«Ելքը» վերելքի վրա է, շանս կա այս պրոցեսը վերածել «սեւ ու սպիտակի» ընտրության. քաղաքագետ

Երեկ հստակ դարձավ, որ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, «Կոնգրես-ՀԺԿ», «ՕՐՕ» դաշինքները, Կոմունիստական կուսակցությունը հայտարարեցին, որ չեն մասնակցում ընտրություններին: Շատերը համարում են, որ ստեղծված իրավիճակում Երեւանի ավագանու ընտրություններում «սեւ ու սպիտակի» պայքար է սպասվում: Նման կարծիքի է նաեւ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը.

- Պարոն Հակոբյան, ըստ ձեզ, ինչո՞ւ բոլոր քաղաքական ուժերը հետ կանգնեցին ընտրություններին մասնակցելու մտքից:

- Եթե լիներ ընդհանուր հրաման՝ մասնակցելու, հրաժարվողներից շատերը կմասնակցեին: Բայց ովքեր որ պարտվել էին ընտրություններում կամ իրենց նպատակին չէին հասել, նրանց դիրքորոշումը հասկանալի էր՝ մի կողմից ռեսուրսների պակաս, մյուս կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով թիմի կոտրված լինելը: Խորհրդարանական ընտրությունները որոշակի պատկեր տվեցին, թե քաղաքում ինչ վիճակ է, ինչ շանսեր կան: Փոքր-ինչ տարօրինակ էր «Ծառուկյան» դաշինքի եւ Դաշնակցության վարքագիծը:

Դաշնակցության այսօրվա ռեսուրսները (ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ վարչական) զոռով բավարարեցին խորհրդարանական ընտրությունների համար եւ ես կարծում եմ՝ իրենք իրենց հիմնական ծրագիրը մոտակա քաղաքական էտապի համար լուծել են: «Ծառուկյան» դաշինքի դեպքում խնդիրը ոչ այնքան այն էր, որ քիչ հնարավորություն ունեին Երեւանում (չնայած դա էլ կար. Ծառուկյան դաշինքի ձայները ավելի շատ մարզերում են, քան Երեւանում), որքան այն, որ Գագիկ Ծառուկյանի ծրագրում ի սկզբանե այս ընտրություններին մասնակցելը հարցական է եղել: Նա խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր միայն այն պատճառով, որովհետեւ հակառակ դեպքում, 2018 թվականին (Սերժ Սարգսյանի՝ պաշտոնից հեռանալուց հետո) իր համար որոշակի անորոշություն կստեղծվեր: Իր համար անորոշություն էր ստեղծվում, թե ով է լինելու երկրի առաջին դեմքը եւ ինքը ինչ երաշխիքներ ունի այդ հնարավոր փոփոխությունների ընթացքում: Հակառակ դեպքում, ինքն իրեն բավականին հարմարավետ էր զգում նաեւ քաղաքականությունից դուրս: Հիմա ինքը մտավ քաղաքական դաշտ: Ես կարծում եմ՝ արձանագրվեց իր համար բավականին տանելի արդյունք, քաղաքական գլխավոր խնդիրը լուծվեց:

- Սկզբում նշեցիք, որ եթե հրաման լիներ՝ քաղաքական ուժերը կմասնակցեին: Ի՞նչ է սա նշանակում:

- Ես կարծում եմ, որ եթե իշխանությունները, մասնավորապես, Բաղրամյան 26-ը մեծ կարիք ունենար, որ քաղաքական ինչ-ինչ ուժեր մասնակցեին, ապա նման որոշում կլիներ եւ քաղաքական ուժերից շատերը կմասնակցեին:

- Ի՞նչ նկատի ունեք կարիք ասելով:

- Ես կարծում եմ իշխանությունները հիմա կարիք չունեն, որ ձայների փոշիացում լինի, որ Երեւանի ավագանիում ունենան մեծ բազմազանություն: Նման խնդիր կար պառլամենտական ընտրությունների ժամանակ, բայց հիմա չկա:

- Դա ի՞նչ է նշանակում. ՀՀԿ-ն հիմա ավելի՞ շահեկան վիճակում է:

- Հաշվի առնելով, որ նոր են խորհրդարանական ընտրությունները ավարտվել, որում որոշակի սխեմաներ են աշխատել՝ այդ թվում ցուցակներ, լծակներ, ես կարծում եմ ՀՀԿ-ն կարող է նույն տեխնոլոգիաները աշխատացնելով կրկնել արդյունքը: Վստահություն կա իրենց մոտ:

- ՀՎԿ-ի համար այս ընտրությունները արդյո՞ք շանս չէին՝ խորհրդարանական ընտրություններից հետո կորցված հեղինակությունը փրկելու: Ինչո՞ւ ՀՎԿ-ն հրաժարվեց մասնակցել ավագանու ընտրություններին:

- «Հայկական վերածնունդը» տվյալ պարագայում ճիշտ գնահատեց իր ռեսուրսները: Իրենք վերջին շրջանում ոչ միշտ էին ադեկվատ վերաբերվում իրենց հնարավորություններին եւ գերագնահատում էին դրանք: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները իրենց համար սառը ցնցուղ էին եւ իրենք հասկացան, որ այնուամենայնիվ ինչ-որ բան այն չէ: Հասկացան, որ իրենց դադար է պետք՝ վերագնահատելու իրավիճակը, եթե քաղաքականությամբ են շարունակելու զբաղվել՝ ինչ-որ բան փոխելու: Ես կարծում եմ՝ ճիշտ արեցին, որ ոտքով-գլխով չմտան այս ընտրությունների մեջ, որովհետեւ իրենց նորից ֆիասկո էր սպասվում:

- Ըստ ձեզ, այս պահի դրությամբ ի՞նչ շանսեր ունեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժը:

- ՀՀԿ-ն պետք է փորձի ակտիվ քարոզարշավ անցկացնել, որպեսզի կարողանա հետո բացատրել, թե ինչպես ստացվեց, որ շատ ձայներ հավաքեցին: Ձայն բերողները իրենց մեխանիզմներով աշխատելու են նաեւ այստեղ:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին: «Ելքը» հիմա, ըստ էության, վերելքի վրա է, «Ելք»-ի համար սա նույն քաղաքական պրոցեսի երկրորդ ռաունդն է, բայց այն տարբերությամբ, որ եթե առաջին ռաունդում պետք է կարողանային հանրությանը բերել այն գաղափարի, որ իրենք են ընդդիմության լիդերները, ապա այժմ այլ խնդիր ունեն: Եթե «Ծառուկյան» դաշինքին մի կողմ դնենք, որովհետեւ այս դաշինքի ղեկավարի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միշտ երկակի է՝ ընդդիմադիր լինելու մասով, ապա «Ելքը» հիմա հանդես է գալիս որպես խորհրդարանական ընդդիմության լիդեր: Եվ հիմա, երբ այդ ալիքի վրա իրենք պայքարը շարունակում են քաղաքապետի պաշտոնի համար՝ ունենալով քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, իրենք շանս ունեն կոնցենտրացնել չմասնակցող ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Եթե համարենք 15 տոկոս ունեին Երեւանում, ապա հիմա շանս կա ընտրությունը վերածելով երկբեւեռ ընտրության՝ սեւ ու սպիտակի, հնարավորինս ընդդիմադիր հավաքել ընտրազանգվածի ձայները, այն ձայները, որոնք տեղաբաշվել էին տարբեր ուժերի մեջ:

Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը այս ընտրություններում ունի իր յուրահատուկ խնդիրը: Որոշակի շրջանակներ հիմա իրեն կմեղադրեն ընդդիմադիր ձայները փոշիացնելու մեջ, նման պրոցես լինելու է: Մյուս կողմից՝ դա նորաստեղծ կուսակցություն է եւ իր համար այս ընտրությունները նոր պրոյեկտի շնորհանդես են, որով առիթ ունի ճանաչելի դարձնել իր բրենդը: Չեմ կարծում, որ նրա ստանալիք ձայները զգալի կլինեն: Ես մինչեւ այժմ պատկերացում չունեմ, թե ինչ ռեսուրսներ ունեն, ինձ համար պարզ չեն, թե ովքեր են ցուցակում: Բայց դա եւս հասկանալի է, նոր կուսակցություն է:

- «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ կփորձե՞ն ՀՀԿ-ի համար աշխատել, թե՞ ձեռքները կլվանան:

- Այդ ուժերի մասնակցությունն էլ, չմասնակցությունն էլ ՀՀԿ-ի համար նոր շանս է: Բոլոր ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը ներկայացուցիչներ ունեն, որոնք աշխատելու են ՀՀԿ-ի համար՝ ոմանք ուղղակիորեն, ոմանք էլ երեւի այլ մոտիվացիաներից ելնելով:

Տպել
3830 դիտում

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»