Դոնալդ Թրամփը հանդես կգա՞ ապրիլքսանչորսյան ուղերձով եւ կօգտագործի՞ «Ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ առիթ չի ունեցել Հայաստանին որեւէ կերպ անդրադառնալու: Տպավորություն է, որ Թրամփն այն ամերիկացիներից է, որոնք փողոցում հարցնում են` որտեղից ես, եւ պատասխանը լսելով, հստակեցնում` Ռումինիա՞: Նրանք որպես կանոն քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեն, եւ եթե ուզում ես զրուցակիցդ գոնե մոտավոր պատկերացում կազմի, թե դու երկրագնդի որ մասից ես, ստիպված հիշեցնում ես Խորհրդային միության եւ դրա կազմի մեջ եղած երկրների մասին:

Ճիշտ է, Թրամփը հայ ընկերներ ունի, բայց կարծես նրանք էլ են այն «ամերիկացիներից», որոնք Հայաստանի տեղը լավ չգիտեն:

Առջեւում ապրիլի 24-ն է, այսինքն այն միակ եւ հիմնական առիթը, որ ստիպում է ԱՄՆ նախագահներին խոսել նաեւ Հայաստանի մասին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Սպասվում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդների նման հանդես կգա «20-րդ դարի մեծագույն ողբերգական իրադարձությանը» նվիրված ուղերձով: Թեեւ, դատելով Թրամփի ոճից, պետք չէ նաեւ զարմանալ, եթե հանկարծ նման բան տեղի չունենա:

Մյուս կողմից, ԱՄՆ հայկական լոբբին ջանքեր է գործադրում, որպեսզի նորընտիր հանրապետական նախագահը ապրիլքսանչորսյան ուղերձում 1915 թվականի իրադարձությունները միանգամից ցեղասպանություն կոչի:

Նախորդ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից մեկը հայոց ցեղասպանության ճանաչումն էր, իսկ  ԱՄՆ հայ համայնքը ընտրություններում պաշտպանում էր նրա թեկնածությունը: Օբաման, սակայն, ոչ առաջին, ոչ երկրորդ պաշտոնավարման ժամկետում իր այդ խոստումը կյանքի չկոչեց:

Ամերիկայի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որեւէ նման նախընտրական խոստում չի տվել, իսկ հայ համայնքը ընտրություններում նրա թեկնածությունը չի պաշտպանել: Եվ այս իմաստով հավանականությունը, որ նա իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը, շատ ավելի փոքր է:

Անցյալ շաբաթ սակայն,  մեծ թվով կոնգրեսականներ` 80 հոգի,  խիստ ներկայացուցչական կազմով, նամակ էին հղել Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակի տակ ստորագրել էին նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների եւ Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահները՝ հանրապետական Էդ Ռոյսը եւ Դեւին Նունեզը:

Նույն կոչով Միացյալ Նահանգների նախագահին էին դիմել նաեւ որոշ սենատորներ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էդ Մարքին հիշեցնում էր, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջնորդները անցյալում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ իրենք Թրամփին կոչ են անում հետեւել նրանց օրինակին: «Նախագահ Ռեյգանից մինչեւ սենատոր Բոբ Դոլ, Հանրապետական կուսակցությունն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հսկայական ժառանգություն»,-ասում էր նա:

Բավական լավատեսորեն էր տրամադրված նաեւ նամակը ստորագրած Կոնգրեսի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը, որի կարծիքով՝ առաջիկա հիշատակի օրը լավագույն առիթն է կոչ անելու նախագահ Թրամփին ճիշտ քայլ կատարելու եւ ճանաչելու ցեղասպանությունը:

ԱՄՆ նոր նախագահի հետ մեծ հույսեր են կապում նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: Նրանք գտնում են, որ նոր նախագահը նոր հնարավորություն է, իսկ այն նոր միջավայրում, որ ստեղծվել է ԱՄՆ-ում, հայ համայնքի ձայնը պետք է որ լսելի լինի:

Եթե նման լավատեսական սպասումներ կան, նշանակում է կան նաեւ համապատասխան հիմքեր, թեեւ դրանք, պետք է խոստովանել, առանձնապես տեսանելի չեն: Եթե փորձենք կանխատեսումներ անել՝ ելնելով տեսանելիության կանխավարկածից, ապա այս տարվա ապրիլի 24-ը կանցնի առանց անձամբ ԱՄՆ նախագահի ուղերձի:

Ինչ վերաբերում է  «Ցեղասպանություն» տերմինին, եթե նույնիսկ այն տեղ էլ գտնի հայտարարության մեջ, ապա դա ընդամենը կլրացնի ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից «Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու» հսկայական ժառանգությունը: Եվ ոչինչ ավելի: Որպեսզի ԱՄՆ-ն Ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պետք է կոնգրեսը համապատասխան փաստաթուղթ ընդունի: Միայն հիշատակի ուղերձում իրերն իրենց անունով կոչելը դեռ ոչինչ չի նշանակում: Իսկ Կոնգրեսում նման փաստաթուղթ չի շրջանառվում եւ տեսանելի ապագայում դժվար թե շրջանառության մեջ մտնի:

Տպել
5494 դիտում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել սփյուռքի նախարարը Լիբանանում․ այցն ավարտվեց

Քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք. Էնֆիաջյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն