Բախումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Խանդոյանի կողքին է եղել. պատգամավորը դատարան կգա՞

13/04/2017 schedule18:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատի գործով հերթական դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես եկավ մի շարք միջնորդություններով, որոնք վերաբերում էին մի քանի վկաների ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելուն եւ գործով նոր վկաներ ներգրավելուն: Այսպիսով՝ Ղարագյոզյանի առաջին միջնորդությունը վկա Երվանդ Խաչատրյանի ցուցմունքն անթույլատրելի համարելու մասին էր: Նրա խոսքով՝ վկան առանց ծանուցագրի է կանչվել քննչական բաժին: «Վարույթն իրականացնող մարմինը Արարատ Խանդոյանի վերաբերյալ չունենալով որեւէ ապացույց` փորձել է արհեստական ապացույցներ ստեղծել իրենց ապօրինաբար մեղադրանքը հիմնավորելու համար»,- հայտարարեց Արա Ղարագյոզյանը:

Բացի այդ, վկա Երվանդ Խաչատրյանը ցուցմունքներում նշել է, որ համացանցով է հետեւել Երեւանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին եւ չի տեսել, որ Արարատ Խանդոյանը որեւէ մեկի նկատմամբ բռնություն գործադրի. «Անձն ի սկզբանե չի տեսել՝ ինչպես է Արարատ Խանդոյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրել, նա քննչական բաժին կանչելու ժամանակ չի իմացել` որ գործով է ցուցմունք տալու»,- դիմելով դատարանին ասաց պաշտպանը:

Արարատ Խանդոյանի պաշտպանը միջնորդեց նաեւ անթույլատրելի համարել Լեւոն Հակոբյանի վկայությունները, քանի որ վերջինս նույնպես չի իմացել՝ ինչ գործով է քննչական կոմիտե հրավիրվել: «Քննիչի սենյակում վկա դառնալու ընթացակարգը բացակայում է քրեական դատավարությունում:  Լեւոն Հակոբյանը չէր կարող սույն քրեական գործով վկա հանդիսանալ, քանի որ որեւէ փաստական տվյալի նա չէր տիրապետում»,- ասաց Ղարագյոզյանը:

Նա նաեւ միջնորդեց անթույլատրելի համարել ոստիկանության աշխատակիցներ Արսենյանի եւ Վահե Չախմախչյանի ցուցմունքները, ըստ որի՝ Արարատ Խանդոյանին «Մեղեդի» սրճարանից բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին: Այնինչ ըստ պաշտպանի՝ Արարատ Խանդոյանը դատաքննության ընթացքում տված ցուցմունքում հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել ԱԱԾ: Բերման ենթարկվելիս Խանդոյանի հետ է եղել նաեւ համագյուղացի Աշոտ Հակոբյանը: Հենց այս հիմքով էլ Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց որպես լրացուցիչ վկա Աշոտ Հակոբյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել: Ըստ նրա՝Հակոբյանի ցուցմունքով կհիմնավորվի, որ ոստիկանության մայոր, վկա Վահե Չախմախչյանը սուտ ցուցմունքներ է տվել, ինչը էական նշանակություն ունի քրեական նյութի փաստական հանգամանքների ճշմարտության բացահայտման համար:

Դատարանում հարցաքննվելիս վկա Վահե Չախմախչյանը հրաժարվել էր մանրամասն ներկայացնել, թե ինչպես են Խանդոյանին բերման ենթարկել՝ պատճառաբանելով, որ ծառայողական գաղտնիք է,  հրաժարվել էր պատասխանել՝ արդյոք հատուկ միջոցներ են կիրառել Խանդոյանի նկատմամբ։ Վկային Խանդոյանը հարցրել է՝ իրեն ԱԱԾ տեղափոխել են, թե՝ ոչ եւ ստացել բացասական պատասխան:

Արարատ Խանդոյանի պաշտպանը միջնորդություն ներկայացվեց նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու մասին: Նա նշեց, որ դեպքի օրը Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է Արարատ Խանդոյանի կողքին եւ նա տեսել է, թե ինչպես են ոստիկանները քարեր նետում եւ սադրում, իսկ Արարատ Խանդոյանը փորձել է հանդարտեցնել. «Միջնորդում եմ, որպեսզի նրան դատակոչեն եւ հարցաքննեն որպես վկա»,- ասաց նա: Որպես միջնորդությունը հիմնավորող ապացույց Ղարագյոզյանը միջնորդությանը կից ներկայացրեց տեսաերիզներ: Դրանցից մեկում,  ըստ պաշտպանի՝ երեւում է, թե  ինչպես է Արարատ Խանդոյանը հավաքի մասնակիցներին հանդարտություն պահպանելու կոչ անում:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը իր ամբողջական պատճառաբանությունը ներկայացնելու համար ժամանակ խնդրեց: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, լսելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, հնարավորություն տվեց մեղադրող Հայկ Պետրոսյանին ծանոթանալու ներկայացված փաստաթղթերին եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 27-ը: Դատական նիստի ավարտից հետո Խանդոյանի ընկերներից մեկը մեղադրող դատախազին ստրուկ անվանեց։ «Անամոթ տպեր եք, երկիրը կործանում եք, հերոսի եք դատո՞ւմ։ Երիտասարդ տղա ես, չե՞ս ամաչում, ինչո՞վ ես զբաղված»:

Նկատենք, որ Արարատ Խանդոյանը դատաքննության ընթացքում մեկ անգամ էլ էր միջնորդել որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն դատարանն այդ միջնորդությունը ժամանակավրեպ էր համարել եւ հետաձգել: Տեղեկանալով, որ Խանդոյանը նման միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել. «Հույս ունեմ՝ դատարանը կընդունի միջնորդությունը: Պատրաստ եմ վկայել, որ Արարատ Խանդոյանը հուլիսի 20-ին էական աջակցություն է ցույց տվել իրավիճակը խաղաղեցնելու գործում: Անհասկանալի էր, թե ինչու իրավիճակի խաղաղեցման փորձերս որոշ ոստիկանների դուր չէին գալիս, եւ նրանցից ոմանք սկսեցին քարեր նետել իմ ուղղությամբ:

Եթե չեմ սխալվում՝ այդ տեսարանը ֆիքսել են նաեւ մի շարք լրատվամիջոցների տեսախցիկներ»:

Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Տպել
8418 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան