Դեպրեսիան լայնորեն տարածվում է, բուժումն անվճար է. ՀՀ գլխավոր հոգեբույժ

Դեպրեսիա` տրտմության զգացում եւ հույսի կորուստ կամ ուղղակի ընկճախտ: Սա զուտ միայն անկումային տրամադրություն չէ ու ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության բացակայություն: Դեպրեսիան հիվանդություն է, որն ունի բարդության թեթեւ, միջին ու ծանր աստիճաններ եւ բոլոր դեպքերում բուժելի է:

Այդուհանդերձ, դեպրեսիվ խնդիրների դեպքում քչերն են դիմում մասնագետի օգնությանը, եւ հիվանդությունը լայնորեն տարածվում է: Արդյունքում դեպրեսիան անաշխատունակության կամ առողջության կորստի հանգեցնող երկրորդ գործոնն է:

Առողջապահության համաշխարհային օրը` ապրիլի 7-ը, այս տարի նվիրված էր դեպրեսիային եւ օրվա կարգախոսն էր՝ «Եկ խոսենք»: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հրապարակված տվյալների համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի գրանցվող 128 հազար ինքնասպանությունների հիմնական պատճառը դեպրեսիան է: Տարածաշրջանում դեպրեսիվ խանգարումներով մարդկանց թիվը կազմում է շուրջ 40 մլն:

2015 թվականի դրությամբ, առողջության գլոբալ գնահատման` վերջերս հրապարակված տվյալների համաձայն, այս խանգարումների տարածվածության ցուցանիշները տարբեր երկրներում տատանվում են բնակչության ընդհանուր թվաքանակի 3.8- 6.3 տոկոսի միջակայքում:

Իսկ որքան է մասնավորապես Հայաստանում դեպրեսիա ունեցող մարդկանց թիվը: ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ասաց, որ այդպիսի վիճակագրություն չունի: Նշեց, որ դեպրեսայի պատճառով հոգեբուժական հաստատություններ դիմածների թիվը վերջին տվյալով կազմել է 180, իսկ դրանով հնարավոր չէ առկա վիճակի մասին պատկերացում կազմել: «Դրանք ծանր դեպրեսիայով դիմածներն են, որոնք նույնիսկ ինքնասպանության փորձեր են արել եւ այլն, ու շատերը ոչ հոժարակամ են հոսպիտալացվել»,- ասաց գլխավոր հոգեբույժը:

Մեր հարցին պատասխանելով՝ նա մանրամասնեց, որ օրինակ իր ղեկավարած «Նորք» հոգեբուժական կենտրոնում ներկա պահին կա դեպրեսիվ խնդիրներ ունեցող 10-13 հիվանդ, որոնցից երեքն ինքնասպանության փորձ են կատարել:

«Դեպրեսիայի բուժումն անվճար է»,- հայտարարեց Սամվել Թորոսյանը եւ հավաստիացրեց, որ դա ոչ միայն թղթի վրա է: 

Նշվում է, որ դեպրեսիան, բուժելուց բացի, կարելի է նաեւ կանխարգելել: ՀՀ գլխավոր հոգեբույժը մեր զրույցում մանրամասնեց, որ դա հնարավոր է անձն իր մեջ չպարփակվելով ու նաեւ ուրիշին լսել կարողանալով, նրան կարեկից ու աջակից լինելով: Ասել է թե` դեպրեսիայի կանխարգելումը մեծապես կախված է ինչպես տվյալ մարդուց, այնպես էլ նրա դիմացինից, հարազատից, բարեկամից:

«Դեպրեսիան կարելի է կանխարգելել խոսելով, դիմելով, մարդուն մենակ չթողնելով: Մենք միշտ եղել ենք այն ազգը, որ կարողացել ենք կիսվել մեկս մյուսիս հետ: Հնարավոր է` դրա պատճառը ժամանակներն էին, մարդիկ ապրում էին ավելի մեծ ընտանիքներով: Երբ որ 20-25 տարի առաջ ֆիններն ասում էին, որ իրենց երկրում դեպրեսիայի լայն տարածվածությունը պայմանավորված է նրանով, որ խուտորներում մարդիկ իրարից շատ հեռու են ապրում, ես զարմանում էի: Հիմա մենք նկատում ենք, որ մեզ մոտ էլ մարդանց շփումները պակասել են, իրար տուն գնալ-գալն է պակասել, հարազատների իրար հետ կիսվելն է պակասել, մեկը մյուսի հոգսերով ապրելն է պակասել: Դա իհարկե շատ մեծ դեր է խաղում դեպրեսիայի առաջացման գործում»,- մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր հոգեբույժը:

Նրան հարցրինք, թե աշխարհի տարբեր երկրների բնակչության շրջանում դեպրեսիայի միջինը 5 տոկոս տարածվածությունը արդյո՞ք մեծ թիվ է ու արժանի առանձնահատուկ ուշադրության: «Այո: Իհարկե: Նախատեսվում է, որ 2020 թվականին դեպրեսիան պետք է լինի երկրորդը` հաշմանդամության բերող հիվանդությունների մեջ: Առաջին տեղում դեռեւս սիրտ-անոթային հիվանդություններն են»,- պատասխանեց նա:

Բայց ինչքան էլ դեպրեսիայի տարածումը բազմաթիվ վտանգներ է պարունակում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, պետությունները բավարար ֆինանսավորում չեն տրամադրում դրա դեմ պայքարի համար: «Նույնիսկ երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են, շատերը խուսափում են բուժումից կամ հետաձգում են այն` վախենալով շրջապատի կանխակալ կամ խտրական վերաբերմունքից: Այս իրավիճակին է գումարվում նաեւ պետական  ֆինանսական ցածր մակարդակը` հանգեցնելով դեպրեսիայի ախտորոշման եւ բուժման ոլորտում էական խնդիրների: Արդյունքում դեպրեսիայով տառապողների միայն չնչին տոկոսն է ստանում անհրաժեշտ բուժում, որը համապատասխանում է նրանց կարիքներին»,- արձանագրում է կազմակերպությունը:

Մինչդեռ, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւի փոխանցմամբ, հաշվարկները ցույց են տալիս, որ ծախսված գումարները կարող են քառակի վերադառնալ. «Առավել տարածված հոգեկան առողջության խանգարումները, այդ թվում` դեպրեսիան, կարող են կանխվել եւ բուժվել համեմատաբար ցածր ծախսերով: Բուժումը սովորաբար ենթադրում է կամ խոսքային թերապիա, կամ հակադեպրեսանտների օգտագործում, իսկ երբեմն էլ այդ երկուսի համադրությունը: Դեպրեսիայի եւ տագնապի բուժման ծավալների ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր ԱՄՆ դոլար բերում է 4 դոլարի օգուտ` բարելավված առողջության եւ աշխատունակության տեսքով»:

Տպել
10160 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը