Երևան
22 °C
«Իմ կարծիքով, այս պահին մենք խորհրդարանում ունենք երեք անձի կողմից ձեւավորված խորհրդարան: Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան: Ցավոք սրտի, իրականությունը սա է եւ ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր եւ մեզ հետ համագործակցող ուժերը այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկներ են լինելու»,- այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսան) ուղղորդմամբ սեւ քարոզչություն է տեղի ունեցել, եւ տեղեկատվություն կա, որ նա խորհրդարան մուտք գործած դաշինքներից մեկի թիկունքում կանգնած է եղել: Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան նա ասաց, որ խոսքը «Ելք» դաշինքի մասին է:
Նրա խոսքով՝ ո´չ լեգիտիմ խորհրդարան կա, ո´չ լեգիտիմ իշխանություն, եւ այդ իշխանությունը չի կարողանալու ոչ պետական շահը պաշտպանել, ոչ էլ Արցախի հարցում ինչ-որ դրական քայլ կատարել: «Գումարած դրան ասեմ, որ մենք ունեցանք մի իրավիճակ, երբ, ըստ էության, բոլոր հիմնական քաղաքական պրոցեսները դուրս մնացին խորհրդարանից: Ձայների հրապարակային աճուրդ տեղի ունեցավ, եւ սեւ քարոզչություն հատկապես մեր դաշինքի նկատմամբ»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահն ու հավելեց, որ դաշինքն այժմ վերակազմակերպման փուլ է սկսել, բայց համագործակցությունը միանշանակ լինելու է:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ցանկացած պարագայում իշխանափոխության հարցը մնում է օրակարգում, իսկ փողոցային պայքարն ունի իր ժամանակահատվածը: «Դրա համար պետք են որոշակի շարժառիթներ, դրանք շատ-շատ են լինելու եւ ակնհայտորեն, երբ այդ շարժառիթները լինեն եւ ժողովուրդը փողոց դուրս գա, մենք նրանց առաջին շարքերում ենք լինելու»,- նշեց նա:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին դաշինքի մասնակցության հարցին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ քաղաքապետի ընտրությունների հետ կապված դեռեւս քննարկումների փուլում են: «Իմ անձնական կարծիքով պետք չի մասնակցել»,- ասաց նա:
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն էլ իր հերթին ասաց, որ ընդդիմությունը պարտվեց, որովհետեւ չկարողացավ համոզել հանրությանը, որ հակաիշխանական այլընտրանք կա: «Ժառանգությունը, «ՕՐՕ» դաշինքն ամեն ինչ արեցին, որ համախմբում լինի իշխանության դեմ եւ որպեսզի այդ այլընտրանքը ձեւավորվի: Բայց մեզ դա չհաջողվեց եւ կա դրա պատճառները: Մեծ է ընդդիմության պատասխանատվության հարցը»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ հիշեցնելով, որ դաշինքը երեկ դիմել է ԿԸՀ, որպեսզի ընտրությանը մասնակցած անձանց մատնահետքերի նույնականացում լինի: «Գոյություն չունեցող հասցեներ կային, այդ ամբողջը պետք է բացահայտվի»,- ընդգծեց Հովսեփ Խուրշուդյանը:
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
© 2024 Հայկական ժամանակ