ՀՀԿ-ից՝ Ցոլակյան, Սահակյան, «Ծառուկյանից»՝ Վարեւան Գրիգորյան. ովքե՞ր են ՇՄ-ում պարտվածները

Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, արդեն հայտնի են քվեների նախնական տվյալները: Ինչպես armtimes.com-ին փոխանցում են կուսակցությունների եւ դաշինքների շտաբերին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ Շիրակի մարզում հաղթել է իշխող հանրապետական կուսակցությունը:

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածներից առաջին տեղում է Արման Սահակյանը: Նա հավաքել է 13 հազար եւ ավելի քվե, երկրորդ տեղում է Ֆելիքս Ցոլակյանը՝ 12 հազար 300 ձայնով: ՀՀԿ-ական ֆավորիտ թեկնածուներից քիչ ձայն է հավաքել Մարտուն Գրիգորյանը՝ 9 հազար եւ ավելի:

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վարդեւան Գրիգորյանը հավաքել է 12 հազար ձայն, իսկ Վարդան Ղուկասյանը՝ 10 հազար եւ ավելի:

Մեր տեղեկություններով՝ քիչ ձայներ են հավաքել ՀՅԴ-ականները: Բժիշկ Աշոտ Կուրղինյանը հավաքել է 500 քվե, նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը՝ մոտ 2500, նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Մաթիլյանը եւս նույն թվով ձայներ է հավաքել:

Բավական քիչ քվեներ է բերել ՀՅԴ-ական փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը: Նա հավաքել է մոտ 800 ձայն, թեեւ խոստացել էր 8 հազարը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը մարզի տարածքով հավաքել է 13 հազար ձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի հրապարակած տվյալների համաձայն՝ թիվ 11 ընտրատարածքում քվերակությանը մասնակցել է 208500 քաղաքացի:

«Ելք» 3748  կամ  3.09 %

Ազատ դեմոկրատներ  780 կամ  0.64  %

ՀՎԿ 13010 կամ  10.74 %

«Ծառուկյան» դաշինք 37815 կամ 31.22 %

Կոնգրես-ՀԺԿ 1268 կամ  1.05 %

ՀՀԿ  50004 կամ  41.29 %

ՀԿԿ 609 կամ  0.50 %

ՕՐՕ դաշինք 2470 կամ  2.04 %

ՀՅԴ 11410  կամ  9.42%

Նարեկ Կիրակոսյան

Տպել
42710 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել