Ո՞րն է Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելու իրական պատճառը

Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կամ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմասնակցելը անակնկալ էր քաղաքական դաշտի համար:

Դժվար է պատկերացնել, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած եւ մոտ 430 հազար ձայն տարած քաղաքական ուժը Երեւանի ընտրություններին չի մասնակցի: Ընդ որում, այդ դաշինքը միայն Երեւանում ստացել է մոտ 104 հազար ձայն:

Ավելին, 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ստացել էր դրանից քիչ պակաս՝ 20,6 տոկոս կամ 97.166 ձայն: Այս դինամիկայից կարելի է ենթադրել, որ Երեւան քաղաքի ընտրություններին էլ կարող էր գոնե անցողիկ շեմը հաղթահարել: Իսկ դաշինքի համար անցողիկ շեմը համարվում է 8 տոկոսը կամ տվյալ դեպքում մոտ 40 հազար ձայնը: Ուրեմն, ինչու «Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշեց չմասնակցել այս ընտրություններին, կամ ինչը նրան ստիպեց նման որոշում կայացնել: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու իր այդ որոշումն անցած կիրակի օրը պատճառաբանել էր նրանով, որ մայրաքաղաքի զարգացման համար փաստարկված եւ հիմնավոր ծրագիր չունեն: «Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու եւ հանրությանը ներկայացնելու համար: Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին եւ երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի եւ դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որեւէ ընտրության»,- հայտարարել էր Ծառուկյանը:

Վերջինս նաեւ հավելել էր, թե իր այդ որոշումը կարող է «մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու»՝ ակնարկելով «Ելք» դաշինքին ու «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Իհարկե, դժվար է հավատալ, որ սա է Ծառուկյանի որոշման հիմնական պատճառը: Ինչու պիտի նա իր հաշվին տեղ տար այլ ուժերի, թեկուզ եւ դրանք նոր ստեղծված թիմեր լինեն, հատկապես որ ընդամենը օրեր առաջ խորհրդարանական ընտրություններին կատաղի պայքար էր մղվում այդ ուժերի միջեւ: Իրական պատճառը կարող է այլ տեղ թաքնված լինել: «Ծառուկյան» դաշինքից որեւէ այլ մեկնաբանություն կամ բացատրություն չի հնչել: Ավելին, այդ ուժի ներկայացուցիչները խորը ընդհատակ են անցել, հեռախոսազանգերին չեն պատասխանում կամ լրագրողների հետ հանդիպելու ժամանակ էլ փորձում են հնարավորինս խուսափել նրանցից: «Նույնիսկ եղանակի տեսության մասին ինձ հարցեր չտաք»,- երեկ ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի ռեյտինգային թեկնածուները Հանրապետական կուսակցության նման այս եւ նախորդ ընտրությունների ժամանակ լայնածավալ ընտրակաշառք են բաժանել: Այսինքն, վերը նշված քվեները նաեւ այդ գնով են ապահովվել: Բայց ինչպես նախօրեին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց՝ ընտրակաշառք տվողների գրպանները թեթեւացել են, եւ այս անգամ դժվար թե տասը կամ քսան հազարանոց դրամներ բաժանեն: Իսկ Ադիբեկյանը պատահական հայտարարություն չի անում: Նա միշտ իշխանությունների ցանկություններն է արտահայտում եւ նրանց ուղերձը հղում հանրությանը: Եվ իսկապես, որոշ տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցությունը կամ Տարոն Մարգարյանը որոշել են ընտրակաշառք չբաժանել: Նրանք որոշել են այս անգամ հաղթել միայն իրենց վարչական, թաղային ու այլ ռեսուրսների հաշվին: Իսկ եթե ՀՀԿ-ն ու Տարոն Մարգարյանը որոշել են փող չբաժանել եւ ընտրություններին «մաքուրով» հաղթել, ապա նրանք դա թույլ չէին տա նաեւ «Ծառուկյան» դաշինքին: Իսկ Գագիկ Ծառուկյանը շատ լավ պատկերացնում է, որ տվյալ դեպքում իր հնարավորությունները շատ քիչ են լինելու, հատկապես որ ընտրողն իրեն որպես փող բաժանող է ընկալում, և հատկապես որ ինքը վարչական լծակների չի տիրապետում: Այս պարագայում արդեն նրա ձայները կտրուկ նվազելու են:

Բացի այդ, նրանք չունեն քաղաքապետի ընդգծված, ուժեղ թեկնածու, որը կփոխարիներ ընտրակաշառքին: «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, որի մասին հայտարարում էին, թե կգլխավորի Երեւանի ավագանու ցուցակը, Երեւանի քաղաքապետի ուժեղ թեկնածու կամ ուժեղ մրցակից չէր կարող համարվել: Իսկ Գագիկ Ծառուկյանին ու «Ծառուկյան» դաշինքին պե՞տք է Երեւանի ավագանու ընտրություններին նման անկում գրանցել այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններին բավականին լավ՝ մոտ 28 տոկոս ձայն է ստացել: Իհարկե ոչ: Նման հաջողությունից անմիջապես հետո նրանք դժվար թե թույլ տային, որ հանրության մեջ ցածր ցուցանիշ ունեցող ուժ դառնային: Թեկուզ եւ դա Երեւանի ավագանու ընտրությունները լինեն:

Բայցի այդ, Երեւանի ավագանին Ազգային ժողովը չէ, որ փոքր խմբակցություն ունենալն էլ քաղաքական ուժերի համար խիստ կարեւոր լինի: ԲՀԿ-ն Երեւանի ավագանու կազմում  հիմա էլ ունի մեծությամբ երկրորդ խմբակցությունը, բայց դա մայրաքաղաքի կառավարման գործում մինչեւ հիմա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել: Ծառուկյանը թերեւս շատ լավ հասկանում է, որ իրեն բոլորովին պետք չէ այս ընտրություններում ընդամենը անցողիկ շեմը հաղթահարելու եւ քաղաքապետի որոշումների վրա ազդեցություն չունեցող խմբակցություն ունենալու համար գնալ զոհողությունների:

Եվս մի կարեւոր հանգամանք: Քաղաքական դաշտում կարծիք կա, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա «Ծառուկյան» դաշինքի քաղաքական գործունեությունը  այնքան էլ իշխանություններից անկախ չէ եւ ծավալվում է իշխանությունների հետ համաձայնության դաշտում: Դա նշանակում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման վրա էլ կարող են նույն իշխանությունները ազդած լինել՝ ելնելով իրենց ինչ-ինչ քաղաքական նպատակներից:

Տպել
16849 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին