Ընտրական բեկում ՀՀ-ում. հիմա տանիքների վրա լավ ցատկողներ ընտրում էի՞նք, թե՞ չէինք ընտրում

Հայաստանում երեկ տեղի ունեցավ բեկումնային ընտրական միջոցառում: Այս ընտրություններն առաջին հերթին բեկումնային էին, որովհետեւ պետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն խոսքը դրա մասին չէ:

1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը: 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները, հայտարարել է համատարած կեղծիքների մասին, հետընտրական պրոցեսներ է սկսել, որոնք երբեք որեւէ արդյունքի չեն հասել:

Հետագա 5 տարիների ընթացքում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության թեման գոյության միակ իմաստ եւ աշխատանքի դաշտ է ապահովել ընդդիմադիր համարվող կուսակցությունների համար. եւ ընդամենը:

Այս անգամ այդ փակ շղթան ճեղքվել է: Ընտրություններին մասնակցած, անցողիկ շեմը հաղթահարած եւ չհաղթահարած կուսակցությունները, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները, սփյուռքից ժամանած դիտորդները, բոլորը ընդունում են, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են քվեատուփերում ընտրողի ձեռքով հայտնված քվեաթերթիկներով: Այլ բան, որ նրանք վերապահում ունեն, թե ընտրողն ինչ գնով է կատարել իր ընտրությունը:

Սա արդեն ուրիշ խոսակցություն է, որը նոր փուլ է բացում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Բայց որպեսզի այդ խոսակցությունը մեկնարկեր, հարկավոր էր նախ դուրս գալ 21-ամյա շրջափուլից, որտեղ ամեն նոր ընտրությունից հետո կրկնվում էր հին սցենարը: Բացառությամբ իհարկե 2008-ի նախագահական ընտրությունների, որն այս իմաստով անցումային նշանակություն ունեցավ:

Իսկ ինչ ունենք այսօր: Այսօր ունենք իրավիճակ, երբ Արսինե Խանջյանն ասում է, որ ընտրողը պետք է ավելի գրագետ լինի, եւ բարձր քաղաքացիական գիտակցություն ունենա: Սերժ Թանկյանը ընտրություններն ամփոփելով ասում է. «Անկեղծ ասած՝ հուսախաբ եմ։ Իշխող ուժը, որ այդքան մեծ ազդեցություն ունի, մի քիչ դժվար է դարձնում պատկերացնել երկրի գունավոր ապագան։ Կարող եմ ասել, որ նույն վիճակը նաև Ամերիկայում է»: Իսկապես ցնցող համեմատություն:  

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների նախնական գնահատականով էլ  ընտրությունների հետ կապված տեխնիկական բոլոր քայլերն իրենց արդյունքը տվել են ընտրական գործընթացն էապես բարելավվել է, սակայն ընտրողը եւ ընտրվողը պետք է  հասունություն ցուցաբերեն, եւ հրաժարվեն անցյալի գործողություններից: Խոսքը ընտրողների կամքի վրա ազդելու այնպիսի գործողությունների մասին է, ինչպես` ահաբեկումը, վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրակաշառքը: Սրանք այն կեղծարարություններն են, որոնց պատասխանատվությունը 50/50 է, այսինքն`այն հավասարապես կրում են թե առաջարկողը, եւ թե ընդունողը:

Փորձագետների եւ վերլուծաբանների կարծիքով ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ստացած ձայները մեծապես ձեւավորվել են  «անցյալի գործողությունների» շնորհիվ: Այդպես չէր լինի եւ այսօր բոլորովին այլ պատկեր կունենայինք, եթե ընտրողների մեծամասնությունը մերժեր ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի ճնշումներն ու ահաբեկումները:

Առայժմ ընտրողների ոչ մեծ, բայց վաղուց արդեն հասունացած մասը մերժել է կեղծ, թույլ, մասնատված եւ իրեն մանիպուլյացիաների ենթարկող ընդդիմությանը: Այն փաստը, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան է անցել միայն «Ելք» դաշինքը, սրա վկայությունն է:  Սա նաեւ ապացույցն է նրա, որ այս դաշինքի մեջ գտնվող ուժերի թեզը` մեկ, ինստիտուցիոնալ եւ հզոր ընդդիմության մասին, աջակցություն է գտել հասարակության մեջ:

Ինչ վերաբերվում է ընտրակաշառքին եւ ահաբեկումներին ընդառաջ գնացող ընտրողին, ինչպես նաեւ` դրանք առաջարկող քաղաքական ուժերին, ապա թերեւս նրանց հասունանալու համար դեռ ժամանակ է հարկավոր:

Քիչ առաջ հրապարակվեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը անցած ընտրությունների վերաբերյալ, որտեղ նա իր գոհունակություն է արտահայտում եւ շնորհակալություն հայտնում ընտրական պրոցեսի բոլոր մասնակիցներին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է.  «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդա­րանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից (...)»:

Առաջին հայացքից կարող է թվալ ընդդիմության պատկառելի ներկայացվածություն ասելով, նա նկատի ունի «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներին, որոնք ըստ նախնական արդյունքների նոր խորհրդարանում ունենալու են համապատասխանաբար 30 եւ 9 պատգամավոր: Իրականում Սարգսյանը նկատի ունի միայն «Ելք» դաշինքին (ով ով, բայց նա ամենից լավ  գիտի, որ «Ծառուկյան» դաշինքին ընդդիմություն չես անվանի):

Անհիշելի ժամանակներից Հայաստանի խորհրդարանում 2-ից ավելի ընդդիմադիր պատգամավոր չի եղել: Խոսքը ոչ թե ընդդիմադիր անունը կրող, բայց իշխանության հետ ներքին խորը կապերով կապկպված, այլ իսկապես անվերահսկելի, ազատ եւ անկաշկանդ ընդդիմադիր պատգամավորի մասին է:  

Այս իմաստով հաջորդ խորհրդարանում ընդդիմությունն իսկապես պատկառելի ներկայացվածություն է ունենալու, Հայաստանի համար աննախադեպ մեծ քանակություն` 9 հոգի: Եւս 21 տարի եւ գուցե այս թիվը կրկնապատկվի:

Տպել
18502 դիտում

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում. Ադրբեջանի ներկայացուցիչը հարցեր է ուղղել

Մ. Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր խոսքերի վերաբերյալ

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. ԿԳ նախարարը բժշկական համալսարանում է

Այսօր ու վաղը կեսօրից հետո, գիշերը ՀՀ որոշ շրջաններում անձրեւ ու ամպրոպ է սպասվում

Հայաստան-ԵՄ, կրթական համագործակցության նոր հեռանկարներ. Սվիտալսկին ԿԳ նախարարությունում էր

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ-ում և ՀՀ-ում եկամտահարկի համաձայնագիրը

Գեղարքունիքում մեքենան բախվել է ծառին. կա 1 զոհ, 18, 19, 20-ամյա տղաները հիվանդանոցում են

Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցում են «Pariot» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի շուրջ

Գորիս քաղաքում ամբողջությամբ այրվել, մոխրացել է բնակելի տուն

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը