«Քաղաքացի դիտորդ»-ը 12:00-ի դրությամբ արձանագրել է 681 խախտում

02/04/2017 schedule14:56

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում: Տեղեկացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը։

Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.

98 գրանցող սարքի խափանում

77 բաց քվեարկություն

38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում

38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից

50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք

45 մարդկանց և մեքենաների կուտակումներ

40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ

34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում

27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում

21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում

20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն

19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն

18 դիտորդների իրավունքների խախտում

18 վստահված անձանց իրավունքների խախտում

11 տեղամասերը չեն բացվել ժամանակին

10 քարոզչության դեպք ընտրատեղամասում

9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց

7 ընտրելու իրավունքի խախտում

6 կրկնաքվեարկության փորձ

3 ճնշում և բռնություն

92 այլ խախտումներ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում:

Տպել
7177 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան