Հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

02/04/2017 schedule20:49

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել͵որ թիվ 16/03 ընտրատեղամասում ժամը 15.48-ին գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է͵ որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08.15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
8418 դիտում

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը

Արագածոտնի մարզում ձյուն է տեղում, այլ մարզերում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Չարենցավանում վրաերթի հետեւանքով 13-ամյա երեխա է մահացել. դեպքը եղել է քրոջ աչքի առաջ

Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

«Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. Ժողովուրդ

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին