Մոտ մեկ ամսից երեւանցիները ընտրելու են մայրաքաղաքի ավագանի, որն էլ իր հերթին ընտրելու է Երեւանի քաղաքապետ:

Ավագանիում մեծամասնություն ունենալու, ապա եւ քաղաքապետ ունենալու հայտ է ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն: Պարզ է որ ՀՀԿ-ի քաղաքապետը լինելու է Տարոն Մարգարյանը: Ու հիմա բնական հարց է ծագում` արդյոք վերջին տարիներին Երեւանը այնքան լա՞վ է կառավարվել, որ ՀՀԿ-ն հավակնում է շարունակել այդ գործը: Քաղաքի կառավարում ասվածը շատ լայն հասկացողություն է: Եվ առաջիկայում կանդրադառնանք դրա տարատեսակ բաղադրիչներին առանձին-առանձին, սկսած տրանսպորտից ու երթեւեկությունից, մինչեւ կանաչապատում եւ ճարտարապետություն:

Սկսենք նրանից, թե ինչպես են հետեւողականորեն ու անկասելիորեն վերանում Երեւանի պուրակներն ու այգիները: Վերը բերված լուսանկարները արված են տիեզերքից: Առաջինը արվել է 2000 թվականին, երկրորդը վերցված է maps.google.com ինտերնետային ռեսուրսից եւ հավանաբար արվել է վերջին երկու տարիներին: Լուսանկարում Հաղթանակի զբոսայգին է եւ դրանից դեպի արեւմուտք ընկած հարակից տարածքը: 2000 թվականին արված լուսանկարում (օղակի մեջ) պարզ երեւում է, որ այդտեղ դեռ պուրակ է, չկան շինություններ: Երկրորդ լուսանկարում արդեն նույն տարածքն է շինություններով լեցուն:

Սա մայրաքաղաքի ամենաթանկ տարածքներից մեկն է: Իր մակերեսով այդ հատվածը բավականին մեծ է` Հաղթանակ զբոսայգու զբաղեցրած տարածքի մոտ կեսը: Եվ ընդամենը մի քանի տարվա ընթացքում այդ հսկայական տարածքը, որը կարող էր դառնալ հրաշալի այգի, վերածվեց մի քանի մարդկանց տնամերձերի:

Այս տարածքում հիմա ապրում են նախկին եւ գործող բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից երկուսը, ի դեպ, հասցրել են զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնները: Այսպես. այս տարածքում առանձնատներ ունեն գործող վարչապետ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ  պետեկամուտների կոմիտեի գործող նախագահ Վարդան Հարությունյանը եւ այլք:  

Հիմա` մի պարզ հարց: Մայրաքաղաքի կանաչապատ ու ազատ տարածքները տնամերձերի բաժանելն ու ծախելը ճիշտ կառավարման դրսեւորո՞ւմ է, թե այլ բան: Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա քաղաքի կառավարումը ստանձնած խմբավորումը` ՀՀԿ-ն, իր տարբեր քաղաքապետերի օրոք պարզապես կտոր- կտոր ծախծխել է այն, ինչ ընկել է իր ձեռքի տակ, տվյալ դեպքում Հաղթանակ զբոսայգու հարակից պուրակը: Ընդ որում սա ծախված բազմաթիվ տարածքներից միայն մեկն է:

Ավելի հստակեցնելու համար նշենք, որ  2001-2003 թվականներին Երեւանի քաղաքապետն է եղել Ռոբերտ Նազարյանը, 2003-ից 2009-ը` Երվանդ Զախարյանը, 2009-2010 թթ.` Գագիկ Բեգլարյանը, 2010-2011 թթ. Կարեն Կարապետյանը, 2011-ից մինչեւ հիմա՝ Տարոն Մարգարյանը: Նրանք բոլորը ՀՀԿ անդամներ են կամ առնվազն եղել են այդպիսին: Հիմա այդ նույն ՀՀԿ-ն ուզում է շարունակել «կառավարել» Երեւանը:

Տպել
6917 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին