«Եթե «Ելք»-ը ավագանու ընտրություններում իմ աջակցության կարիքն ունենա՝ կդիտարկեմ». Սաֆարյան

«Ոչ ես, ոչ էլ Անահիտ Բախշյանը նոր չէ, որ «Ելք»-ից այդ առաջարկն ունեինք: Քանի որ ես ինքս երբեք չեմ դիտարկել ավագանու ընտրություններին մասնակցության հարցը՝ ի տարբերություն Անահիտ Բախշյանի, ես ուրախ եմ, որ նա այդ առաջարկն ընդունել է»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ բացարձակապես չի պատրաստվում մասնակցել ավագանու ընտրություններին:

Պատճառը հետեւյալն է. «Ավելի երիտասարդները թող գնան, փորձեն իրենց ուժերը: 4 տարի է ես  ավագանու կազմում եմ: Ինձ համար դա տեղապտույտ կլինի, հավատացեք, ինձ դա ոչինչ չի տա: Ես կարծում եմ, որ կարող եմ շատ ավելի մեծ իրացման դաշտ ստեղծել, քան Երեւանի ավագանին է: Դա ինձ հոգեհարազատ ոլորտ չէ»:

Չնայած սրան՝ Սաֆարյանը պատրաստվում է աջակցել Անահիտ Բախշյանին, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ «Ելք» դաշինքին: «Եթե «Ելք»-ը գտնի, որ իմ աջակցության կարիքն ունի, ես պատրաստ եմ դա դիտարկել, բայց համենայնդեպս ոչ թեկնածուի տեսքով: Այնպես որ ես հաջողություն եմ մաղթում «Ելք»-ին, ուզում եմ «Ելք»-ի եւ ընդհանրապես, բոլոր ընդդիմադիր երիտասարդները անպայման մասնակցեն ընտրություններին, քայլ առ քայլ ավելացնեն իրենց մասնակցությունը քաղաքական կյանքում, եւ ես պատրաստ եմ նրանց սատարել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երևան» խմբակցության ղեկավար, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով մասնակցած Անահիտ Բախշյանը «Ելք» դաշինքից ստացել է առաջարկ եւ համաձայնել է իրենց ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: 
Բախշյանը երեկ հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ չի ստացել եւ չգիտի նույնիսկ՝ այդ կուսակցությունը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:

Տպել
6437 դիտում

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Պետք է զգալ ժամանակի ռիթմը. Լուիզա Ներսիսյանը՝ մշակութային խնդիրների մասին

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հաջորդ տարվանից լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան

Փակ, դժվարանցանելի ճանապարհներ. Հայաստանի յոթ մարզերում ձյուն է տեղում