Կառավարության անդամները բզեզ կդառնան. վարչապետը կխախտի աշխատանքային օրենսգիրքը

Չի բացառվում, որ շատ շուտով Հայաստանի կառավարության անդամները հայտնի հեքիաթի հերոսի պես բզեզ դառնան: Նրանք պատրաստվում են աշխատել օրնիբուն` իրենց չխնայելով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկվա նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետեւյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության եւ բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, որ առաջիկայում սկսելու են նախկին 8 ժամի փոխարեն աշխատել 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը: Նա նշել է, որ բարձր ցուցանիշ են սահմանել եւ պետք է այդ բարձր ցուցանիշն ապահովեն:

Բայց թե՛ վարչապետի, եւ թե՛ նախարարի խոսքերից հասկանալի չի դառնում` ովքե՞ր են աշխատելու արտակարգ ռեժիմով, միայն գերատեսչությունների ղեկավարնե՞րը, թե նաեւ դրանց աշխատակազմերը, կամ արդյոք պետական ծառայողները վարձատրվելո՞ւ են լրացուցիչ աշխատանքի դիմաց եւ որքա՞ն երկար է շարունակվելու հայտարարված արտակարգ աշխատանքային ռեժիմը:

Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ֆինանսների նախարարություն: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցված պատասխանից պարզ է դառնում, որ վճարում նախատեսված չէ, կառավարությունում հավաքված են ղեկավար մարդիկ, որոնք հանուն երկրի պատրաստ են աշխատել ինչքան որ պետք է, իսկ նրանց օրինակն էլ վարակիչ է ենթակաների համար: Վարակված ենթակաները եւս հավելյալ չեն վարձատրվի:

«Անհերքելի է, որ աշխատանքով կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Մեր թիմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ արդարացնելու մեր քաղաքացիների սպասումները: Այդ առումով արդյունավետ եւ տեւական աշխատանքն ուղիղ համեմատական է նրան, թե հասարակությունն ինչ դրական փոփոխություններ կզգա իր համար:

Մեր թիմում չկա որեւէ պարտադրանք` կատարելու աշխատանք աշխատաժամանակից դուրս: Մեզ մոտ հավաքված են մարդիկ, որոնք գաղափարի առաջամարտիկներ են, մեծ պատրաստակամությամբ եւ նվիրումով են կատարում իրենց պարտականությունները, որպեսզի արդարացնեն հասարակության սպասումները: Իսկ գաղափարի նվիրյալները լինում են նախաձեռնող եւ պրոակտիվ ու որպես ուղենիշ թիրախավորում են աշխատանքի արդյունքը: Պատահական չէ նաեւ, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունն է ամրագրել այն գաղափարը, որ արտաժամյա չի համարվում ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Միայն երջանկություն է տեսնել չկաղապարված եւ փութաջան ղեկավար աշխատողների, որոնց աշխատանքը մոտիվացնում է իրենց բազմաթիվ ենթակաների, ովքեր էլ իրենց հերթին նոր գաղափարների իրագործման ակնկալիքով սեփական նախաձեռնություն են դրսեւորում` մաս կազմելու մեր քաղաքացիների բարօրության կերտմանը»:

Բայց եթե անգամ ընդունենք, որ արտակարգ աշխատանքային ռեժիմի անցնելու մասին վարչապետի հայտարարությունը բխում է երկրի նկատմամբ անսահման սրտացավությունից, արդյոք կարելի՞ է անարդարության ու օրենքը ոտնահարելու ճանապարհով հասնել դրական արդյունքի, ի դեպ, առիթի դեպքում էլ խոսել օրենքի երկիր ստեղծելու անհրաժեշտության մասին:

Իսկ եթե ղեկավարներից բացի աշխատելու են պետական այլ ծառայողներ, ինչը հասկանալի է դառնում ֆինանսների նախարարության պարզաբանումից, ապա նշանակում է, որ խախտվելու են աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ, ընդ որում` հայտնի էլ չէ, թե որքան ժամանակ:    

Հատուկ կառավարության համար մեջբերենք մի քանի այդպիսի հոդված.

Հոդված 139. Աշխատաժամանակի տեւողությունը

  1. Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի եւ սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Բայց հաշվի առնելով աշխատանքային ժամերի մասին ֆինանսների նախարարի հայտարարությունը, ստացվում է, որ մարդիկ այսուհետ աշխատելու են շաբաթական 60-72 ժամ` օրենքով նախատեսված 48 ժամի փոխարեն:

Բացի այդ, գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն բացառիկ դեպքերում:

Հոդված 145. Արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

- Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետեւյալ բացառիկ դեպքերում, եթե`

    1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային         աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ            պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի                կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար                          անհրաժեշտ աշխատանք.

     2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ          չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ        աշխատաժամանակի ընթացքում, եւ եթե սկսած աշխատանքների                      դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ             սարքավորումների անսարքություն.

     3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների             նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության           հետեւանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը.

     ...

Հոդված 146. Արտաժամյա աշխատանքի տեւողությունը

  1. Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը:

Հոդված 184. Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը

- Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում երկրում փոփոխություններ կատարելու քվե ստանալու հիմքով մարդկանց լրացուցիչ աշխատեցնելու եւ մանավանդ չվարձատրելու հնարավորություն:

Այսպիսով, եզրակացությունը մեկն է` կամ կառավարության վերոնշյալ հայտարարությունը մնալու է զուտ որպես հայտարարություն, կամ գերատեսչությունների աշխատակիցները շահագործվելու են` դա կյանքի կոչելու նպատակով:

Տպել
22162 դիտում

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ