Թիվ 11 ընտրատարածքը բողոքարկման 16 դիմում է ստացել. տեսանյութ

Թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական հանձնաժողովներն ընդհանուր առմամբ ստացել են 16 դիմում-բողոք՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ թիվ 11 ընտրատարածքը ներառում է Շիրակի մարզը:

Ստացված 16 դիմում բողոքներից 1-ը հասցեագրված է եղել 31 տարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ 15-ը՝ 32 տարածքային ընտրական հանձնաժողովին:

«Մենք ստացել ենք 16 դիմում-բողոք, որոնք հիմնականում դիտորդների կողմից են: Մենք առանձին-առանձին ծանոթացել ենք դիմումների պահանջին: Մինչեւ վաղը համապատասխան ճշգրտումներ կանենք, հանձնաժողովի նիստ կհրավիրենք՝ դիմումատուների եւ պատասխանող կողմերի մասնակցությամբ, որպեսզի համատեղ քննարկում իրականացնենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց 32 ՏԸՀ նախագահ Մարզպետունի Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով՝ դիմում-բողոքների բովանդակությունը վերաբերվել է դիտորդների իրավունքների ոտնահարմանը:

«Հիմնականում ասում են, որ ցանկացել են գրանցամատյանը նկարահանել, բայց թույլ չեն տվել: Դիտորդների իրավունքներն են ոտնահարվել, եղել են քաղաքացիներ, ովքեր փորձել են միաժամանակ մատնահետքերը ստուգող երկու տեխնիկասարքավորումներից օգտվել»,- հայտնեց Մարզպետունի Մարգարյանը:

Նշենք, որ թիվ 11 ընտրատարածքում կուսակցությունները եւ դաշինքները վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացրել:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
14219 դիտում

Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

ԱԱ 2018-ի ֆավորիտներից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն էլ չհաղթեց

Քրիստոսն իրավունք ուներ խմելու, ես՝ չէ՞.վիճաբանել են Շիրակի թեմի քահանաներն ու ժողովուրդը

ԱԱԾ-ն հրապարակել է սենսացիոն կադրեր՝ Էջմիածնի աղմկոտ խուզարկություններից (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է գեներալ Մանվել Գրիգորյանին

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան պարտվեց ֆուտբոլի ԱԱ 2018-ի իր 1-ին խաղում

Դատարանը որոշեց փաստաբանների բողոքը մերժել. Մանվել Գրիգորյանը մնալու է անազատության մեջ

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը. ԿԳ նախարար

Հայաստանում կոռուպցիա չկա, կան մնացորդային դրսեւորումներ, որի դեմ պայքարում են. վարչապետ

Սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չի տանում. Աշոտյանը՝ վարչապետին

Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի կցորդի վրայից ընկել է, հիվանդանոցում մահացել

Իգոր Մուրադյանի հուղարկավորության համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Ա. Միրզոյան

Կասեցվել է «Շիրակ» ՖԱ-ի անդամությունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային. վարկաբեկում են ՀՖՖ-ն

Յուրացնելով դպրոցականների ուղարկած սնունդը, Մ. Գրիգորյանը կերակրել է իր արջերին. վարչապետ

Նախորդ շաբաթ անընդհատ սահմանին հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի շարժ է եղել

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա կորած տղայի որոնողական աշխատանքները, դեռ նոր տեղեկություն չկա

Անտառահատումներ Եղեգնուտի անտառտնտեսությունում. կառուցել են ապօրինի ճանապարհ ու տեղափոխել

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

Կես ժամից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն է. նրան կկալանավորե՞ն

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի