Հայաստանում կլինի փակ, նատուրալ տնտեսություն, որովհետեւ ներդրումներ չկան

Երբ այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին, թվում էր, թե դա պահի տակ հրապարակ նետված մի իդեա է, որը հետագայում շարունակություն չի ունենա: Սակայն երեկ պարզ դարձավ, որ դա դառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը:

«Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ եւ որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարարության կողմից ու նաեւ մեր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային եւ կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով եւ այդ ոլորտի համակարգումով».- երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Անշուշտ, շատ լավ է, որ կառավարությունը ունի Հայաստանում արտադրությունը զարգացնելու նպատակ: Շատ լավ է, երբ կառավարությունը նպատակ է դնում «մրցունակ եւ որակյալ» արտադրանք թողարկելու պայմաններ ստեղծել: Բայց ամենեւին չի հասկացվում, երբ դա ասվում է «ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու» տեսլականի շրջանակներում: Եթե խնդրին նայենք դասական տնտեսագիտության տեսանկյունից, «մրցունակ եւ որակյալ» ապրանքների թողարկումը ու «ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու» արտահայտությունները ուղղակի հակասում են իրար: Ինչո՞ւ: Եթե արտադրանքը որակյալ է ու հետն էլ նաեւ մրցունակ, ապա ինչու դա պետք է փոխարինի ներկրվող նույնանուն ապրանքին ու չարտահանվի: Չէ՞ որ արտահանելու համար պետք է որ ապրանքը լինի հենց որակյալ ու մրցունակ: Եթե այն չի արտահանվում եւ սպառվում է միայն ներքին շուկայում, նշանակում է, որ այն կամ որակյալ չէ, կամ էլ թանկ է, այսինքն մրցունակ չէ:

Իրականում «Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու», այսպես ասենք՝ «գաղափարախոսությունը» իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Եթե նպատակը միայն ներմուծումը կրճատելն է, ապա միայն ներքին սպառման համար «փոխարինող» ապրանքները պետք է պաշտպանվեն արտաքին արտադրողներից: Դրա համար պետք է պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, տարբեր գործիքներ կիրառելով՝ սահմանափակել նույնատիպ ապրանքների ներմուծումը: Այսինքն, տնտեսությունը պետք է «փակվի» պաշտպանելու համար ներքին արտադրողին: Աշխարհում չի եղել մի հաջողված փորձ, երբ այդ միջոցներով ներքին արտադրողին պաշտպանելը տվել է դրական արդյունք: Արտաքին մրցակցությունից պաշտպանված ներքին արտադրողները, չունենալով սպառման հետ կապված խնդիրներ, շատ արագ «լոդրանում են», սկսում են արտադրել անորակ եւ միջազգային շուկայում անմրցունակ ապրանքներ: Խորհրդային Միության տնտեսությունը դրա ամենավառ ապացույցն է:

Եթե կառավարությունը մտադիր է աջակցել արտադրողներին, որ նրանք արտադրեն «որակյալ եւ մրցունակ» ապրանքներ, ապա այդ ապրանքների իրացումը ներքին շուկայով սահմանափակելու մտայնությունն անհեռանկարային է: Խնդիրը մասշտաբների մեջ է:

Որպես օրինակ դիտարկենք վարչապետի նշած ոլորտներից մեկը` հանքային պարարտանյութերի արտադրությունը: Դա բավականին բարդ տեխնոլոգիայով քիմիական արտադրություն է: Եթե դու արտադրում ես տարեկան, ասենք, 100 տոննա պարարտանյութ, իսկ որեւէ այլ երկրում այդ նույն պարարտանյութից որեւէ ընկերություն արտադրում է տարեկան մեկ միլիոն տոննա, ապա որեւէ կասկած լինել չի կարող, որ քո արտադրանքը մի քանի անգամ թանկ է լինելու ու հետեւաբար` անմրցունակ:

Հիմա՝ մի քանի թվեր: Տարեկան աշխարհում արտադրվում եւ սպառվում է մոտ 90 միլիարդ դոլարի հանքային պարարտանյութ` մոտ 200 միլիոն տոննա: Միայն Չինաստանում արտադրվում է մոտ 40 միլիոն տոննա, ԱՄՆ-ում` մոտ 30 միլիոն տոննա եւ այլն: Հայաստանը կարող է սպառել տարեկան այդ արտադրանքի հարյուրհազարերորդական մասը միայն: Այդքան է մեր շուկան: Եվ ուրեմն, մեր արտադրողը ստիպված է լինելու մրցակցել իրենից մի քանի հազար անգամ ավելի մեծ ծավալներով արտադրություն ունեցող որեւէ ընկերության հետ: Կդիմանա՞: Իհարկե ոչ: Ուրեմն նրան անպաշտպան չթողնելու համար պետք է փակենք շուկան նրա մրցակիցների առաջ: Թե ինչ է լինելու դրանից հետո, շատ հուզիչ է: Շատ շուտով կունենանք թանկ, անորակ, չափազանց ցածր արդյունավետությամբ պարարտանյութեր: Դրա արդյունքում, բնականաբար, կունենանք թանկ ու անորակ գյուղմթերքներ, որոնք չեն կարող արտահանել եւ այս դեպքում էլ հույսը դնելու ենք միայն ներքին սպառման վրա: Հետեւաբար պետք է պաշտպանենք նաեւ գյուղմթերքների ներքին արտադրողներին: Այսինքն, սա մի շղթա է, որի վերջը չի երեւում:

Մի խոսքով, եթե կառավարությունը ուզում է աջակցել արտադրողին, ապա նույնիսկ չպետք է ակնարկի ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին: Միակ նպատակը պետք է լինի իրոք որակյալ եւ մրցունակ արտադրանք թողարկելը եւ դրանով համաշխարհային շուկա դուրս գալը: Այս պարզ ճշմարտությունը, բնականաբար, շատ լավ գիտեն նաեւ կառավարությունում: Ու բնական հարց է ծագում, թե ինչու է որդեգրվել «ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու» կոնցեպցիան: Շատ պարզ պատճառով: Որակյալ եւ մրցունակ արտադրանք թողարկելու համար մեծ ներդրումներ են պետք: Կոնկրետ հանքային պարարտանյութերի արտադրության համար ներդրումները պետք է լինեն շատ մեծ:  Իսկ ներդրումների թեման հիմա ամենաքննարկվող եւ միաժամանակ ամենացավոտ թեման է կառավարության համար: Տարիներ շարունակ խոսվում է ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին, ու տարիներ շարունակ դրանց ծավալները գնալով նվազում են: Սա է պատճառը, որ կառավարությունը որդեգրում է նախապես տապալված գաղափարներ:

Տպել
6822 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում