«Պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցողի կողքին ». ՀՀԿ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցած քաղաքական 4 ուժերն ի՞նչ ծրագրեր էին առաջարկում մասնավորապես առողջապահության ոլորտի վերաբերյալ եւ առաջիկա 5 տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել:

Այս ուժերի առողջապահական ծրագրերը, տարբերություններով հանդերձ, ունեն որոշակի նմանություններ: Օրինակ, թե՛ մեծամասնություն ձեւավորած ՀՀԿ-ն եւ թե՛ ՀՅԴ-ն խոսում են առողջության ապահովագրության մասին: «Առողջ ապրելակերպը պետք է դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Այդ իսկ պատճառով մեր խնդիրն է ապահովել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող մարդկանց մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակ, ինչպես նաեւ բժշկական ապահովագրության ինստիտուտի աստիճանական ներդրում։ Անապահովության եւ սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա պետք է տրամադրվի անվճար բժշկական օգնություն: Միաժամանակ, պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող ցանկացած մարդու կողքին»,- արձանագրում է ՀՀԿ-ն:

«Ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որեւէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: Որեւէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի»,- համոզմունք է հայտնում ՀՅԴ-ն:

«Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ծրագրերը եւս ընդհանրություն ունեն, եւ դա  սերտիֆիկատների ներդրման խոստումն է: «Պետպատվերի համար պետական բյուջեով նախատեսված գումարը կտրամադրվի ոչ թե հիվանդանոցներին, այլ (սերտիֆիկատի տեսքով) այն հիվանդներին, ովքեր պետպատվերից օգտվելու իրավունք ունեն, եւ նրանք հնարավորություն կունենան ընտրելու՝ ո՞ր բուժհաստատությունում բուժվել»,- ասում է «Ելքը»:

«Ծառուկյան» դաշինքն էլ այդ մասին նշում է. «Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին եւ օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել»։

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ԱԺ անցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի առողջապահական մասը ընդհանուր առմամբ դրական է գնահատում, բայց նաեւ թվարկում է դրանցում առկա որոշակի թերություններ: «Մի ընդհանրական գիծ կա բոլորի մոտ. ոչ ոք փորձաքննության չի ենթարկել եւ չի վերլուծել, թե առողջապահական համակարգը կանոնակարգող եւ տասնամյակներ գործող օրենսդրությունը որքանով է ապահովում բնակչության առողջության պահպանումը եւ առողջապահության համակարգի կառավարելիության ապահովումը»:

Արարատ Մկրտչյանը ՀՀԿ-ի ծրագրի առողջապահական մասի նախաբանը բավական մոդեռն ու գաղափարական է համարում: Նա դրական է գնահատում նաեւ ՀՀԿ-ի կողմից ոլորտի խնդիրները պարզորեն վերհանելու փաստը: Բայց ահա մատնանշված խնդիրների լուծման համար նախատեսված քայլերն, ըստ նախկին նախարարի, շատ փոքր են ու քիչ: «Դրա հետ մեկտեղ արդեն 15 տարի այդ նույն խոստումները տրվել են, այդ նույն քայլերը ամրագրվել են, բայց մինչեւ օրս գրեթե ոչինչ չի փոխվել եւ չի բարելավվել»,- ասաց նա: «Բոլոր կուսակցությունների ծրագրերում ավելի շատ խոսվում է հիվանդների մասին, քան առողջների: Ներածական մասում ՀՀԿ-ն նշում է, որ մեզ առողջ քաղաքացի է պետք, առողջ ապրելակերպ պետք է ձեւավորել, բայց դրա համար ոչ մի քայլ չի նախատեսում: Խզում է առաջանում իրավիճակի գնահատման, նպատակների եւ այն քայլերի միջեւ, որոնք նախատեսում են իրականացնել»,- համեմատեց Մկրտչյանը:

Նշեց, որ բնակչության առողջության մասին հետաքրքիր ձեւակերպում կա «Ելքի» մոտ: Այն է՝ «Կիրականացվի ՀՀ բոլոր քաղաքացիների առողջության հետազոտություն, որի արդյունքում կստեղծվի քաղաքացիների առողջության վերաբերյալ տեղեկատվական բազա: Բազայի ձեւավորման արդյունքում ռիսկային խմբերը պարբերաբար կենթարկվեն պարտադիր հետազոտության՝ հիվանդությունների զարգացումը կանխելու համար»:

Արարատ Մկրտչյանը կարծում է, որ դա բնակչության առողջության պահպանմանը միտված շատ լավ քայլ է: «Մենք դա ունեցել ենք խորհրդային դիսպանսերիզացիա հասկացության տակ: Եթե կարողանան իրականացնել, ինչ-որ կերպ ֆինանսական միջոցներ գտնվեն եւ իշխանությունն էլ գնա ընդառաջ, սա կլինի բնակչության համար շատ շահեկան եւ շատ կարեւոր քայլ»,- կարծիք հայտնեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է առողջության ապահովագրության մասին նշված ուժերի ծրագրային դրույթներին,  Մկրտչյանը համարում է, որ դրա մասին միշտ խոսվել է, բայց գործնական քայլեր չեն հետեւում. «Երկուսն էլ խոսում են, բայց հստակ չէ՝ պարտադիր բժշկական ապահովագրության գնո՞ւմ ենք, թե չէ: Այսինքն` ինչ-որ հեղհեղուկ ձեւակերպումներ են»: Նա անիմաստ է համարում սերտիֆիկատների ներդրումը՝ համոզված լինելով, որ բավարար ֆինանսավորման դեպքում դրա կարիքը չի զգացվելու: Նաեւ գտնում է, որ պետությունը պետք է սահմանափակ թվով, միայն իր ներկայացրած չափորոշիչներով ընտրված բուժհիմնարկներում տեղադրի պետպատվեր, ոչ թե գումարն ուղարկի այնտեղ, ուր հիվանդը կընտրի:

Տպել
29039 դիտում

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Վալերիյ Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Վանեցյանը Մինասյանին ասել է, որ նա կարող է մնալ հավաքականում, բայց նա հրաժարական է տվել

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

Ֆրանկոֆոնիան անհանգստացրել է Բաքվին. Արցախի հարցում զգուշավոր են