ՀՀԿ-ի ճաշակով ու ֆանտազիայով․ Քաղա՞ք, թե՞ բնակավայր

15/04/2017 schedule13:38

Ի՞նչ է սպառնում Երեւանին, եթե դրա հետագա կառավարումը մեկ ամսից տեղի ունենալիք ավագանու ընտրությունների արդյունքով կրկին ստանձնի ՀՀԿ-ն:

Ամենամեծ վտանգը որ դա պարունակում է իր մեջ, Երեւանը քաղաքից մի սովորական բնակավայրի վերածվելն է: Վերջին տարիներին հենց այդ ուղղությամբ էլ տանում են Երեւանը: Տանում են դանդաղ բայց հաստատուն քայլերով: Դրա վառ ապացույցները մեր աչքի առաջ են, բայց մենք սկսել ենք դա չնկատել, եւ դա ամենասարսափելին է: Ստացվում է, որ մենք համակերպվել ենք դրա հետ: Հիմա բերենք մի քանի օրինակ՝ լուսանկարներով:

Մի քանի տարի առաջ Հրազդանի կիրճում, «Հրազդան» մարզադաշտի եւ «Հաղթանակ» կամրջի արանքում կառուցվեց այս «ճարտարապետական կոթողը» (առաջին լուսանկարում): Այս «կազարմա» հիշեցնող շենքը փակեց Փարաջանովի տուն թանգարանի եւ նրան հարող մի քանի՝ մշակութային արժեք ներկայացնող շենքերի ֆասադը: Երեւանի Կոնյակի գործարանի կողմից դիտելիս դրանք յուրահատուկ, շատ գեղեցիկ ու գրավիչ տեսք ունեին: Հիմա այդ ֆասադները այլեւս չեն երեւում, ու երեւում է այս` ՀՀԿ ճաշակին ու բնույթին համապատասխանող մոխրագույն քառակուսին: Ով թույլ տվեց այս շինարարությունը, ինչքանով դրանից հարստացավ, դա առանձին խոսակցության թեմա է:

Երկրորդ լուսանկարում Տիգրան Մեծ պողոտայում` «ֆիրդուսնոցի» մոտ գտնվող շենքն է` ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի շարունակությունը: Շենքի սեփականատերը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է: Քանի որ նա շենքի տարածքները վարձով է տալիս, եւ նրան ավելի շատ քառակուսի մետր է պետք ավելի շատ փող «վաստակելու» համար, նա ուղղակի քանդեց տանիքը եւ մի հարկ ավելացրեց: Ախր դա Թամանյանի նախագծած Հանրապետության հրապարակից ընդամենը 50 մետր է հեռու: Բայց ՀՀԿ-ական քաղաքապետարանը թույլ տվեց: Հիմա այս աննորմալ պատկերն է:

Երրորդ լուսանկարում Շուստովի կոնյակի գործարանն է: Մի հոյակերտ կառույց էր: Այն խորհրդանշում էր «Երեւանի բերդը»` հզոր, անառիկ, սեւ ու բարձր պատերով, մի տեսակ «ջղային», հոնքերը կիտած...: Օրերից մի օր այդ շենքի սեփականատերը` Գագիկ Ծառուկյանը որոշեց որ պետք է «բերդի» վրա «կռիշ քցի», որովհետեւ առաստաղը կաթում է: Շատ արագ նախկին «բերդը» վերածվեց թեք տանիքով, քարից «բեսեդկայի»` բարձր պատերով:

Չորրորդ լուսանկարում «Փակ շուկան է»: Շենքը արժեքավոր էր իր երկար ու լայն կամարներով: Շենքը գնեց ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի ամենասիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Մի քանի ամիս անց կամարների մեծ մասը քանդեցին, շենքը դարձավ առեւտրի կենտրոն ու հիմա ընդամենը տարածք է, որտեղ առեւտուրը եռում է: Որեւէ այլ արժեք շենքը իրենից այլեւս չի ներկայացնում:

շարունակելի

Տպել
4442 դիտում

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները