ՀՀԿ-ն ընտրությունից ընտրություն ավելի շատ ձայն է հավաքում. սա ֆենոմեն չէ, սա անոմալիա է

Նախօրեին ավարտված ընտրության թերեւս ամենաուշագրավ, բայց առանձնապես ուշադրության չարժանացած արդյունքը ՀՀԿ-ի օգտին արձանագրված մոտ 50 տոկոսանոց ցուցանիշն էր: Ինչո՞վ է սա ուշագրավ:

Պահպանվել է մի հանելուկային միտում: Որքան վատանում է երկրի տնտեսական վիճակը, որքան վատանում է բնակչության սոցիալական վիճակը, այնքան շատանում են իշխանական կուսակցության օգտին արձանագրվող ձայները: Դժվար է գտնել որեւէ ժողովրդավարական երկիր, որտեղ այս միտումը այսքան կայուն լինի:

Նախ՝ պաշտոնական տվյալներ: 2007 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ունեցավ 33.9 տոկոս ձայն: 2012 թվականին՝ արդեն 44.1 տոկոս: Այս խորհրդարանական ընտրություններում` մոտ 50 տոկոս: Սա ի՞նչ ֆենոմեն է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդպես է ստացվում: Միջազգային լուրերին շատ թե քիչ հետեւող յուրաքանչյուր ոք կփաստի, որ, ասենք, եվրոպական երկրներում հենց տնտեսական խնդիրներ են ծագում, հենց որ մի քանի տասնորդական տոկոսով տնտեսական անկում է լինում, իշխանություն ունեցող ուժը պարտվում է առաջիկա ընտրություններում, եւ դա առավել քան տրամաբանական է:

Մեզ մոտ ստացվում է հակառակը: Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀԿ-ի օգտին արձանագրված ձայները: Գծապատկեր 2-ում` ընտրությունների տարում արձանագրված տնտեսական աճը (2017-ի տվյալները, բնականաբար, դեռ չկան, ուստի վերցրել ենք կառավարության կանխատեսումը` 3.2 տոկոս: Իսկ եթե վերցնենք անցած տարվա ցուցանիշը, ապա այն կազմել է 0.2 տոկոս):  Գծապատկեր 3-ում էլ արտագաղթի պաշտոնական թվերն են: Սա ի՞նչ ֆենոմեն է: Իհարկե, որոշ «քաղաքագետներ», կարող են դեմքի շատ լուրջ արտահայտությամբ պնդել, թե ՀՀԿ-ն լավ քարոզարշավ է անում, տեխնոլոգիաներ է կիրառում...: Դա կարող է մի անգամ աշխատել, բայց չի կարող հստակ միտում ձեւավորվել: Միակ տեխնոլոգիան, որը տարեցտարի ապահովում է ՀՀԿ-ի համար ավելի շատ ձայն, ադմինիստրատիվ ռեսուրսն է եւ ընտրակաշառքը: ՀՀԿ-ն պարզապես տարեցտարի ավելի շատ է ընտրակաշառք բաժանում եւ ավելի է կատարելագործում իր «էլեկտորատի» վերահսկողության մեխանիզմները: Ընդամենը:

Ի՞նչ է պետք, որ «էլեկտորատը» լինի այդքան վերահսկելի: Որպեսզի նա սպասի իր փայ ընտրակաշառքին, կամ ունեցած աշխատանքը չկորցնելուն: Պետք է, որ ընտրակաշառքի չափը համադրելի լինի նրա եկամուտի հետ: Այսինքն, եթե մարդ ամսական ունի 90 կամ 100 հազար եկամուտ, նրա համար 10 հազար դրամը շոշափելի գումար է: Եթե մարդ ամսական ունի 250 կամ 300 հազար դրամ եկամուտ կամ ավելի շատ, նա խորապես թքած ունի իրեն առաջարկվող 10 հազար դրամ ընտրակաշառքի վրա:    

Եթե մարդը աշխատանքի է ընդունվում որեւէ ձեռնարկությունում ասենք 120 հազար դրամ աշխատավարձով բայց միշտ ունի այլընտրանք՝ նույն աշխատավարձով մեկ այլ տեղ աշխատանքի ընդունվելու հնարավորություն, ապա նրա գործատուն չի կարող քվեարկության ժամանակ նրան ուղղորդել: Եթե որեւէ պաշտոնյա տաղանդավոր է, աշխատասեր է, արդյունավետ է աշխատում եւ պահանջված է եւ միշտ ունի այլընտրանք ուրիշ տեղ աշխատանքի անցնելու, ապա նրա ղեկավար պաշտոնյան չի կարող նրան պարտադրել դառնալ նախընտրական եւ ընտրական պրոցեսների մասնակից, ցուցակներ հավաքագրել, վախեցնել ու ստիպել մարդկանց եւ այլն:

Հիմա նայենք հայաստանյան իրավիճակը այս տեսանկյունից: ՀՀ բնակչության մեկ երրորդը կամ մոտ մեկ միլիոն մարդ նույնիսկ պաշտոնական տվյալներով` աղքատ է: Նրանց համար 10 հազար դրամը շոշափելի գումար է: Հայաստանում տնտեսությունը ոչ թե կենտրոնացած է, այլ գերկենտրոնացած է: Մի քանի օլիգարխներ վերահսկում են գրեթե ամբողջ տնտեսությունը: Գործազրկությունը շատ բարձր է, ինչը նշանակում է, որ այլ աշխատանք գտնելու տարբերակները շատ չեն: Պետական համակարգում աշխատող եւ ընտրությունների մեջ ներգրավված պաշտոնյաների որակի մասին էլ չխոսենք:

Մի խոսքով, իրավիճակը հենց այնպիսին է, ինչպիսին պետք է իշխող կուսակցությանը՝ տարեցտարի իր օգտին արձանագրվող ձայները անշեղորեն ավելացնելու համար, ինչն էլ նա անում է հաճույքով եւ հետեւողականորեն: Բայց որպեսզի այդ միտումը շարունակվի, ՀՀԿ-ին պետք է, որ նույնիսկ պաշտոնապես լինի մեկ միլիոն աղքատ մարդ, լինի բարձր գործազրկություն, տնտեսությունն էլ կենտրոնացած լինի օլիգարխների ձեռքին: Այս պայմանների բացակայության կամ հետզհետե վերանալու դեպքում  ՀՀԿ-ն նույնպես հետզհետե կկորցնի իր իշխանությունը: Այսքանով կարելի է ապացուցված համարել, որ ՀՀԿ-ն ամեն ինչ արել, անում եւ անելու է, որ լինի աղքատություն, գործազրկություն, պաշտոնյաների որոշակի խավ լինի անտաղանդ ու լոդր...: Եվ սա ամենեւին էլ ֆենոմեն չէ, սա անոմալիա է:

Տպել
17976 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին