Ինչպես ծառայել ժողովրդին. եւ մեկը՝ գիտության թեկնածու

14/04/2017 schedule11:20

Մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններն են: ՀՀԿ-ի թեկնածուն դարձյալ Տարոն Մարգարյանն է: Որեւէ մեկը չի կարող հակափաստարկ ներկայացնել, թե ինչու 2011 թվականից այս պաշտոնը զբաղեցնող Մարգարյանը չի կարող շարունակել այն զբաղեցնել նաեւ հաջորդ տարիներին:

Վիքիպեդիայի նրա անձնական էջում կարդում ենք, որ նա արդեն 24 մեդալ ու շքանշան ունի: Օրինակ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից արժանացել է «Պատվավոր աշխատակից» մեդալին (2014 թ.),գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» մեդալին  (2015): Ունի անվանական ոսկյա մեդալ՝ «Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար»:

Զգալի, անգամ անուրանալի է Տարոն Մարգարյանի ավանդը նաեւ գիտության ոլորտում:

Տակավին 2013 թվականին նա թեկնածուական ատենախոսություն գրեց` Երեւանի խնդիրների եւ մայրաքաղաքի զարգացման մասին: Տ. Մարգարյանը տնտեսագիտության թեկնածու է:

Տարոն Մարգարյանի մասին եւս գիտական հոդվածներ են գրվել: Այս տարվա սկզբին մայրաքաղաքի բնակիչներն ու առհասարակ հետաքրքրասերները հնարավորություն ունեցան ծանոթանալ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանի գիտական հոդվածին՝ հետեւյալ վերնագրով. «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգածության առարկա»: Հարկավոր չեն երախտապարտ երեւանցիների խոսքերը քաղաքապետին: Նրանց փոխարեն հոդվածում ամեն ինչ ասված է. «Տարոն Մարգարյանն իր պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին, տվյալ դեպքում` երեւանցուն, ծառայելու հնարավորություն»։ «Մարգարյանի անձնական միջամտությամբ 2013 թ. ապրիլին ՀՀ ԳԱ ակադեմիայի բակում տեղադրվեցին «Երեւան» մակնիշի նստարաններ, իսկ վերջերս ասֆալտապատվեց ակադեմիայի բակային տարածքը»։

Գիտական այս հոդվածի տասը էջերում հնարավոր չէր ամբողջացնել քաղաքապետի աշխատանքը մայրաքաղաքի երաժշտական, մշակութային կյանքում. Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը նախատեսում է ասելիքը տեղափոխել նոր գրվելիք գրքում:

Վայելքի մասին խոսք լինել չի կարող: Հյուծող ու անշնորհակալ աշխատանքն է ստիպել քաղաքապետարանին 2016թ. 9000 դոլարի կոնֆետեղեն, ավելի քան 25 հազար դոլարի «Հոբելյանական» կոնյակ գնել Երեւանի կոնյակի գործարանից: Յուրաքանչյուր շիշը՝ 23 700 դրամ: Եվ 1,5 միլիոն դրամի՝ կոնյակի բաժակ:

Ինչ վերաբերում է «Երեւան» նստարաններին, ապա դրանցից յուրաքանչյուրի համար քաղաքապետարանը վճարում է ինչ-որ 165 հազար դրամ:

Պարոն Մարգարյանի տնտեսագիտական գիտելիքների, քաղաքապետարանի խնայող ռեժիմով աշխատելու մասին անձամբ կարող եմ վկայել: 2016 թվականի ապրիլի 19-ից սկսվեցին Վերնիսաժի բարեկարգման աշխատանքները: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը լրագրողներին հայտնել էր, թե Վերնիսաժի բարեկարգման համար 110 միլիոն դրամ է նախատեսվում: Ամեն շաբաթ անցնում եմ այդ տարածքով եւ շինարարության ընթացքում ակամա հետեւում էի բարեկարգման աշխատանքներին: Երկու օր առաջ, ապրիլի 13-ին, դարձյալ անցնում էի Վերնիսաժի այգով. այս անգամ բանվորները նույն ժրաջանությամբ, որով մի քանի ամիս առաջ տեղադրում էին սալաքարերը, քանդում էին դրանք:

«Մի քանի ամիս առաջ եք տեղադրել, ինչո՞ւ եք նորից քանդում»,- հետաքրքրվեցի բանվորներից: «Ձմռանն աղ են լցրել, որ սառույցը հալվի, սալիկները տեղաշարժվել են: Հիմա նորից հանում ենք, որ ամրացնենք. թուլացել են»:

Հնարավոր չէ մի քանի խոսքով չանդրադառնալ նաեւ գիտական այն միջավայրին, որը Տարոն Մարգարյանին եւ նրա պես շատերին ստիպում է քայլել ոչ թե մայրաքաղաքի կիսաքանդ եւ անձրեւոտ եղանակին կարկատվող ասֆալտով, այլ գիտության փշոտ ու բարդ արահետներով:

Տարոն Մարգարյանը գուցե թե ժամանակին գիտության ոլորտ չմտներ, եթե իրենից առաջ գիտության անդաստանն արդեն տրորած չլիներ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, եթե 2004թ. տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չպաշտպաներ թեկնածուական ատենախոսություն` գիտության մեջ լրիվ նոր խոսք ասելով իր «Թաղապետարանական կառավարման սոցիալական հարցերը» թեմայով: Բարձրագույն կրթության եւ, առհասարակ, գիտության հանդեպ հայ պաշտոնյաները, օլիգարխները, ԱԺ պատգամավորները հատուկ թուլություն ունեն:

Ժամանակին «Հետքը» գրել էր «Միկա լիմիտեդ» ընկերության հիմնադիր Միխայիլ Բաղդասարովի գիտական աստիճանի հետ կապված սկանդալի մասին. որ վերջինիս թեկնածուական ատենախոսությունը գրագողություն է երկու տարբեր ատենախոսություններից եւ ոչ թե օլիգարխի անխոնջ աշխատանքի արդյունք: Ի դեպ, պարոն Բաղդասարովը, ինչպես եւ Գագիկ Բեգլարյանը, սոցիոլոգիական գիտությունների գիտական աստիճան ունի:

Հանցագործությունների ոլորտում ակադեմիկոսի կարգավիճակ ունեցող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւս ցանկացել էր իր անվան կողքին տեսնել «պատմական գիտությունների թեկնածու» բառերի համակցությունը եւ անգամ այդ կոչմանը հավակնող ատենախոսություն է պատրաստել: Սակայն պրպտուն գիտնականի վաստակը գիտության ասպարեզում առայժմ չեն նկատել: 2012-ին լույս տեսավ «Մարզական հանրագիտարան» հաստափոր հատորը, որի համահեղինակներից էր ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Բայց ինչո՞ւ են այս մարդիկ, որոնց ձայնը լսվում է հեռավոր ֆեոդալիզմից, գիտության հետ առնչվելու ցանկություն ունենում: Փող, իշխանություն, լծակներ. այս ամենը նրանց համար քիչ է: Գիտական կոչումը նրանք համարում են կյանքի բարիք, որից չօգտվելը հիմարություն է:

Տարոն Մարգարյանի ատենախոսությունն էլ, հարկավ, կընդունվի` որպես Երեւան քաղաքի զարգացման քարտեզ ու, առհասարակ, նոր խոսք գիտության ասպարեզում:

Մինչ այդ` գիտությամբ զբաղվող հեռանկարային, երիտասարդ շատ գիտնականներ ստիպված են թողնել գիտությունն ու մտածել ընտանիքը պահելու այլ, գիտության հետ առնչություն չունեցող ճանապարհի մասին:

Սակայն այսուհետ նրանք կարող են գիտությունը թողնել հանգիստ խղճով. քաղաքապետարանում, ԱԺ-ում, կառավարությունում եւ նախագահականում այնքան շատ են նրանք, ովքեր սիրում են գիտությունը: Քիչ է ասել` սիրում են. առանց գիտության կյանք չունեն:

Հ.Գ. Երեւանի ավագանու ընտրություններին հաջողություն ենք մաղթում Տարոն Մարգարյանին:

Լիլիթ Ավագյան

Տպել
7867 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով