Եթե ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում տեղի ունենա բախում՝ մենք կներքաշվենք դրա մեջ. քաղաքագետ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված Շայրաթ ռազմակայանին այսօր հասցված հրթիռային հարվածներից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները թեւակոխել են լարվածության նոր փուլ: Համենայնդեպս, այդպես է երեւում արտաքուստ, թեեւ տեսակետներ կան, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործողությունները համաձայնեցված են: Այդ կարծիքին է նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը:  

- Պարոն Համբարյան, Սիրիայում քիմիական զենքի օգտագործումից հետո ստեղծված իրավիճակը, Ամերիկայի հրթիռային հարվածները, Ռուսաստանի այսօրվա կոշտ գնահատականը ինչո՞վ կավարտվեն: Սա կարո՞ղ է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի:

- Եթե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում տեղի ունենա անմիջական բախում, այսինքն ռուսական ուժերը արձագանքեն ամերիկյան հարձակումներին Սիրիայի տարածքում, ապա կարող է դառնալ երրորդ աշխարհամարտի սկիզբ եւ դրա մեջ կներքաշվենք նաեւ մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակից: Բայց այն, ինչ տեղի է ունեցել այսօր առավոտյան Սիրիայում՝ ես համարում եմ ռուս-ամերիկյան խրախճանք Սիրիայի տարածքում:

- Ինչո՞ւ:

- Առաջինը, ոչ ոք չի հարցնում, թե Լաթակիայի ռազմաբազայի մոտ տեղակայված S-300 զենիթահրթիռային կայանները ինչու չեն հակադարձել հարձակումներին եւ եթե հակադարձել են, ապա ինչո՞ ւ է այսպիսի անարդյունավետություն գրանցվել: Ինչո՞ւ ռուսական կողմը, որ իր վրա է վերցրել Սիրիայի անվտանգության ապահովումը՝ չի հակադարձել ամերիկացիներին: Սա առաջին դեպքը չէ, որ այլ պետություններ հարվածում են Սիրիայի տարածքին. վառ օրինակը նույն Իսրայելն է: Բացի այդ, բավական երկար ժամանակ պաշտոնական Ամերիկան տեղյակ է պահել ռուսներին, որ մտադրություն ունի հարվածել սիրիական ռազմաբազաներից մեկին եւ այսօր երեկոյան նոր Պեսկովը հայտարարում է, որ ամերիկյան կողմը տեղյակ է պահել: Եթե ամերիկյան կողմը տեղյակ է պահել եւ ռուսները չեն արձագանքել Ամերիկայի ագրեսիային կամ չեն զգուշացրել, որ հակահարված կլինի՝ այստեղից հետեւություն. ռուսները եւ ամերիկացիները համագործակցում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Եվ սա նորություն չէ: Վերջին շրջանում նույն Սիրիայում խոսք է գնում թուրք-ռուսական համագործակցության մասին, երբ որ Ռուսաստանը թույլ տվեց, որ թուրքական բանակի օգնությամբ Սիրիայի հյուսիսում գտնվող «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաեւ Սիրիայի ընդդիմադիր շարժումների ահաբեկչական խմբավորումները ազատագրեն Հալեպից ոչ հեռու գտնվող Ալ-Բաբ քաղաքը: Այսինքն, այստեղ Ռուսաստանը բազմակողմանի խաղ է տանում ե՛ւ Թուրքիայի ե՛ւ ԱՄՆ-ի հետ: Եվ ամերիկյան այս վերջին հարձակումից հետո կարծիք է ստեղծվում, որ Ռուսաստանը փորձում է Թրամփին ձերբազատել ռուսական դրածոյի կոչումից: Հիմա Պուտինը եւ Թրամփը խաղեր են տանում, որ տեսեք-տեսեք ԱՄՆ-ն հարվածում է Սիրիային, իսկ Ռուսաստանը դրանից զայրանում է:

Կարող է լինել նաեւ մեկ այլ տարբերակ. եթե այդ խաղը չէ, ապա Սիրիայում ԱՄՆ-ն ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելով, ռմբակոծելով ռազմաբազան՝ ուղղակիորեն նվաստացրեց Ռուսաստանին՝ ցույց տալով միջազգային հանրությանը, որ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել ԱՄՆ-ի դեմ: 

- Կան տեսակետներ, որ Սիրիայում քիմիական զենքը ոչ թե Բաշար ալ Ասադն է կիրառել, այլ ԱՄՆ-ն, որպեսզի պատրվակ ունենա Սիրիայում Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու:

- Առաջին անգամ չէ, որ այնտեղ օգտագործվում է քիմիական զենք: Այն, որ սիրիական զորքերը կարող էին քիմիական զենք օգտագործել ԻԳԻԼ-ի մոտ գտնվող քաղաքի մոտ, անտրամաբանական է: Բաշար ալ Ասադը հիմար չէ, նա շատ լավ գիտի, որ միջազգային հանրությունը ուշի ուշով հետեւում է, որ սխալ կատարի, մեղադրեն ռազմական հանցագործությունների մեջ: 6 տարի շարունակվող պատերազմում Բաշար Ալ Ասադը չէր կարող հենց այդ պահին սխալվել, երբ սիրիական բանակը բավական մեծ հաջողությունների է հասել, ազատագրել Հալեպը եւ այլն: Սա ամերիկյան ձեռագիր է: Պետք չէ մոռանալ, թե Սադամ Հուսեյնին ինչ պատրվակով գահընկեց արեցին եւ սպանեցին: Նույը Լիբիայի վրա հարձակումը: Իրաքին մեղադրում էին քիմիական զենք օգտագործելու մեջ: ԱՄՆ-ն այս մեթոդներով է հաշվեհարար տեսնում այն երկրների ղեկավարների հետ, որոնք չեն վարում ամերիկամետ արտաքին քաղաքականություն:

- Պարոն Համբարյան, ըստ ձեզ ինչո՞վ կավարտվի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի այս խրախճանքը, ինչպես դուք անվանեցիք տեղի ունեցողը:

- Իմ կարծիքով, անդրկուլիսյան բանակցությունների միջոցով կփորձեն մեղմել իրավիճակը: Ռուս-ամերիկյան բանակցություններ տեղի կունենան եւ ռուսներն ու ամերիկացիները կփորձեն պահպանել այն ստատուս քվոն, որ կա:

Տպել
12085 դիտում

Դատական իշխանության դիագնոզը․ ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարտի 1-ի տուժողներց Սաղաթելյանի իրավունքների խախտումները

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է