80-ամյա քաղաքացին դատի կտա սոցապնախարարությանը՝ հաշմանդամության 2-րդ կարգ չտալու համար

Երրորդ կարգի հաշմանդամության ունեցող 80-ամյա Գեւուշ Ամիրխանյանը համոզված է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրեն արդեն 2 տարուց ավելի է դիտավորյալ հաշմանդամության 2-րդ կարգի կարգավիճակ չի տրամադրում: Այս մասին Գեւուշ Ամիրխանյանն ասաց Armtimes.com-ի հետ զրույցում՝ մանրամասն պատմելով, թե ինչ փորձությունների միջով է անցել, սակայն չի կարողանում իր իրավունքները պաշտպանել:

Նա պատմեց, որ 2015 թվականին վիրահատել են նրա դեմքը, քանի որ դիմածնոտային խնդիրներ է ունեցել: Դրանից հետո մի աչքը մասմաբ փակված է, կարեր են դրված աչքի վրա: Վիրահատությունից շատ չանցած նա դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի 3-րդ կարգի փոխարեն դասակարգվի 2-րդ կարգ: Սակայն դիմում ընդունող աշխատակիցը փաստաթղթերն ընդունելուց հետո ասել է, որ մոտ 2 ամիս կտեւի հարցի ուսումնասիրությունը: Երկու ամիս անց քաղաքացին փորձել է պարզել, թե որ փուլում է իր դիմումը եւ տեղեկացել է, որ այն նույնիսկ չի ուսումնասիրվել: Ստիպված նորից է դիմում գրել եւ փորձաքննության է ենթարկվել: Մոտ 1 ամիս անց տեղեկացել է, որ իր դիմումի վարույթը կարճվել է, քանի որ ինքը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին (նախարարության համապատասխան հանձնաժողով):

Այս ամենից հետո նա կրկին դիմել է նախարարություն եւ պահանջել, որ վարույթն իրականացնեն, քանի որ ինքը հանձնաժողով ներկայանալու վերաբերյալ որեւէ նամակ չի ստացել: Դիմել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության այն ժամանակվա պետ Արմեն Սողոյանին, որից հետո կրկին ուղարկվել է փորձաքննության: 2016 թվականի ընթացքում նույն հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ նրան 3-րդ կարգի հաշմանդամության մասին վկայական է տրամադրել:

Գեւուշ Ամիրխանյանը ստիպված դիմում է նախարար Արտեմ Ասատրյանին եւ հանդիպում պահանջում: Նախարարին՝ Արմեն Սողոյանի ներկայությամբ նորից ներկայացնում է խնդիրը, որից հետո նրան խոստանում են հարցին ընթացք տալ:

2017 թվականի մարտի 27-ին նախարարության աշխատակազմի Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը պատասխանում է, որ եթե նա փորձաքննության որոշման հետ համաձայն չէ, ապա կարող է այն բողոքարկել վարչական դատարանում:

«Վերջին անգամ, երբ հանձնաժողով եմ գնացել, սրտաբանը, ակնաբույժն ու նյարդաբանն են եղել: Իրենք ղեկավարի հետ հավաքվել են եւ ինձ ասել են, որ դրսում սպասեմ: 15 րոպե հետո կանչեցին եւ ասեցին՝ մենք կարգը թողնում ենք 3-րդ կարգ: Ասեցին՝ ընդհանուր հիվանդություն է քոնը: Երբ երրորդ կարգ ես ստացել, դրանից հետո բավականին մեծ որոշումներ են կայացվել: Հետեւաբար, քեզ 2-րդ կարգ չի հասնում»,- ասաց Գեւոշ Ամիրխանյանը՝ նշելով, որ նախարարությունից պահանջում է ստուգել հաշմանդամության կարգ ստացածների ցանկը: Նա առաջարկում է իրեն տրամադրել 3-րդից 2-րդ կարգ ստացած քաղաքացիների ցանկը, որպեսզի համեմատեն: Եթե պարզվեց, որ կան մարդիկ, ում չէր հասնում 2-րդ կարգ, ապա կդիմի դատարան:

Գեւուշ Ամիրխանյանի խոսքով՝ նախարարությունից բազմիցս պահանջել է այդ անձանց ցանկը, սակայն իր նամակներին չեն պատասխանել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, որին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, նա այժմ կալանավորված է:

Հ.Գ. Գեւուշ Ամիրխանյանը չցանկացավ տեսանկարահանվել, քանի որ չէր ուզում դեմքի խնդիրներով նկարը տեղադրվի կայքում:

Տպել
3583 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը