Քվեաթերթիկը «խավար» նկարած ընտրողի ընտրակաշառքը Գյումրիում չի՞ վճարվել

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են: Ընդհանուր առմամբ, հայտնի են ընտրվածների եւ չընտրվածների, հազարավոր ձայների խոստումներ տվածների եւ խոստումը իրականություն չդարձրածների անունները: Հետընտրական իրավիճակներն առավել սկանդալային են, քան՝ նախընտրականը: Մասնավորապես, ընդդիմադիր հայացքներ ունեցող գյումրեցիների եւ որոշ թեկնածուների համախոհների, շտաբերի աշխատակիցների շրջանում սկանդալային վեճեր են սկսվել:

Armtimes.com-ին տեղեկություններ են հասել, որ գյումրեցիներն ընտրություն կատարելուց անմիջապես հետո՝ ապրիլի 2-ին, դուրս գալով ընտրատեղամասից, գնացել են ՀՀԿ-ական որոշ թեկնածուների շտաբեր, ցույց տվել իրենց քվեարկած քվեաթերթիկի նկարը եւ պահանջել խոստացված ընտրակաշառքի երկրորդ չափաբաժինը՝ 5 հազար դրամը: Այսինքն, եթե ընտրակաշառքի համար սահմանված արժեքը մեկ հոգու համար եղել է 10 հազար դրամը, ապա եղել են թեկնածուներ, ովքեր խոստացել են 15-ը, բայց հինգ հազարը՝ ընտրությունից հետո վճարելու նախապայմանով:

Armtimes.com-ի աղբյուրն, այսպես մեկնաբանեց այդ տեղեկությունները. «Դա սուտ է, որ 5 հազար դրամները չեն տրվել: Նրանք, ովքեր նորմալ նկարած ներկայացրել են նկարներ, որտեղ հստակ երեւացել է այն՝ ինչ պետք է երեւար, իրենց գումարները տրվել են: Չի տրվել այն քաղաքացիներին, ովքեր կասկածելի կամ միեւնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ, եթե նկարը խավար է եղել, նրանց 5 հազարը չի տրվել»,-ասաց մեր աղբյուրը:

ՀՀԿ-ական թեկնածուների կողմից բաժանված ընտրակաշառքի մասին armtimes.com-ը զրուցեց ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանի հետ:

- Պարոն Նիկոյան, նախընտրական եւ հետընտրական շրջանում ակտիվ խոսվում է, որ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ ընտրակաշառք են բաժանել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:

- Դուք լսել եք միայն ՀՀԿ-ակա՞ն թեկնածուների մասին: Ընդհանրապես մամուլում գրվեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում:  Ես կարծում եմ, որ եթե բոլոր կողմերից նման հրապարակումներ եղան, ապա դա կարող է ինչ-որ ճշմարտություն պարունակի իր մեջ:

- Այսինքն, համամի՞տ եք, որ ՀՀԿ-ի որոշ թեկնածուներ ընտրակաշառք են բաժանել:

- Ասում եմ, որ եթե մամուլը այդ մասին շատ գրեց, գուցե ինչ-որ հիմքեր կան:

- Պարոն Նիկոյան, Գյումրիում խոսում են, որ ՀՀԿ-ի թեկնածուները ընտրությունից հետո հրաժարվում են վճարել խոստացված ընտրակաշառքը: Լսե՞լ եք նման խոսակցություններ:

- Ես լսել եմ բոլորի վերաբերյալ, եթե Դուք սեւեռված եք միայն մի ուղղությամբ հարցը տալու, ապա ես ասում եմ, որ Դուք սխալ տեղ եք զանգել: Ես ասում եմ՝ Դուք գիտե՞ք, որ ավելի շատ բաժանողներ են եղել, չգիտե՞ք դրա մասին:

- ՀՀԿ-ն Շիրակի մարզում ունի 52 հազար 600 քվե: Սպասու՞մ էիք այսպիսի արդյունքների, թե՞ ավելի շատ քվեների հույսեր ունեիք:

- Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ նախընտրական շրջանը Շիրակում շատ հանդարտ անցավ: Ներկուսակցական եւ միջկուսակցական մրցակցությունում բոլոր թեկնածուները իրենց պահեցին բարձր մակարդակի վրա: Անկեղծ ասած, առաջին դրական արդյունքը համարում եմ սա: Փորձվեց ասել, որ մեկը մյուսին ապտակել է քարոզչության ժամանակ (նկատի ունի «Փաստ» օրաթերթում տպագրված այն տեղեկությունը, որ Վարդան Ղուկասյանը ապտակել է Սուքիաս Ավետիսյանին,-հեղ), բայց դա հերքվեց, քանի որ ստոր, լկտի սուտ էր: Հետո նոր միայն շահեկան եմ համարում ձայների թվաքանակը: Այն պարտավորեցնող է:

- Պարոն Նիկոյան, տեղեկություններ ունե՞ք՝ Արման Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը մտադրություն ունե՞ն հրաժարվել պատգամավորի մանդատից, թե՝ոչ:

- Իմ կարծիքով նրանք երկուսն էլ ցանկանում են գնալ Ազգային ժողով:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
12408 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի