Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է

12/04/2017 schedule17:30

2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում եւ համայնքներում ձեւավորվել է ներդրումային ծրագրերի մշակման եւ ներկայացման գործընթացը:

Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացվել են թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ 140 ներդրումային ծրագրերի հայտեր:

Առավել իրատեսական 11 ծրագրեր 2017 թ. փետրվարի 21-ին ներդրողների մասնակցությամբ քննարկվել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Քննարկումների արդյունքներով տրված հանձնարարականների համաձայն արդեն իսկ 2 ծրագիր ֆինանսավորվել են, իսկ մյուս 9 ծրագրի մասով ընթանում են ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների աջակցության գործընթացները:

Մասնավորապես, Լոռու մարզից ստացված «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվող 35,0 մլն ՀՀ դրամ գումարից 14.03.2017թ-ին տրամադրվել է վարկի 1-ին փուլը՝ 20,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով` տարեկան 12% տոկոսադրույքով: Վարկի առաջին փուլի ծախսման հիմնավորումները ներկայացնելուց եւ մոնիթորինգ իրականացնելուց հետո կտրամադրվի վարկի 2-րդ փուլը` 15,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ Տավուշի մարզից էլ ստացված «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով ակնկալվող 10,0 մլն դրամ վարկային միջոցները տրամադրվել են տարեկան 10% տոկոսադրույքով` 14.03.2017թ-ին կնքված պայմանագրի հիման վրա:

Միաժամանակ, Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից եւ մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից 2017 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակում նախատեսվում է 5,0 մլն ՀՀ դրամը տարեկան 4% տոկոսադրույքով տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի «Սիրիահայերի աջակցության ծրագրի» շրջանակներում, իսկ 10 մլն ՀՀ դրամը` «ՓՄՁ ներդրումներ»  Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸվարկավորման հաշվին` տարեկան 11% տոկոսադրույքով:

Արագածոտնի մարզի ««Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում եւ զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում» ներդրումային ծրագրով ակնկալվող 300,0 մլն ՀՀ դրամը նախատեսվում է տրամադրել տարեկան 12% տոկոսադրույքով եւ 3% սուբսիդավորմամբ (վարկի առաջին 2 տարվա համար): Նույն մարզում «Էկոտուրիզմի եւ հանգստյան գոտու հիմնում` «Էկոմյունիթի»» ծրագրի իրագործման նպատակով` ներկայումս ընթանում են էկոթաղամասի համար նախատեսված 4,0 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակության փոփոխության գործընթացները:

Շիրակի մարզի «Բասեն հյուրանոցային համալիրի, առեւտրի կենտրոնի կառուցում եւ հանրային սննդի կազմակերպում» ծրագրի իրագործման նպատակով էլ ներկայումս ընթանում են «Բասենի Գովք» ՍՊԸ-ին անհատույց սեփականության իրավունքով Գյումրի քաղաքի նախկին Շիրակ հյուրանոցի շինության եւ հողամասի նվիրատվության գործընթացները:

Մնացած 5 ներդրումային ծրագրերի մասով ընթանում են դրանց ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների աջակցության ուսումնասիրության գործընթացները:

Տպել
1809 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը