2016 թվականին Արցախում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9.2 տոկոս

12/04/2017 schedule16:00

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանն այսօր հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական տարեկան ցուցանիշները: ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն:

ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի եւ 101.6 տոկոսի փոխարեն): 2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3 հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար կամ 2965.7 Եվրո` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի եւ 2721.1 Եվրոյի դիմաց:

2016թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ 2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս: Արդյունաբերություն: 2016թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 59.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 58.6 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 109.7 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում եւ բացահանքերի շահագործումում` 139.2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 91.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում` 110.8 տոկոս եւ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում` 99.5 տոկոս:

ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետեւյալն է. հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում` 29.0%, մշակող արդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում` 36.0% եւ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում՝ 1.2%: 2016թ. արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է 95.8 տոկոս, ընդ որում՝ աճ արձանագրվել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում, համապատասխանաբար` 8.6 եւ 1.4 տոկոսներով:

Գյուղատնտեսություն: Գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը 2016թ. փաստացի գներով կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 7.4 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: 2016թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի եւ հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31.2 տոկոս), մսի (26.4 տոկոս), կաթի (15.0 տոկոս) արտադրությանը:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.2 տոկոսային կետով հացահատիկային եւ հատիկաընդեղենային, 2.1 տոկոսային կետով՝ բանջարեղենի եւ 0.4 տոկոսային կետով կերային մշակաբույսերի արտադրության տեսակարար կշիռները: 2016թ. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 13.7 տոկոսով, խոզերինը`19.7 տոկոսով, ՄԵԱ` 16.6 տոկոսով եւ թռչուններինը` 8.3 տոկոսով:

Շինարարություն: 2016թ. հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը: Շինարարության 30.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: Հանրապետությունում իրականացված շինարարության 24.3%-ը բաժին է ընկել փոխադրումներ եւ պահեստային տնտեսության, 20.1%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը` հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ճյուղերին:

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է մարդասիրական 25.3%-ով, բնակչության՝ 28.3%-ով, կազմակերպությունների` 30.2%-ով, համայնքների` 38.3 %-ով, օտարերկրյա ներդրողների` 62.5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը եւ հակառակը, 82.6%-ով աճել է արտաբյուջետային, 61.8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14.8%-ով` պետական բյուջեի եւ 2.7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

Արտաքին առեւտուրը: ԼՂՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առեւտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առեւտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առեւտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:

Սպառողական շուկա: 2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առեւտրի շրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին: 2016թ. առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 99.6 մլրդ դրամ, 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 12.6 տոկոսով: 2016թ. մանրածախ առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 85.9 մլրդ դրամ, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 4.8 տոկոսով: 2016թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 590.0 հազ. դրամ: 2016թ. հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 53.9 մլրդ դրամ, 2015թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3.7 տոկոսով: 2016թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, տեղեկատվության եւ կապի, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ծառայությունները, համապատասխանաբար` 36.8, 16.9, 10.2 տոկոս:

Գներ: ԼՂՀ սպառողական շուկայում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: ԼՂՀ-ում 2016թ. դեկտեմբերը 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6, ծառայությունների սակագներինը՝ 99.4 տոկոս:

Բնակչության դրամական եկամուտներ եւ ծախսեր: Բնակչության դրամական եկամուտները 2016թ. կազմել են 161.6 մլրդ դրամ եւ նախորդ տարվա համեմատ աճել են 3.6 տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 155.6 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.3 տոկոսով: Բնակչության դրամական եկամուտների ընդհանուր ծավալից 2016թ. ապրանքների գնման եւ ծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է 117.7 մլրդ դրամ (72.8 տոկոս), պարտադիր վճարումների եւ կամավոր մուծումների վճարման համար՝ 7.0 մլրդ դրամ (4.3 տոկոս): Փաստորեն, բնակչության դրամական եկամուտները 6.0 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը: Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2016թ. կազմել են 157.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով: 2016թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ) կազմել է 152.7 հազ. դրամ եւ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով: Ընդ որում՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում եւ կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ եւ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով: Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը:

Ֆինանսներ եւ դրամաշրջանառություն: ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն նվազել են 1.8 տոկոսով: 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 2.5 անգամ: Պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 14.7%` նախորդ տարվա 16.5%-ի փոխարեն, հարկեր եւ տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.1%` նախորդ տարվա 15.9%-ի փոխարեն: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի(մասնաճյուղերի), վարկերը կազմել են 118.8 մլրդ դրամ եւ 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 17.9 %ով: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ներգրավված ավանդները կազմել են 74.5 մլրդ դրամ եւ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 21.5 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.0 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 22.0 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 19.0 տոկոսը ցպահանջ են, 81.0 տոկոսը` ժամկետային: Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2016թ. կազմել են 28.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 28.6 մլրդ դրամի փոխարեն:

Ժողովրդագրություն: 2016թ. ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2471 երեխա, մահացածների թիվը` 1222 մարդ, բնական աճը՝ 1249 մարդ:

Տպել
1604 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին