«Չենք առաջադրվելու, պատճառը դուք գիտեք, պետք լինի՝ փակագծեր կբացենք». Տաճատ Սարգսյան

Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

«Պատճառը միգուցե դուք գիտեք»,- ասաց Սարգսյանը: Մեր հարցին՝ արդյո՞ք դա պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Տաճատ Սարգսյանը պատասխանեց. «Չենք մասնակցելու, եթե անհրաժեշտություն լինի՝ հետագայում փակագծերը կբացենք»: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին (Կոմունիստական կուսակցությունը 0.74 տոկոս ձայն էր ստացել), այդ մասին Սարգսյանը խոստացավ խոսել առողջանալուց հետո:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերից առնվազն երկուսը վաղը կհայտարարեն՝ մասնակցելո՞ւ են Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: Խոսքը «Հայկական վերածնունդի» եւ «Ազատ դեմոկրատների» մասին է: Նշված երկու կուսակցություններն էլ վաղը վարչության նիստ կանցկացնեն այդ հարցով: Այդ մասին տեղեկացանք կուսակցությունների մամուլի խոսնակներ Էդգար Առաքելյանից եւ Սոնա Մինասյանից:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը եւս դեռ վերջնական որոշում չունի մասնակցության հարցով: ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով իմաստ չկա մասնակցելու: «Քննարկում չի եղել, իմաստ չկա: Ի՞նչ ընտրություն: Ընտրություն կա՞: Էս երկրում 1 միլիոն 574 հազար ընտրող ունե՞նք...Սա հարցի պատասխան է ընտրությունների մասին: Ի՞նչ ընտրություն: Էս երկրում միլիոն 600 հազար մարդ չկա, գոյություն չունի էդքան մարդ: Ֆոկուսնիկներ են բոլորը»,- ասաց Հարությունյանը:

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս հարցին՝ ասել էր, որ քաղաքապետի ընտրությունների հետ կապված դեռեւս քննարկումների փուլում են: «Իմ անձնական կարծիքով պետք չի մասնակցել»,- ասել էր նա:

Տպել
2920 դիտում

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում