Պարզապես ծիծաղելի է, ուրիշ ոչինչ. Մովսիսյանը՝ իր թռչնաֆաբրիկայից կատարված գողության մասին

13/04/2017 schedule19:33

«Պարզապես ծիծաղելի է, ուրիշ բան չեմ կարող ասել, էդքան մի լրջացրեք թեման». ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ, «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արտյոմ Մովսիսյանը մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց մամուլի հրապարակմանը, որը վերաբերում էր ամիսներ առաջ իր ֆաբրիկայից կատարված գողությանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի երկու աշխատակից հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչ եւ իրաններ, դրանք վաճառել «Լուսակերտ» ՍՊԸ-ին:

- Պարոն Մովսիսյան, մե՞ծ է եղել ձեզ պատճառված վնասը:

- Չեմ էլ հիշում, չէ, էդքան մեծ չէր, չգիտեմ ինչու է մարդկանց նորից հետաքրքրել, երեւի իմ անձն է հետաքրքիր հասարակության համար:

- Շարունակո՞ւմ եք այս գործով զբաղվել:

- Դե էս գործով պիտի զբաղվենք, որ կարողանանք օգտակար լինել հասարակությանը եւ նաեւ մեր ընդհանուր շրջապատին:

- Նկատի ունեմ՝ գողության դեպքով:

- Չէ, օպերատիվ աշխատանք է տարել ոստիկանությունը, իրենք են հայտնաբերել: Ես շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը՝ օպերատիվ աշխատանքի համար:

- «Լուսակերտի» թռչնաֆաբրիկային էին վաճառել, դուք ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք:

- Պարզապես ծիծաղելի է, ուրիշ բան չեմ կարող ասել, էդքան մի լրջացրեք թեման:

Տպել
1934 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել