Պարզվել են ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու ահազանգի հանգամանքները

02/04/2017 schedule18:23

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին:

Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երեւան քաղաքի բնակիչ ԱՀամբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ:

Քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ քաղաքացի Ա. Համբարձումյանը ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երեւան քաղաքի 9/55 ընտրական տեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները͵ կատարել իր ընտրությունը եւ դուրս եկել ընտրատեղամասից։

Ըստ ընտրողի բացատրության՝ դրսում հասկացել է, որ ակնոցները մոռացել է քվեախցիկում եւ կրկին գնացել է ընտրատեղամաս͵ հանձնաժողովին հայտնել, որ հնարավոր է ակնոցները թողած լինի քվեախցիկում: Այդ ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը պահանջել է նրա անձնագիրը եւ հայտնել, որ քաղաքացին արդեն իր քվեարկությունը կատարել է, որից հետո վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Քվեախցիկում հայտնաբերվել է քաղաքացուն պատկանող ակնոցը եւ հանձնվել նրան։

Տպել
7784 դիտում

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրեւը չխանգարեց (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը՝ թավշյա հեղափոխության եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին

16-րդ թաղամասում այս պահին բնակիչները փակել են դեպի Աշտարակ տանող ճանապարհը

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

Նկարչուհին հանրահավաքի մասնակիցներին բրդուճներ ու սուրճ է հյուրասիրում. տեսանյութ

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի.Ոստիկանություն

Ցուցարարները փակել են Երեւան-Էջմիածին եւ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)

Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են

Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը փակելու տեսանյութ ՊՆ-ն չունի

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Ջուլիետտա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ այսօրվա հանրահավաքին (լուսանկար)

Նոր շոր ու կոշիկ առնեմ, էս շորերը հանեք, մեր կողքը կանգնեք. մոլի աշխատակիցը՝ ոստիկաններին

Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Ցուցարարները արգելափակել են Վիգեն Սարգսյանի մեքենան եւ փորձել բացել դուռը

Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

ԱՄՆ-ում պատռել են Սերժ Սարգսյանի նկարը. դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ցույցին