Միջազգային մամուլն արձագանքում է. ՀՀ-ում նոր ընտրակարգը շփոթմունք է առաջացրել

02/04/2017 schedule15:35

Միջազգային մամուլն արձագանքում է Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Գրեթե բոլոր անդրադարձերը վերաբերում են քվեարկության ընթացքին և կառավարման խորհրդարանական համակարգին անցման հետ կապված նրբություններին:

Ինչպես նշում է «Բի-բի-սի»-ն,  այս ընտրություններով է պայմանավորված ոչ միայն այն, թե ով է կազմելու մեծամասնություն խորհդարանում, ձեւավորելու կառավարություն, այլեւ այն, թե ով է լինելու հաջորդ նախագահը: 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ Հայաստանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, եւ 2018 թ-ին Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, նախագահին ընտրելու է Ազգային Ժողովը, նկատում է «Բի-բի-սի»-ն:

Հոդվածագիրը նշում է, որ հիմնական պայքարը գնում է իշխող Հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ: Վերջինիս առաջնորդ օլիգարխ Գագիկ Ծառուկյանին, ով լայն կապեր ունի բիզնես եւ քաղաքական շարջանակներում, «Բլումբերգ» թերթն կոչել էր «հայկական Թրամփ»: Գործակալությունը, հաշվի առնելով Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդությունը եւ սուր սոցիալական խնդիրները, նշում է, որ չի բացառում հետընտրական քաղաքական զարգացումների հնարավորությունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ РИА “Новости” եւ «Газета.ру» գործակալությունները նկատում են, որ Հայաստանում քվեարկության օրը որոշակի շփոթություն է առաջացրել նոր ընտրակարգը եւ քվեարկության նոր ձեւը: Եթե մարդիկ նախկինում քվերակում էին խառը՝ մեծամասնական եւ համամասնական եղանակով, ապա այժմ անցում է կատարվել խորհրդարանի ձեւավորման ամբողջական համամասնական մոդելին:

«Այս խնդիրն առաջ է եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Այն այժմ դարձել է շատ ավելի դժվարին եւ խրթին: Բացի այն, որ կուսակցությունները ներկայացրել են իրենց համամասնական ցուցակը, նրանք 13 պետական ընտրատարածքներում առաջադրել են այսպես կոչված վարկանիշային թեկնածուների: Մյուս կողմից, եթե որեւէ քաղաքական ուժ չի հաղթում եւ չի կարողանում ձեւավորել կայուն մեծամասնություն խորհրդարանում, ապա անցկացվում է քվերակության երկրորդ փուլ եւ խորհրդարանում պատգամավորների քանակն ավելանում է: Կայուն մեծամասնություն կազմելու համար քաղաքական ուժին պետք է 54-55 տոկոս տեղ խորհրդարանում, իսկ ընդդիմությունը պետք է ունենա 33%», - գրում է gazeta.ru` հիշեցնելով, որ գրեթե նույնատիպ ընտրակարգ գործում է Գերմանիայում:

Ռուսաստանյան մամուլի հրապարակումներում հատկապես ուշադրությունը կենտրոնացված է այն հանգամանքի վրա, որ Հայաստանում փոխվում է կառավարման համակարգը և երկրի թիվ մեկ դեմքը դառնում է վարչապետը, որին հակակշռելու է խորհրդարանը: «Վարչապետն իր որոշումներում ու քայլերում կլինի կաշկանդված խորհրդարանով: Նա իր քայլերում միշտ հետհայացք է գցելու խորհրդարանի վրա», - նշում է РИА “Новости”:

Տպել
17437 դիտում

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)