Էլ չկա նախկին էնտուզիազմը. ութ ամսից ամեն ինչ պարզ կլինի

Ընտրություններն ավարտվեցին, ՀՀԿ-ն գալիք ԱԺ-ում կունենա մեծամասնություն, կարող է միայնակ ձեւավորել կառավարություն...: Հիմա մնում է սպասել, տեսնել, թե ինչպես է այդ կառավարությունը իրականացնելու տնտեսական ծրագիրը:

Երկար սպասելու կարիք չի լինի: ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հստակ հայտարարել է որ այս տարվա ընթացքում ՀՀ տնտեսության մեջ 850 միլիոն դոլարի ներդրումը համարում է իրատեսական: «Այս տարվա ընթացքում» ժամանակահատվածին մնացել է ընդամենը 8 ամիս, եթե ապրիլն էլ հաշվենք: Այսինքն, եթե պատկերավոր  ասենք, յուրաքանչյուր ամսվա ընթացքում մենք պետք է ունենանք ավելի քան 100 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում: Համեմատության համար նշենք, որ անցած ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք 170 դոլարի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսք:

Սա թերեւս միակ կոնկրետ ցուցանիշն է, որով կարելի է չափել, թե որքանով են իրատեսական կառավարության սպասումները եւ ծրագրերը: Մյուս ցուցանիշների մասով կոնկրետությունն այնքան էլ հստակ չէ: Եվ ուրեմն, ինչ պետք է լինի այս 8 ամիսների ընթացքում, որպեսզի մեր տնտեսությունը «ստանա» 5 անգամ ավելի շատ ներդրում, քան ստացել է անցած տարվա ընթացքում: Թե ի՞նչ կոնկրետ ծրագրերում են ակնկալվում այդ 850 միլիոն դոլարի ներդրումները, այդպես էլ չի հստակեցվել: Ու կարծես կառավարությունում էլ արդեն իրատեսական չեն համարում այս ծավալի ներդրումները: Համենայն դեպս այս թեմայով ընտրություններից հետո նախկին` նախընտրական փուլի էնտուզիազմը ակնհայտորեն չկա: Նույնիսկ Կարեն Կարապետյանի մոտ է նկատվում էնտուզիազմի որոշակի նվազում:

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Իզվեստիա» պարբերականին, որում նա որեւէ նոր բան չի ասել, շատ զգուշավոր է գտնվել եւ բավարարվել է ընդհանուր ձեւակերպումներով: Ասել է, թե Հայաստանը ԵՏՄ շուկային առաջարկելու ապրանքներ ունի, ասել է, որ պետք է խորացնել համագործակցությունը, որ ԵՏՄ-ի պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում եւ այլն: Ասել է նաեւ, թե Հայաստանը պետք է կամուրջ դառնա երրորդ երկրների եւ ԵՏՄ-ի միջեւ, որ Հայաստանի համար բացվել է 183 միլիոնանոց շուկա...: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր ռուսաստանցի գործընկերները գտնեն նոր առիթներ եւ ծրագրեր Հայաստանում ներդրումներ անելու համար: Հայաստանը բաց է ներդրումների համար: Մենք առաջարկներ ունենք ներդրողներին եւ մենք ստեղծում ենք նրանց համար բոլոր պայմանները նորմալ բիզնես անելու, փող վաստակելու, աշխատատեղեր ստեղծելու եւ հարկեր վճարելու համար»,- ասել է վարչապետը: Ամբողջ խնդիրն այն է, որ «մեր ռուսաստանցի գործընկերների» համար եւ հատկապես նրանց համար Հայաստանում միշտ էլ ստեղծված են եղել «բոլոր պայմանները»: Ռուսաստանցի ներդրողները ժամանակին մեծ «ներդրումներ» են արել Հայաստանում, ձեռք են բերել մեր էներգետիկայի մեծագույն մասը, կապը, կառավարում են երկաթգիծը եւ այլն: Բայց հիմա նրանք արդեն Հայաստանից տանում են այդ «ներդրումների» տված եկամուտները: Օրինակ, անցած տարի տարել են ավելի քան 100 միլիոն դոլար, ու որեւէ ակնարկ չկա, որ կանեն նոր ներդրումներ նոր եկամուտներ ստանալու համար: 

Ու ընդհանրապես, հարցազրույցից ակնհայտ է դառնում, որ Կարեն Կարապետյանը հիմնականում հույս է դրել Ռուսաստանի վրա:  «Այս տարվա մարտի 24-ին տեղի ունեցավ ռազմավարական համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ներկայացուցիչները եւ բիզնեսի նախաձեռնությունների առաջմղման Ակումբի ղեկավարները: Դա, իհարկե, շատ կարեւոր  հարթակ է օգտակար գաղափարների, ռազմավարությունների, փորձի փոխանակման, երկրի տնտեսական զարգացման ճանապարհների փնտրտուքի համար»,- ասել է Կարապետյանը: 

Ինչով է ուշագրավ նրա այս պնդումը: Հայաստանում Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ստեղծվել է անցած տարվա վերջերին եւ առայժմ այդ կառույցի արդյունավետության մասին դատել հնարավոր չէ: Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը ստեղծվել է դեռ 9 տարի առաջ, բայց համացանցում այդ կառույցը հիշատակվում է միայն դրա տնօրենի փոփոխության առիթով: Այսինքն, դա բոլորովին անիմաստ մի կառույց է: Եվ այն, որ Կարեն Կարապետյանը այդչափ կարեւորում է այդ «հարթակը», խոսում է այն մասին, որ, պատկերավոր ասած, այլ «հարթակներ» չկան:

Գոնե առայժմ անհասկանալի է, թե ինչ փոփոխություններ են արվել կամ ինչ փոփոխություններ են լինելու առաջիկայում, որոնք կարող են խթան հանդիսանալ օտարերկրյա ներդրումների այդպիսի հոսքերի համար: Տեսականորեն, ինչ խոսք, հնարավոր է այդպիսի փոփոխություններ արվեն: Բայց դրանք պետք է արվեն ցնցումների ճանապարհով: Այսինքն,  շատ կարճ ժամանակահատվածում պետք է կործանվի տնտեսական հարաբերությունների այն համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում, եւ դրա փոխարեն ստեղծվի նոր` ժամանակակից ու արդյունավետ համակարգ: Բայց գործնականում դա պետք է բացառել, որովհետեւ նման կործանումը կնշանակի նաեւ գոյություն ունեցող քաղաքական համակարգի կործանում, այսինքն՝ իշխանության փոփոխություն: Հաշվի առնելով, որ գործող իշխանությունը վերարտադրվեց տնտեսական արատավոր այս համակարգի հիմնասյուների` մոնոպոլիստների ու օլիգարխների շնորհիվ, կարելի է չկասկածել, որ նման «ցնցումային» բարեփոխումներ չեն լինելու:

Տեսականորեն հնարավոր է, որ փոփոխություններ լինեն դանդաղ եւ ի վերջո հանգեցնեն բաղձալի արդյունքի: Սակայն գործնականում դա էլ թերեւս հնարավոր չէ: Կարեն Կարապետյանը արդեն ստեղծել է արագ փոփոխությունների սպասումներ, որոնք ունեն իրականանալու բավական կարճ ժամանակային սահմանափակումներ: Ճիշտն ասած, այդ սպասումները մեծ հաշվով  չկան, բայց եթե նույնիսկ դեռ կան, ապա մոտ` շատ մոտ են վերջնականապես մարելուն:

Տպել
3985 դիտում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում