնդի ձեռքի տակով անցած վաղվա քաղաքացիներից։ Անկեղծ լինենք՝ կանխատեսումները հուսադրող չեն։ Ու որպես ապացույց, նաեւ՝ որպես իրար խաբելու նախորդ թեմայի շարունակություն, մի քանի օր առաջ մեր դուռը թակեց մեր հարեւանուհին՝ 40 տարվա մանկավարժ մի տիկին։

Ասում է. «Ռուզան ջա՛ն, որ ընտրակաշառք բաժանողները գան, կասես մեր տուն էլ մտնեն, հանկարծ մեզ չմոռանան»։ «Ի՞նչ կաշառք բաժանող»,- ասում եմ։ Նա էլ՝ թե բա հա՛, ասել են՝ տալու են։ Հիշեցրի, որ կաշառք բաժանողները, քաղաքական դասեր տվողները, բնակչությանը «ճիշտ ապրել սովորեցնողները» մեր դռնից հեռու են մնում, իրենց  գործն այնպես են անում, որ մենք չլսենք, չիմանանք, քանզի մեզանից հույս չկա, դեռ կարող ենք պրոբլեմ դառնալ։ «Հա՛ վայ,- ասաց,- իջնեմ 3-րդ հարկի X-ին ասեմ, նա հաստատ ամեն ինչից տեղյակ կլինի»։ Ու ամենահետաքրքիրն այն էր, որ մեր մանկավարժ հարեւանուհին տանել չի կարողանում խաբեբաներին, քցողներին։ Խոստանում է, որ ումից գումար վերցնի, ազնվորեն նրան կընտրի։ Ես էլ գիտեի՝ հայերենին տիրապետում եմ։ Դու մի ասա՝ ցայսօր ազնիվ բառի իմաստը չեմ ըմբռնել։ Բայց լավ կին է հարեւանուհիս։ Ընտրակաշառք բաժանողնե՛ր, այցելեք նրան այսօր պարտադիր։

Իսկ խաբելու օրը երկարելու է

Դա էլ մեր նորացված Սահմանադրության թելադրմամբ է լինելու։ Մեր քաղաքական ուժերն արդեն տեւական ժամանակ է, որ հանրությանը բացատրում են, որ խորհրդարանն այլեւս ոչ միայն բարձրագույն օրենսդիր մարմին է լինելու, այլեւ լինելու է մեր պետության բարձրագույն իշխանությունը, բոլոր հարցերը լուծողը։ Այդպես է։ Բաաաայց՝ կասեր Հերոստրատը։ Սահմանադրության անցումային դրույթներում սահմանված է, որ մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը մեր երկրի թիվ մեկ պաշտոնյան Հանրապետության նախագահն է՝ Սերժ Սարգսյանն իր գերլիազորություններով։ Այդ օրը    կլրանա նրա նախագահության ժամկետը։ Այդ օրը նաեւ Սահմանադրության պահանջով հրաժարական կտա կառավարությունը, որից հետո միայն կսկսվի նոր լիազորություններով կառավարության ձեւավորումը։

Սա նշանակում է, որ վաղվա ընտրություններով ձեւավորվող ԱԺ-ն միանգամայն այլ մարմին է լինելու, այլ լիազորություններ, նույնիսկ՝ այլ կառուցվածք է ունենալու մինչ 18-ի ապրիլի 9-ը եւ լրիվ այլ՝ դրանից հետո։ Այնպես որ՝ խաբելու, մանեւրելու պրոցեսը երկարելու է։ Ես որ հիմնավոր կասկածներ ունեմ, որ նոր խորհրդարանում կլինեն խմբակցություններ կամ գոնե մեկ քաղաքական ուժ, որ կհայտարարի, թե ինքն ընդդիմություն է, կտիրանա օրենքով ընդդիմությանը հատկացված պաշտոններին՝ ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ, տեղեր միջազգային պատվիրակություններում, իսկ 2018-ի ապրիլի 9-ից հետո կընդգրկվի «Ազգային համաձայնության կառավարություն» հորջորջվելիք կոալիցիայում։ Մենք այդ բանը արդեն մի քանի անգամ տեսել ենք, ու հավանաբար էլի տեսնելու առիթներ կունենանք։ Այնպես որ՝ հարգելի՛ սիրելի բարեկամներ, այսօր ապրիլի 1-ն է. շնորհավոր հիմարների տոնը, շնորհավոր խաբեբաների տոնը։ Ուռռռա՛։ 

Ռուզան Ազիզյան

Տպել
4278 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին