Ինչպե՞ս են արդարանալու քաղաքական ուժերը չկատարված ներդրումների համար

Ազգային ժողովի ընտրություններին մասնաից քաղաքական ուժերից հատկապես մի քանիսի տնտեսական ծրագրերն ու առաջարկները, եթե չասենք ֆանտաստիկայի ժանրից էին, ապա շատ մոտ էին դրան:

Թեպետ ընտրապայքարն ավարտվել է եւ այժմ ամփոփվում են ապրիլի 2-ի քվեարկության արդյունքները, բայց արդեն պարզ է, որ ֆանտաստիկային ձգտող տնտեսական խոստումներ տված ուժերն ընդգրկուն ներկայացվածություն են ապահովելու խորհրդարանում:

Միանգամից ասենք, որ ներդրումների սով զգացող Հայաստանի տնտեսությանը 15 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ խոստացող «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկության օրն իրեն «նավսյակի» ապահովագրեց խոստման չիրականացման սցենարից: Նա փաստացի ասաց, թե ինչու չեն բերվելու այդ ներդրումները: Հայաստանն ինչպես իր «ծոծրակը», այնպես էլ 15 մլրդ եվրոն չի տեսնելու, քանի որ «Ծառուկյան» դաշինքն իշխանության չի գալու: «Եթե մենք չլինենք իշխանություն, եւ օրենքը չլինի մեր ձեռքը, մենք չստեղծենք պայմաններ, ապա ինչպես պետք է մարդիկ վստահեն եւ ներդրումներ կատարեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Շուրջ 3.2-5 մլրդ դոլար ներդրումներ խոստացող իշխող Հանրապետական կուսակցության գործն ավելի բարդ է: Ըստ նախնական պաշտոնական արդյունքների, այն առաջատարն է, եւ կրկին դառնալու է իշխող քաղաքական ուժը: Նա պետք է հստակ տարեկան կտրվածքով հասարակությանը ներկայացնի, թե որքան ներդրում է կատարվել եւ որ ոլորտներում: Անցավ ընտրապայքարը, որի ընթացքում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, տնտեսությունը շունչը մեկ ամսով պահում է եւ սպասում իրավիճակի հանգուցալուծմանը: Սա նորմալ երեւույթ է այն երկրներում, որտեղ բիզնեսի ու քաղաքականության «դիֆուզիայի» (ներթափանցումը միմյանց մեջ) աստիճանը հսկայական է:

Նույն գործարարը հաճախ ձեռքի հետ էլ խոշոր քաղաքական խաղացող է կամ հակառակը, ուստի ընտրությունների արդյունքները եւ ապագա քաղաքական կոնյուկտուրան շատ կարեւոր է բիզնես համայնքի համար:

Վերադառնանք ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի խոստումների «պերճանքին եւ թշվառությանը»: Ընտրապայքարն այս իմաստով նաեւ խոստումների մարցավազք էր՝ հայտնի թղթախաղի «ով ավել կասի» կանոնի շրջանակներում:

Ներդրումների տարբերակով «փող բերելու» խոստման գիծը, նշում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը, սկսեց ՀՀԿ-ն։ Ընտրապայքարին ՀՀԿ-ի հիմնական մրցակից «Ծառուկյան» դաշինքը չփորձեց հետ մնալ այս գործընթացից: «Քաղաքական ուժերի ծրագրերում բավական շատ են միևնույն դրույթները։ Բոլորը խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերի հարկման, մենաշնորհնրի վերացման ու էժան տոկոսներով վարկերի տրամադրման մասին: ՀՅԴ-ն անգամ խոսում է բնապահպանության խնդիրների լուծման մասին, իսկ սա զավեշտ է՝ հաշվի առնելով այն, թե որ ուժն է այսօր պատասխանատու բնապահպանության համար» - մեզ հետ զրույցում ասաց փորձագետը։

Նրա կարծիքով, այն՝ ինչ անում են մեծ ու գրեթե անիրականանալի տնտեսական խոստումներ տվող ուժերը, կարելի է որակել հետեւյալ կերպ. «Շահագործվում է մարդկանց ֆինանսական գրագիտության պակասը»: Այս առումով բացի ներդրումների մասին հայտարարություններից նա անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի՝ Համաշխարհային բանկից էժան փող բերելու եւ մարդկանց ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու պնդումներին: «Դաշինքը խոստանում է պատժել նաեւ այս հարցում թերացած համառ պաշտոնյաներին: Գիտեք, սա այն դեպքերից է, երբ ես իրոք կցանկանայի, որ այս քաղաքական միավորը հաղթեր ու մի հատ փորձեր Համաշխարհային բանկից էժան փող բերել ու այն տալ բնակչությանը։ Բնական է, որ չի կարող, բայց մեղադրյալի աթոռին նստելու ցանկություն էլ չի լինի այդ պարագայում», - ասաց Խուրշուդյանը։

Այս հարցին նախընտրական հանդիպումներից մեկում ծավալուն անդրադարձ է կատարել վարչապետ եւ ընտրապայքարում ՀՀԿ ֆլագման Կարեն Կարապետյանը: «Անընդհատ հնչում է, որ կգանք, բանկի տոկոսները կնվազեցնենք: Տեսեք՝ այսօր տրվող վարկի 100 դրամից 91 դրամը մեր փողն է, որը ավանդով դրել ենք, 9 տոկոս փողն է դրսից բերված: Եվ ինչ գնով մեր փողն ավանդ ենք դնում, այդ գնից ելնելով՝ բանկն իր տոկոսն է դնում: Եթե մենք բանկի տոկոսները ադմինիստրատիվ կերպով իջեցնենք, չնայած նման բան չի լինում, մեր ժողովրդի ավանդների փողն ուրիշ տեղ է գնալու, և դրսից էլ փող չի գալու: Եթե մեր երկիր փող չմտավ, դառնալու ենք չորացված չիր, ավելի ենք չորանալու, որ վաղը գցենք ջրի մեջ, չի կարողանալու փափկել: Մենք չենք կարող բանկին՝ մասնավոր հիմնարկին, տոկոսի չափ պարտադրել…», - անկեղծացել է վարչապետը:

Միեւնույն ժամանակ, թե ինչու է Հայաստանը տնտեսապես հասել այս անմխիթար վիճակին, որ տարեկան ներդրումները չեն անցնում 150-200 մլն դոլարը, իսկ բանկերը, ռիսկայնությունից դրդված, բարձր տոկոսներ են սահմանում, նա բնականաբար չի ասել, լռել է:

Փողի հայթայթման որպես մեկ այլ աղբյուր կուսակցությունները նշում են նաեւ ստվերային տնտեսության հարկումը: Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, ով հետազոտում է անկախ Հայաստանում էլիտաների ձեւավորման ոլորտը եւ հանդիսանում է «Հայաստանի ստվերային տնտեսությունը» գրքի հեղինակը, նշում է, որ չափել է «ստվերի» ծավալները: «Այո, նման հաշվարկներ ես ունեմ: 2016 թ-ի տվյալներով՝ այն կազմում է Հայաստանի ընդհանուր տնտեսության շուրջ 1/3-րդը, այն է՝ ավելի քան 3 մլրդ դոլար», - մեզ հետ զրույցում նշում է փորձագետը՝ հավելելով, որ ստվերային տնտեսության ամենամեծ ծավալները կենտրոնացված են երկու ոլորտներում՝ առեւտուր եւ ծառայություններ:

«Հատկապես առեւտրում ստվերային տնտեսության շուրջ կեսն է: Մեծ չէ «ստվերը» գյուղատնտեսությունում, չնայած այն նաեւ քիչ է հարկվում: Շատ մեծ չեն «ստվերի» ծավալները նաեւ արտահանման ոլորտում: Իսկ այն, ինչ սպառվում է միայն ներքին շուկայում, ստվերային տնտեսության չափաբաժինը շատ մեծ է: Շինարարության ոլորտի մասին բան չեմ կարող հստակ ասել, քանի որ շատ տվյալներ դեռ չունեմ: Սակայն նախկինում (հատկապես մինչեւ 2008 թ-ը, երբ Հայաստանում շինարարական բում էր – խմբ.) այս ոլորտում էլ ստվերի մասը էական էր», - նշում է նա:

Անդրադառնալով ընտրապայքարին մասնակից քաղաքական կուսակցությունների ծրագրերին ստվերի դեմ պայքարի տեսանկյունից՝ փորձագետը նշում է, որ այդ թվում ՀՀԿ-ի մոտ սուր կերպով զգացվում է կոնկրետության պակաս: «Այնտեղ չկա ստվերի կառավարման կամ հարկման դաշտ բերելու մանրամասն գրված պլան: Այդ ծրագրերը կամ հայտարարությունները շատ աբստրակտ են», - նշում է փորձագետն ու ընդհանրացնելով հավելում. «Սա Հայաստանում ձեւավորված քաղաքական անվանդույթների բաղկացուցիչն է: Ծրագրերը գրվում են ընտրական պլատֆորմի համար: Ուստի դժվար է սպասել, որ ինչ-որ քաղաքական ուժ հաղթանակի պարագայում կոնկրետ արդյունքներ կգրանցի»:

Տպել
13376 դիտում

ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) 26 մլն դրամ եւ 50 հազար դոլար ունի

Ազատ առեւտուր եւ ինտեգրացիա. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երեւանում

Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

Վեհափառը դա Աստծուց է. Շարմազանովը՝ Գարեգին Բ-ի մասին

Ինչու Արգամ Աբրահամյանը չի առաջադրվել. պարզաբանում են ԲՀԿ-ից

Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն. Փաշինյանը եւ Տոնոյանը հետեւել են զորավարժություններին (լուսանկարներ)

Ռաֆիկ Գրիգորյանի համար անակնկա՞լ է եղել ՀՀԿ-ի ցուցակում իր անունը տեսնելը. մեկնաբանում է նա

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է ՀՀ-ում գործունեությամբ. հանդիպում նախագահի հետ

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում