Միակ կին թեկնածուն, որ ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին թեկնածուն «Ելք» դաշինքից է` Մանե Թանդիլյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դա իր համար ուղղակի փաստ է. «Դա արձանագրում է մի բան, որ 5110 մարդ հստակ ցանկացել է, որ «Ելք»-ից հատկապես ես իրենց ձայնը բարձրացնեմ տարբեր հարթակներում»,- ընդգծեց թեկնածուն:

Մեր հարցին, թե արդյո՞ք քարոզարշավի ընթացքում հասկացել է` իր ընտրողներին ինչ հարցեր են հետաքրքրում, Թանդիլյանը պատասխանեց, որ ընտրողների հետ ինքը խոսել է այն մասին, թե ինչպիսի պատգամավոր է պետք ընտրել.

«Քարոզարշավի ընթացքում առաջարկել եմ ընտրել այնպիսի պատգամավոր, ով պայքարելու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու իրավունքների համար, ով դառնալու է յուրաքանչյուրի բողոքի ձայնը պետական բոլոր հարթակներում, ով կանգնելու է յուրաքանչյուր պայքարող քաղաքացու կողքին, լինելու է մշտապես հասանելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հուզող յուրաքանչյուր հարցով: Ես ոչ միայն սա կարող եմ, այլև առաջնային այդ նպատակով եմ մտել քաղաքականություն»,- իր նախընտրական պատգամը  հիշեցրեց Թանդիլյանը` հավելելով, թե ուրախ է, որ այդքան մարդ համարել է` ինքը կարող է լինել այդպիսի պատգամավոր:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատների թվով «Ելք» դաշինքը երրորդն է լինելու 6-րդ գումարման Ազգային Ժողովում: Դաշինքը ստացել է 122 հազար 49 ձայն եւ ունենալու է 9 պատգամավոր խորհրդարանում: Նրանցից 4-ը խորհրդարան են անցել ռեյտինգային ընտրակարգով, որոնց թվում է Մանե Թանդիլյանը:

 

Տպել
22555 դիտում

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ