Հանուն «ցանկալի» արդյունքի. խախտումների տրանսֆորմացիան

05/04/2017 schedule13:24

3 օր առաջ տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ժամանակ մենք ականատես եղանք ընտրակեղծիքների որոշակի տրանսֆորմացիայի: Փորձենք քննարկել այդ կեղծիքների բնույթն ու զարգացման պատճառները:

Չտեսանք

Նախ պետք է արձանագրել, որ ի տարբերություն 2013 թվականի նախագահական ընտրությունների եւ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի, այս ընտրությունների ժամանակ դիտորդների կողմից չարձանագրվեցին լցոնումներ կամ զանգվածային կրկնաքվեարկություններ (բացակայողների փոխարեն քվեարկություններ):

Ու թեեւ ընտրողների ստորագրություններով ցուցակները միմիայն երեկ էին հրապարակվել եւ միգուցե դեռեւս գտնվեն բացակայող քաղաքացիների անունների դիմաց ստորագրություններ, սակայն տեղամասերում զանգվածային դեպքեր չեն նկատվել:

Դիտորդները չեն նկատել նաեւ որեւէ թվանկարչություն... Ընդ որում, թվանկարչություն չի դիտվել թե՛ առանձին վերցված տեղամասերում եւ թե չի դիտվել ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում (վիճակագրական վերլուծության մեթոդով):

Սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ:

Ճնշում ու կաշառում

Այդ ընտրություններին նախկինից ավելի շատ կիրառվեց թե՛ ընտրակաշառքը, եւ թե՛ վարչական լծակներով ընտրողների վրա ներազդեցությունը (հաճախ՝ ճնշումները): Այս գործում իրենց ներդրումը ունեցան պետական, համայնքային ու այլ մարմինները… Այդ թվում՝ կրթության ոլորտը, որտեղ SUT.am կայքը բացահայտեց, որ հետազոտության թիրախում հայտնված տնօրենների 80 տոկոսը Հանրապետական կուսակցության համար ցուցակներ է հավաքագրում եւ փոխանցում շտաբներ, թաղապետարաններ, քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:

Իսկ ընտրակաշառքի առատությունը ապահովեցին տարածքային թեկնածուները: Կային ընտրական տարածքներ, ուր, ըստ շրջանառվող լուրերի, տարբեր կուսակցությունների 10-ից ավելի տարբեր թեկնածուներ մրցում էին իրար հետ՝ ընտրողների կաշառելու հարցում... Դա նպաստեց նաեւ ընտրակաշառքի որոշակի թանկացմանը, քանի որ ընտրողների ձայների գնողները շատ էին, իսկ վաճառվող ընտրողների թիվը՝ սահմանափակ:

Սակայն ընտրողին ստիպելը, ճնշելն ու վախեցնելը քիչ է, քանի որ այդ ընտրողը, միեւնույն է, կարող է ընտրել ում կցանկանա: Այդ իսկ պատճառով ընտրողից զոռով կամ փողով ձայն ստացողները խնդիր ունեն տեսնելու, թե ինչպե՞ս քվեարկեց ընտրողը:

Վերահսկում

Նախկինում այդ վերահսկողությունը ունենում էր երեք ձեւ: Առաջին ձեւը քվեաթերթիկը նկարելն էր... Ընտրողից պահանջում էին քվեախցիկում լուսանկարել արդեն քվեարկված քվեաթերթիկը: Երկրորդ եղանակը քվեաթերթիկների կարուսելն էր, որի սահմաններում ընտրողին տալիս էին արդեն քվեարկված քվեաթերթիկ՝ պահանջելով այն դնել ծրարի մեջ, իսկ տեղամասում ստացված քվեաթերթիկը դատարկ հանել դուրս: Եվ, ի վերջո, երրորդ տարբերակը պարզապես քվեարկության պրոցեսը վերահսկելն էր... Ընտրողին օգնողի կարգավիճակում կամ, անգամ առանց նման կարգավիճակի, քվեախցիկում ընտրողի քվեարկության վերահսկումն էր:

Սակայն այս նոր ընտրակարգով առաջին եւ երկրորդ մեթոդները դարձան անարդյունավետ, քանի որ տեղամասում ընտրողին տալիս էին 9 քվեաթերթիկներ եւ ընտրողը կարող էր նկարել մի քվեաթերթիկը, բայց ծրարի մեջ դնել այլը... Կարուսելը եւս դարձավ անիմաստ, քանի որ ընտրողը կարող էր իրեն տրված քվեաթերթիկը դեն նետել, ծրարի մեջ դնել իր ուզած ուժի քվեաթերթիկը, իսկ «ճիշտ» ուժի դատարկ քվեաթերթիկը հանել դուրս:

Այդ իսկ պատճառով ընտրություններից առաջ սկսեցին խոսակցություններն այն մասին, որ ընտրողներին կպարտադրվի դուրս հանել մյուս 8 ուժերի քվեաթերթիկները, որով կապացուցվի, որ ծրարի մեջ «ճիշտ» քվեաթերթիկ է: ... Այդ մեթոդը, սակայն, եւս հեշտ է շրջանցելը, քանի որ քվեախցիկում կան բազմաթիվ չօգտագործված քվեաթերթիկներով արկղեր:

Քաղաքացին կարող է այդ արկղից վերցնել իր ուզած ուժի քվեաթերթիկը եւ դնել ծրարի մեջ (քվեարկել), իսկ իր 9 քվեաթերթիկներից դուրս հանել այն 8-ը, որոնք պետք է ցույց տալ դրսում... Այսինքն, դրսում խաբել:

Ընտրողների այս իրավունքի ու հնարավորության մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց մի անիմացիոն տեսանյութ, որը ոչ միայն լայնորեն տարածվեց համացանցով, այլեւ եթեր հեռարձակվեց բոլոր մարզերում ու մայրաքաղաքում:

Միակ ձեւը

Ընտրողներին իրազեկող այդ տեսանյութը տեսան ոչ միայն ընտրողները, այլեւ ընտրակեղծարարները... Եվ հասկացան, որ 8 քվեաթերթիկները հանել պահանջելով կարող է խաբվեն:

Կեղծարարներին ընտրողներին վերահսկելու այլ եղանակ չէր մնում, քան քվեախցիկում անձամբ կամ միջնորդավորված հետեւել ընտրողների քվեարկությանը:

Այդ իսկ պատճառով, այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն չկար, այդ անձինք հաճախ պարզապես կանգնում էին քվեախցիկների ետեւում ու հետեւում քվեարկությանը... Իսկ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կողմից հսկվող տեղամասերում, որպես կանոն, դիմում էին ավելի մեղմ եղանակի՝ գրանցվում էին որպես «վատ տեսնող ընտրողին օգնող»:

Արդյունքում կային տեղամասեր, որտեղ ընտրողների 10 տոկոսից ավելին քվեարկել են «օգնողի» ներկայությամբ: Բայց վերահսկողությունը այնքան մասսայական էր, որ որոշ տեղամասերում անգամ դիտորդների ներկայությունը չէր խոչընդոտում պարզապես լկտիաբար քվեախցիկ մտնելուն:

Այդպես. օրինակ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները դիտարկված տեղամասերի համարյա 52 տոկոսում ֆիքսել են դեպքեր, երբ քվեախցիկում բացի քվեարկողից «օգնող» կամ երեխա չհանդիսացող այլ անձ է եղել:

Այլ կերպ ասած, ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի վիճակ, որ ամեն մարդ իրոք մեկ անգամ է քվեարկում... Բայց «ոմանք» ստիպում են մարդկանց քվեարկել այնպես, ինչպես որ «պետք է»՝ ապահովելով ընտրությունների «ցանկալի» արդյունքը:

Դանիել Իոաննիսյան

Տպել
2803 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան