Ուզել է լավ բան անի, վատ բան է ստացվել. ծառերը հատած գործարարի մայր (տեսանյութ)

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում երեկ հատված թվով 23 ծառի փաստով այսօր ոստիկանություն բերման ենթարկված Ալեքսան Սամսոնյանի մայրը կարծում է, որ իր տղայի արարքի մեջ վատ բան չկա, քանի որ նրան բնակիչներն են դիմել՝ խնդրելով հատել ծառերը: Ազգանուշ Սամսոնյանին հանդիպեցինք իրենց տան բակում: Նրա պնդմամբ՝ որդին տանը չէր, առավոտից ոստիկանությունում է եղել, դեռ չի վերադարձել: Ալեքսան Սամսոնյանի մայրը, ի տարբերություն բազմաթիվ մարդկանց, ծառահատման դեպքի մեջ վատ բան չի տեսնում: «Ավելի լավ չի՞, կկանաչի, եկող տարի այս ժամանակներին կգաս, կտեսնես՝ ինչքան շիվ է տվել: Հիմա կսկսի «ճմռակալել» եւ տեղ ու ճար չի լինի: Այդպես են կտրում, մենք ծիրանն այդպես կտրում ենք, փարթամ ծառ է լինում, բերքի ծառը»,- ասաց Ազգանուշ Սամսոնյանը՝ նշելով, որ երեխաների ծնողներ են բողոքել, թե իբր հատված ծառերի մեջ չոր ճյուղեր կան եւ կարող են ընկնել երեխաների վրա: «Ուզեցել է լավ բան անի, բայց էսօր վատ բան ա եղել: Կտրված ծառերը տարել թափել է»,- նշեց տարեց կինը:

Հատված ծառերի վայրը Դավթաշեն վարչական շրջանի այգիներից մեկի հարեւանությամբ է: Մարդիկ անտարբեր չէին անցնում: Թաղամասի բնակիչներից մեկն էլ ասաց, որ բոլորն էլ տեղյակ են, թե ով է ծառերը հատել: Բնակիչների խոսքով՝ հատված ծառերի հարեւանությամբ գտնվում է Ալեքսան Սամսոնյանին պատկանող «Դելֆին» մանկական լողավազանը: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ որեւէ մեկը չի նկատել 23 ծառի հատման փաստը, քաղաքացիներն ասացին, որ ծառերը հատել են գիշերը, իսկ շենքերը ավելի հեռու են գտնվում, որպեսզի մարդիկ արագ արձագանքեին: Քաղաքացիների խոսքով՝ Ալեքսան Սիմոնյանին է պատկանում նաեւ Զովունի գյուղում գտնվող գազալցակայանը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին՝ ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
11396 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)