ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին

05/04/2017 schedule16:15

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ողջունելով «Հերացի» ավագ դպրոցի տնօրինության նախաձեռնությունը և կարևորելով երիտասարդների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, իր Գլխամասային գրասենյակում կազմակերպել էր ճանաչողական և ուսուցողական միջոցառում դպրոցի Բնագիտամաթեմատիկական հոսքի Տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների համար:

Ավելի քան 20 աշակերտներ մասնակցեցին բանկի և բանկային գործի մասին ինտերակտիվ մեթոդով ներկայացվող բաց դասին. աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան բանկային գործի հիմնական առանձնահատկություններին, բանկային գործով զբաղվող մասնագետներին ներկայացվող գիտելիքների և հմտությունների պահանջներին, բացի դա, պարզ ու մատչելի ձևով մեկնաբանվեցին մի շարք ֆինանսական հասկացություններ և գործընթացներ, որոնք կօգնեն նրանց ապագայում ավելի հեշտ յուրացնել ակադեմիական գիտելիքներն՝ ուսանողի աթոռին:

Մեկ ժամից ավելի տևողությամբ բաց դասից հետո, աշակերտները շրջեցին Բանկի շքեղ կահավորված պատմական շենքում՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին:

«Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչները, ովքեր ուղեկցում էին աշակերտներին, իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը դպրոցի տնօրինության առաջարկն ընդունելու և կազմակերպված ու գեղեցիկ միջոցառում անցկացնելու համար՝ վստահեցնելով, որ այս ձևաչափով համագործակցությունը լավ ազդեցություն է ունենալու աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացում:

 

Տպել
3940 դիտում

Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ

Պոլիկլինիկայի բժիշկները շոյվել են աշխատավարձի սպասվող բարձրացումից, բայց ոգեւորված չեն

Երեւանում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին, կոտրել նրա քիթը․ ՀՔԾ

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները ոչնչացնում են պայմանական հակառակորդին

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել

Կեղծ ավարտական դիպլոմներ են դուրս գրվել Վարդենիսի բուհում․ բացահայտում

Վանաձորի բժշկական կենտրոն մտնելու համար երկարաճիթ կոշիկներ են պետք (լուսանկարներ)

Վայոց Ձորում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքով նյութեր են պատրաստվում․ ՔԿ

Նեղանալ չի կարելի․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգության մասին

Սառույցը շարժվե՞ց. Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Հելսինկիում

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով փոխանցումների ուղարկումն ու վճարումը

ԵԼՔ-ը երկու շաբաթից կհայտարարի՝ Երեւանի քաղաքապետի միասնական թեկնածու ունի, թե՝ ոչ

ԱԺ-ի Ընտրական օրենսգրքի հանձնաժողովի անդամները մի կերպ են ընդհանուր հայտարարի գալիս

Կոտրել են Տեր Վահրամ Մելիքյանի ֆեյսբուքի էջը․ նա մեղադրում է կաթողիկոսի դեմ պայքարողներին

Ոստիկանության արտաբյուջեից գումարներ են յուրացվել․ վերականգնվել է 43 միլիոն դրամ

Ադրբեջանը իսլամական հեղափոխության թիրա՞խ

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի ՌԴ-ում կացության իրավունք ստանալը

Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Կառավարության, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի տարբերակները թերի են. ՀՀԿ-ն ԸՕ քննարկմանը դոսյեներով էր եկել