«Մանախը» զենքը խլել եւ տվել է Նիկոլ Փաշինյանի՞ն. Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձում է

06/04/2017 schedule15:24

Մարտի 31-ին Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների եւ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ տուժող ճանաչված Հայկ Սարգսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ Արթուր Այվազյանն իր ցուցմունքով փորձում է ազատվել պատասխանատվությունից: Այս մասին Բաղդասարյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում:

Նշենք, որ Մանախի պաշտպան Հայկ Ալումյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասել էր, որ կատարվածը «Ելք» դաշինքի PR ակցիան էր, որպեսզի ընտրությունների նախօրեին՝ լռության օրը, դաշինքի մասին պարբերաբար խոսակցություններ լինեն:

«Քրեական գործով, եթե մարդուն մեղադրում են նման հանցագործության մեջ, ավելի տրամաբանական է, որպեսզի մեղադրալը ցուցմունք չտա եւ ձեռքբերված ապացույցներից հետո նոր միայն իր պաշտպանությունը կազմակերպի: Երկրորդը՝ եթե անգամ ամբաստանյալը որոշել է ցուցմունք տալ, ապա չեմ հասկանում տրամաբանությունը՝ պաշտպանի կողմից այդ ցուցմունքը հրապարակելը, որի մասին իրազեկվի մյուս կողմը, որն էլ արդեն կառուցի իր պաշտպանությունն այդ ցուցմունքի հիման վրա»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը եւ անդրադարձավ Հայկ Ալումյանի կողմից հրապարակված փաստերին:

Հայկ Ալումյանը այսկերպ էր ներկայացրել միջադեպի մանրամասները. «Քարոզչության ժամանակ, երբ դաշինքի ներկայացուցիչները շենքերի բակում իրականացրել են քարոզչություն, մեքենաները կանգնեցրել են պուրակում, այդ ժամանակ եռագույնը ընկած է եղել գետնին, եւ «Ելք»-ի անդամներից որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել: Այդ ժամանակ Արթուր Այվազյանը մոտակայքում նստած է եղել, մոտեցել է, վերցրել եռագույնը, խրել է ավազի մեջ, որ եռագույնը գետնին ընկած չմնա: ԵԼՔ-ի ներկայացուցիչները եկել են, հավանաբար, ճիշտ չեն հասկացել, մտածել են, գողացել են եռագույնը, թե ինչ, ու սկսել են մեղադրել, թե ինչու ես մեր դրոշը տարել: Արթուրն ասել է, թե սա ոչ թե ձեր դրոշն է, այլ՝ բոլորինս, ու հետո ասել է, որ պետք էր դրոշը լավ նայել, որ ցեխերի մեջ չընկնի: Ու այս խոսակցությունների ժամանակ քաշքշուկ է սկսել: Նա ինձ ասել է, որ ամբողջ վեճի ընթացքում իրեն զսպել է, որ որեւէ մեկին ուժեղ չհարվածի: Ասում է, որ իր երեխու տարիքի երեխեք են եղել, ոնց խփեր նրանց»:

«Փաստերը չեն համապատասխանում իրականությանը, դրանք նպատակ են հետապնդում կոնկրետ Արթուր Այվազյանի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու: Դեպքին ականատես են եղել բազմաթիվ անձինք եւ արդեն իսկ իմ վստահորդը տվել է փաստերի վերաբերյալ ցուցմունք, որն էապես տարբերվում է պարոն Ալումյանի կողմից ներկայացված փաստերից: Մասնավորապես՝ սկսած դրոշը գետնին ընկնելուց, որ զենքը նա վերցրել է իմ վստահորդից, դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- հակադարձեց Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով զենքը խլելու վերաբերյալ Հայկ Ալումյանի պնդմանը, «Ելք» դաշինքի ներկայացուցչի շահերի պաշտպանն ասաց, որ եթե զենքը Արթուր Այվազյանը խլել է իր վստահորդի ձեռքից, ապա այդ զենքն ինչպե՞ս է հայտնվել պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ձեռքում:

«Բերել տվել է, ասել է՝ սա վերցրու պարոն Փաշինյա՞ն: Իր վստահորդը պատասխանատվությունից խուսափելու համար այդ փաստերը հորինել է, նման բան գոյություն չունի, հակառակը, ինքը պետք է ավելի շատ լուռ մնար: Պարոն Ալումյանի ասածի հակափաստարկները մենք դատարանում կներկայացնենք, կապացուցենք իր սխալ լինելը»,- ընդգծեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ միջադեպի առթիվ քննչական կոմիտում քրեական գործ է հարուցվել, իսկ Արթուր Այվազյանին, որը հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանությունը կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն)՝ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը)։

Տպել
7164 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին